Շուշանիկ Կուրղինյանի գերեզման
Արտաքին տեսք
| Շուշանիկ Կուրղինյանի գերեզման | |
|---|---|
Շուշանիկ Կուրղինյանի գերեզման | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Կարգավիճակ | Հայաստանի պետական հուշարձան ID 1.11/6 |
| Համայնք | Շենգավիթ |
| Գտնվում է | Կոմիտասի անվան զբոսայգի, Արշակունյաց պողոտա 28/5 |
| Քանդակագործ(ներ) | Սարգիս Բաղդասարյան |
| Ճարտարապետ(ներ) | Ջիմ Թորոսյան |
| Շինարարության ավարտ | 1927, 1952 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
Շուշանիկ Կուրղինյանի գերեզման, գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Կոմիտասի անվան զբոսայգում՝ պանթեոնի տարածքից դուրս։ Ընդգրկված է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացվել է Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ 2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել գողացված կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար[2], սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ[3]։ Հաղթել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը։
Ըստ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի՝ կիսնադրին պատրաստվել է ոչ թե լուսանկարների, այլ նախկին քանդակի հիման վրա[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». irtek.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով կվերականգնվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի արձանը. հատկացումներ՝ պեղումների և հուշարձանների վերականգնման նպատակով». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
| Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.11/6 |