Բագրատ Ստաֆֆի
(Վերահղված է Ստաֆֆիից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Բագրատ Ստաֆֆի | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | գ.Մավրակ, (Կարսի մարզ) |
Վախճանվել է | դեկտեմբերի 17, 1951 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Բագրատ Ստաֆֆի Վիքիդարանում |
Բագրատ Ստաֆֆի (Բագրատ Հմայակի Մելքոնյան, 1913 - դեկտեմբերի 17, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Ստաֆֆի գրական անունն ընտրել է Րաֆֆի անվան նմանությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1913 թվականին, Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից և մեծացել մանկատներում։ 1931 թվականին եղել է «Բանվոր գրող» ամսագրի (Լենինական) խմբագիրը։ 1932 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1935 թվականին՝ Մոսկվայի պատմության և գրականության ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի և Կիրովականի թերթերի, «Սովետական Հայաստան» օրաթերթի և «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում։ Մահացել է Երևանում[1]։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանաչ քաղաք (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1932, 58 էջ։
- Նովելներ, Երևան, Պետհրատ, 1938, 56 էջ։
- Վիեննական անտառի հեքիաթները (նովելներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 109 էջ։
- Արևաշող հովիտ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1947, 163 էջ։
- Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 390 էջ։
- Փորձություն (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950, 348 էջ։
- Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 288 էջ։
- Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 291 էջ։
- Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 404 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրեն Աղաբաբյան, Անհաջող գիրք (գրախոսություն Ստաֆֆիի «Արևաշող հովիտ» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 5:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 517
|