Սուրեն Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Աղաբաբյան
SuAghababyan.jpg
Ծնվել էհունվարի 22, 1922(1922-01-22)[1]
Ղարաքիլիս, Գուգարքի շրջան[1]
Մահացել էմարտի 19, 1986(1986-03-19) (64 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, գրական քննադատ և քննադատ
Հաստատություն(ներ)Ավանգարդ, Խորհրդային գրականություն և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969) և ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Սուրեն Բարդուղի Աղաբաբյան (հունվարի 22, 1922(1922-01-22)[1], Ղարաքիլիս, Գուգարքի շրջան[1] - մարտի 19, 1986(1986-03-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-1948 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1945-1951 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-1951 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում խորհրդային գրականության բաժնի վարիչ։

1950 թվականին «Գյուղը Նաիրի Զարյանի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Ակսել Բակունց» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966, ռուսերեն) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել Ստեփան Զորյանին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրել է «Հայ սովետական գրականություն» դասագիրքը (1969-1986)։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի առաջին և երրորդ հատորների (1970, ռուսերեն) հայ գրականությանը նվիրված գլուխները։ 1976 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս տեսավ նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (հեղինակակիցներ Վաչե Նալբանդյան, Սերգեյ Սարինյան)։ 1980 թվականին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։

Պարգևատրվել է «Պատվո նշան» (1972) և ժողովուրդների բարեկամության (1982) շքանշաններով։ Մահացել է Երևանում[3]:

Օգտագործել է Ա., Ս. Ա., Ա. Սուրենյան, Սուրիկ, Ա. Սուրիկ ծածկանունները[4]:

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նաիրի Զարյան, Երևան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
  • Նաիրի Զարյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
  • Ստեփան Զորյան, Երևան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
  • Ակսել Բակունց, Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
  • Գուրգեն Մահարի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորի «Սովետահայ գրականությունը 20-ական թվականներին», «Մովսես Արազի», «Ակսել Բակունց», «Ստեփան Զորյան», «Գուրգեն Մահարի» և «Մկրտիչ Արմեն» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Արձագանքներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 306 էջ։
  • Ակսել Բակունց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
  • Արդիականություն և գրականություն, Երևան, «Հայաստան», 1965, 268 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորի «Գրականությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին», «Հետպատերազմյան արձակը», «Նաիրի Զարյան», «Հրաչյա Քոչար», «Հովհաննես Շիրազ», «Համո Սահյան», «Սերո Խանզադյան» և «Սիլվա Կապուտիկյան» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր 7 (հատորի «Սովետահայ գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8 (հատորի «Գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 580 էջ։
  • Ակսել Բակունց, Երևան, «Հայաստան», 1971, 276 էջ։
  • Եղիշե Չարենց, գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
  • Գրական հերկերում, Երևան, «Հայաստան», 1974, 316 էջ։
  • Գուրգեն Մահարի, Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Սարգսյան, Հովհաննես Շիրազի մասին, Երևան, «Հայաստան», 1974, 104 էջ։
  • Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
  • Եղիշե Չարենց, գիրք 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
  • Դերենիկ Դեմիրճյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Գիտելիք», 1977, 58 էջ։
  • Դեպի աղբյուրը լույսի (գրականագիտական-քննադատական հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1979, 348 էջ։
  • Արամաշոտ Պապայան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 76 էջ։
  • Հայ սովետական գրականությունը վաթսուն տարում, Երևան, «Գիտելիք», 1980, 64 էջ։
  • Գրականությունը և ժամանակը. սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տեղ է գտել նաև Ս. Աղաբաբյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
  • Հոդվածներ, դիմանկարներ, հուշեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 368 էջ։
  • XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 1 (հետազոտությունների, հոդվածների, գրախոսությունների և հուշադիմանկարների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1983, 432 էջ։
  • XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 2 (հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1984, 524 էջ։
  • Հովհաննես Շիրազ (գրական էտյուդներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Даронян С. К. Агабабян // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
  2. Record #156495902 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  3. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 33-34 
  4. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553: