Շուշանիկ Կուրղինյան
Շուշանիկ Կուրղինյան | |
|---|---|
| Ծննդյան անուն | Շուշանիկ Հարությունի Փոպոլճյան |
| Ծնվել է | օգոստոսի 18 (30), 1876[1][2] |
| Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Ռուսական կայսրություն[1][2] |
| Վախճանվել է | նոյեմբերի 24, 1927[3][1][2] (51 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2] |
| Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի և ինքնակենսագիր |
| Լեզու | հայերեն |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Արղության օրիորդաց դպրոց[1] |
| Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[1] |
| Շուշանիկ Կուրղինյան Վիքիքաղվածքում | |
| Շուշանիկ Կուրղինյան Վիքիդարանում | |
Շուշանիկ Հարությունի Կուրղինյան (Փոպոլճյան) (օգոստոսի 18 (30), 1876[1][2], Ալեքսանդրապոլ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 24, 1927[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշանիկ Փոփոլջյանցը ծնվել է 1876 թվականին Ալեքսանդրապոլում, Հարութ և Տիրուհի Փոփոլջյանցների ընտանիքում: Լինելով աղքատ կոշկագործի աղջիկ` մեծացել է սոցիալապես վատ պայմաններում և դեռևս վաղ հասակից առերեսվել բազմաթիվ դժվարությունների:
Իր հուշերում պատմում է, որ շատ ըմբոստ էր. աղջկան սանձելու համար 1883-ին հայրը որոշում է նրան տանել տեղի մենաստան կամ ինչպես նա է գրում իր ինքնակենսագրականում «կույսերի մոտ»` տարրական կրթություն ստանալու:
Սակայն Շուշանիկի ըմբոստ հոգին չի համակերպվում միանձնուհիների խիստ օրենքներին: Միանձնուհիների դասավանդման մոտեցումները և վերաբերմունքը նրան դուր չէին գալիս և նա իր ժամանակը հիմնականում անցկացնում էր եկեղեցուց դուրս` մոտակա գետակի մոտ խաղալով: Իր ինքնակենսագրականում գրել է. «…Ներս էի մտնում ուշացած, կույսերը ինձ ցույց էին տալիս դասընկերներիս՝ հայտնելով, որ իմ մեջ ի բնե քանդելու, ավերելու դիվային ուժ կա..․»։[4]
Մենաստանում մեկ տարի սովորելուց հետո Շուշանիկն ընդունվում է Ալեքսանդրապոլի Արղության օրիորդաց դպրոցում, որտեղ սովորելու տարիներին իրեն ամբողջությամբ նվիրում է կրթությանն ու նոր գիտելիքներ ստանալուն։ 1893 թվականին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։
Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900 թվականին։ Հ. Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։
1907 թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։ Ալեքսանդր Մյասնիկյանը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի Ադա Նեգրիի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։

Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։
Ետհոկտեմբերյան շրջանում, 1917–1922 թվականներին, Կուրղինյանը ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ. Ի. Լենինին), «Կարմիրներ» և այլն]։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս. Շահումյանի անվան) Վլադիկավկազում։ 1921 թվականին տեղափոխվել է Սովետական Հայաստան։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 17 գրադարանը կոչվում է Շուշանիկ Կուրղինյանի անունով (հիմնադրվել է 1939 թվականին)[5]։

Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արշալոյսի ղօղանջներ», Սերովբէ Աւագեանի տպարան, Նոր Նախիջևան, 1907։
- Հատընտիր, Յերևան, 1939, 68 էջ։
- Երկերի ժողովածու, Երևան, 1947, 548 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 1971, 180 էջ։
- Հատընտիր, Երևան, 1978, 364 էջ։
- Բանաստեղծություններ։ Արձակ էջեր։ Պիեսներ։ Նամակներ, Երևան, 1981, 236 էջ։
- Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Հակոբյան Հակոբ, Երկեր, Երևան, 1982, էջ 197-358։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- B. Lucifer (Բախշի Իշխանյան), Աշխատանքի և աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ. Հակոբյանի և Շ. Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ։ Գրական քննադատական էթյուդ։ Նոր Նախիջևան, 1909։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։
- Հովհաննես Ղազարյան, Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն, Երևան 1955։
- Ջ․ Մ․ Միրզաբեկյան, Գրական Ժառանգություն 15. Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1981։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովիկ Մելիքյան, Երբ ձևականորեն են տպագրում կլասիկ հեղինակին (գրախոսություն Շուշանիկ Կուրղինյանի «Բանաստեղծություններ» (1947) գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 4:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кургинян Шушаник // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Haroyan, Arpine (2024 թ․ մայիսի 27). «Պատմության մոռացված էջերից. Շուշանիկ Կուրղինյան` ճնշվածների ձայնը». EVN Report. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Գրադարաններ Երևան քաղաքում». www.myyerevan.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահան Իշխանյան, «Կուրղինյանի վերադարձը. 100 տարով առաջ թե հետ՝ ի՞նչ կա որ»։ Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանիկ Կուրղինյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանիկ Կուրղինյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանիկ Կուրղինյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 30)։ |
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 24 մահեր
- 1927 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ կին գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծուհիներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ ֆեմինիստներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ֆեմինիստ արվեստագետներ