Սերգեյ Դարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Դարոնյան
Ծնվել էապրիլի 1, 1925(1925-04-01)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1][2]
Վախճանվել էհունվարի 23, 1990(1990-01-23)[3] (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2]
Մասնագիտությունգրականագետ, քննադատ և գրական քննադատ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1954)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1968)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սերգեյ Դարոնյան Վիքիդարանում

Սերգեյ Գարեգինի Դարոնյան (ապրիլի 1, 1925(1925-04-01)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1][2] - հունվարի 23, 1990(1990-01-23)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[2]), հայ խորհրդային գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1960), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դարոնյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 1-ին, Խարկով քաղաքում։ Հայրը եղել է բնիկ էրզրումցի, մայրը՝ նախիջևանցի։ 1930 թ. ընտանիքով փոխադրվել է Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկինի շրջանի Կազանսկայա ստանիցա։ 1931 թ. ընդունվել է տեղի հայկական դպրոց, ապա փոխադրվել ռուսական դպրոց, որն ավարտել է 1942 թ.։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1951-1954 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1956 թ. «Միրզա Իբրահիմովի արձակը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1956-1963 թվականներին հայ գրականություն է դասավանդել Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ԽՍՀՄ ժողովուրդների գրականության բաժնում։ Աշխատել է Մոսկվայի գեղարվեստական գրականության հրատարակությունում որպես ժողովուրդների գրականության բաժնի վարիչ (1956-1964 թթ.)։ 1964 թ. փոխադրվել է Երևան։ 1964-1966 թթթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1966-1974 թվականներին եղել է նույն ինստիտուտի գրական բաժնի վարիչ։ 1974 թվականից եղել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1968 թվականին «Միքայել Նալբանդյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Առանձին գրքերով ռուսերեն հրատարակել է «Միրզա Իբրահիմովի արձակը» (Բաքու, 1958), «Միրզա Իբրահիմով» (Մոսկվա, 1960), «Միքայել Նալբանդյան» (Մոսկվա, 1963), «Տուգելբայ Սիդիգբեկով» (1966, Մոսկվա), «Միքայել Նալբանդյանը և ռուս հեղափոխական դեմոկրատները» (Մոսկվա, 1967, 1979)։ «Միքայել Նալբանդյան» (Երևան, 1975), «Նաիրի Զարյան» (Մոսկվա, 1978)[5]։

Մասնակցություն Երկրորդ համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Արիության համար, Մարտական ծառայության համար, Կովկասի պաշտպանության համար, Վարշավայի ազատագրության համար և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով[6]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Արիության համար մեդալ
  • Մարտական ծառայության համար մեդալ
  • Կովկասի պաշտպանության համար մեդալ
  • Վարշավայի ազատագրության համար մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրզա Իբրահիմով, ռուսերեն, 1960։
  • Միքայել Նալբանդյան, ռուսերեն, 1963։
  • Из истории армянской эстетической мысли, 1973.
  • Նաիրի Զարյան, ռուսերեն, 1978։
  • Միքայել Նալբանդյան, ստեղծագործության և գրական կապերի խնդիրներ, ռուսերեն (Микаэл Налбандян. Проблемы творчества и литературных связей, 1975), 1975:
  • Նաիրի Զարյան, ռուսերեն, 1978։
  • Միքայել Նալբանդյանը և ռուս հեղափոխական դեմոկրատները, ռուսերեն, 1979։
  • Միքայել Նալբանդյան, Երևան, «Սովետական գրող», 1979, 544 էջ։
  • Նաիրի Զարյան։ Կյանքն ու գործունեությունը, Երևան, 1982։
  • Классика и современность, сборник, Ереван, 1985.
  • Лоза и камень: Поэзия, проза, драматургия, 1985.

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անտառ»։ «Գրական թերթ», 1969, № 7։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317 CC BY-SA icon 80x15.png