Jump to content

Արազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արազի
Ծննդյան անունՄովսես Մելիքի Հարությունյան
Ծնվել էմարտի 20 (ապրիլի 1), 1878[1][2]
ԾննդավայրՇուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 21, 1964(1964-12-21)[3][4] (86 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
Գրական անունՖերնանդո
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան[1] Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1] «Պատվո նշան» շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
Արազի Վիքիքաղվածքում
Արազի Վիքիդարանում
 Arazi Վիքիպահեստում

Արազի (Մովսես Մելիքի Հարությունյան, ծածկանունը՝ Ֆերնանդո, մարտի 20 (ապրիլի 1), 1878[1][2], Շուլավեր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 21, 1964(1964-12-21)[3][4], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ արձակագիր և թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան) գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շուլավերում, 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը։ 1899 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ Երկու անգամ՝ 1901 և 1905 թվականներին ձերբակալվել է ուսանողական հեղափոխական ցույցերին մասնակցելու համար և 1905 թվականին՝ բանտից դուրս գալուց հետո, վերադարձել է Թիֆլիս։ Գրական ասպարեզ է իջել 1906 թվականին։ Գրել է մի շարք փոքրիկ պատմվածքներ[5]։ 1906 թվականին «Մուրճ» ամսագրում տպագրվում է նրա առաջին պատմվածքը՝ «Դոն Կարապետի արշավանքը դեպի Կղերստան»։ 1914 թվականին Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» և «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երևանում[6]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մովսես Արազու հուշատախտակը Երևանում
  • Պատմվածքներ, Թիֆլիս, ԺՏԳԽ պոլիգրաֆ բաժնի 4-րդ տպարան, 1923, 47 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1926, 227 էջ։
  • Տրակտորը (ագրոպատմվածք), Երևան, Պետհրատ, 1926, 24 էջ։
  • Պատմվածքներ, Բաքու, «Կոմունիստ»-ի գրադարան, «Կրասնի վաստոկ»-ի տպարան, 1928, 32 էջ։
  • Ապրողները (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1929, 147 էջ։
  • Լույսերը (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1931, 208 էջ։
  • Փոքրիկ շինարարները, Երևան, Պետհրատ, 1931, 20 էջ։
  • Կարմիր Կարոն, Երևան, Պետհրատ, 1931, 16 էջ։
  • Պիոներ Սարոն, Պետհրատ, 1931, 12 էջ։
  • Եկվորները (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1933, 148 էջ։
  • Արձակ պոեմներ, Երևան, Պետհրատ, 1935, 84 էջ։
  • Նոր թևերով. Լուսնի շողերով. Ջրվեժի ցոլքում, Երևան, Պետհրատ, 1935, 275 էջ։
  • Հերոս Կարենը, Երևան, Պետհրատ, 1935, 16 էջ։
  • Փոքրիկ հերոսը, Երևան, Պետհրատ, 1937, 8 էջ։
  • Անբախտ որսկաններ, Երևան, Պետհրատ, 1937, 12 էջ։
  • Երկեր, հատոր 1, Երևան, Պետհրատ, 1937, 479 էջ։
  • Ակունքներ, Երևան, Պետհրատ, 1938, 96 էջ։
  • Մանկական պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1938, 109 էջ։
  • Միշիկը, Երևան, Պետհրատ, 1938, 12 էջ։
  • Այրվող հորիզոնը, գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1940, 269 էջ։
  • Արձակ պոեմներ, 2-րդ հրատարակչություն, Երևան, Հայպետհրատ, 1941, 79 էջ։
  • Երեք քաջեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 16 էջ։
  • Հայրենիքի կանչը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1942, 39 էջ։
  • Անհաղթները (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 146 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1946, 316 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1948, 479 էջ։
  • Հաղթական ծիլեր, Երևան, Հայպետհրատ, 1950, 105 էջ։
  • Մանկական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1952, 76 էջ։
  • Պատմվածքներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1953, 491 էջ։
  • Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1955, 371 էջ։
  • Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1956, 360 էջ։
  • Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 3, Երևան, Հայպետհրատ, 1957, 424 էջ։
  • Հերոս Կարենը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 84 էջ։
  • Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1959, 233 էջ։
  • Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին և երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1961, 348 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում տեղ են գտել նաև Արազու գործերից), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, երկրորդ և երրորդ, Երևան, Հայպետհրատ, 1963, 476 էջ։
  • Իսրայել Օրի (պատմական վեպ), գիրք առաջին, երկրորդ և երրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 474 էջ։
  • Արևը, Երևան, «Հայաստան», 1970, 8 էջ։
  • Արյունոտ ծաղիկներ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 56 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Արազու «Սիրուշի պլամը» պատմվածքը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Արևը, Երևան, «Սովետական գրող», 1981, 16 էջ։
  • Հակոբ Հակոբյան, Շուշանիկ Կուրղինյան, Արազի, Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 575 էջ։

Արազու կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գեորգի Նիկիֆորով, Լապտերի մոտ (վեպ), Երևան, Պետհրատ, 1931, 303 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1, Մանկություն, Երևան, Պետհրատ, 1932, 233 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 2, Ծառայության մեջ, Երևան, Պետհրատ, 1934, 343 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 3, Իմ համալսարանները, Երևան, Պետհրատ, 1937, 157 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Մանկություն։ Ծառայության մեջ։ Իմ համալսարանները, Երևան, Հայպետհրատ, 1947, 586 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 8, Երևան, Հայպետհրատ, 1951, 712 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 9, Երևան, Հայպետհրատ, 1951, 556 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Մանկություն, Երևան, Հայպետհրատ, 1961, 283 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Մանկություն (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 248 էջ։

Գրականություն Արազու և նրա ստեղծագործության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վահրամ Թերզիբաշյան, Արազի, Երևան, Պետհրատ, 1940, 64 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մովսես Արազի» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Арази // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. Սուրխաթյան "Հայ Գրականություն" 2 հատոր
  6. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 51.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 683
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազի» հոդվածին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արազի» հոդվածին։