Jump to content

Աղվեսագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղվեսագիրք (այլ կիրառումներ)
Աղվեսագիրք
ՀեղինակՎարդան Այգեկցի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրառակների ժողովածու
Հրատարակումներ կամ թարգմանություններվրացերեն և արաբերեն

«Աղվեսագիրք», կամ «Աղուէսագիրք», հայկական միջնադարյան առակների ժողովածու, որը ձեռագրերում հայտնի է խմբագրական տարբերակներով։

«Աղվեսագիրք» անվանումը տարածվել է XVII դարում՝ Ոսկան Երևանցու հրատարակումից հետո («Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք», 1668)։ «Աղվեսագիրքն» ունեցել է ևս երեք հայերեն հրատարակություն՝ 1683, 1698 և 1827։ «Աղվեսագիրքը» վերագրվել է Վարդան Այգեկցուն, իսկ ըստ Նիկողայոս Մառի` այն «վարդանյան» առակախմբերի մի ուրույն խմբագրություն է։ «Աղվեսագիրքը» ուշ միջնադարում թարգմանվել է վրացերեն և արաբերեն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տաշյան Հ․, Ժողովածոյք առակաց Վարդանայ, Վենետիկ, 1990։
  • Անասյան Հ․ Ս․, Հայկական մատենագիտություն հ․ 1, Երևան, 1959, էջ 1060-87։
  • Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, երկրորդ հրատարակություն, Երևան, 1955։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 265
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։