Դավիթ Գասպարյան
Դավիթ Գասպարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1947 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, գրականագետ և գրական քննադատ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի կրթության և գիտության նախարարություն |
Պարգևներ | |
Դավիթ Գասպարյան Վիքիդարանում | |
![]() |
Դավիթ Վազգենի Գասպարյան (հոկտեմբերի 18, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2007 թվականից։ Հայաստանի գրողների միության անդամ 1976 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևանում։
1970 թվականին ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։
Անդամակցել է Հայաստանի տարբեր պարբերականների խմբագրական խորհուրդներին։ Խմբագրել է (1985-1990) «Քննադատական տարեգիրք»-ը։ Հեղինակ է 60-ից ավելի գրքերի, 1000-ից ավելի գրականագիտական, քննադատական և հրապարակագրական հոդվածների։ ԽՄԿԿ անդամ 1976 թվականից։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծությունը և արդիականությունը (հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածու, որտեղ տեղ է գտել Դ. Գասպարյանի «1940-1970-ական թթ. սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» ուսումնասիրությունը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1976, 392 էջ։
- Սովետահայ գրականության տարեգրություն, 1957-1975 (հեղինակակից Հ.Գալստյան), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1977, 320 էջ։
- Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1979, 388 էջ։
- Բանաստեղծության ոգին (հոդվածներ, ուսումնասիրություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 188 էջ։
- Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցերը (ժողովածուում տեղ է գտել Դ. Գասպարյանի «1920-ական թվականների գրական շարժումը» ուսումնասիրությունը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
- Ժամանակակից հայ արձակը (հոդվածների ժողովածու, որտեղ տեղ է գտել Դ. Գասպարյանի «Ժամանակակից կյանքի գեղարվեստական պատկերը» ուսումնասիրությունը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1981, 286 էջ։
- 20-րդ դարի հայ գրողներ (Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի, Համո Սահյան, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան. մատենաշար 5 հատորով), Երևան, 2001-2013։
- Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Ե., ՀՍՍՀ ԳԱ 1983, 408 էջ։
- Ժամանակ և շարժում (հոդվածներ և ուսումնասիրություններ), Ե., «Սովետական գրող», 1984, 296 էջ։
- Հայ սովետական պոեզիայի պատմություն, Երևան, 1987։
- Հայ գրականություն (մատենաշար 5 հատորով), Երևան, 2000-2010։
- Ողբերգական Չարենցը, Երևան, 1991։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 Մովսես Խորենացու մեդալ[1]
- 2011 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման[2]։
- 2010 թվականին արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի։
- 2007 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների։
- 1984 թվականին արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
- 1980 թվականին արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրաքննադատներ
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ