Ադա Նեգրի
![]() |
|
Ծնվել է | փետրվարի 3, 1870[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Լոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[6] |
Վախճանվել է | հունվարի 11, 1945[6][2][3][4][5] (74 տարեկանում) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիայի թագավորություն[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | իտալերեն[7] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | Premio Giannina Milli[8] |
Ada Negri Վիքիպահեստում |
Ադա Նեգրի (իտալ.՝ Ada Negri, փետրվարի 3, 1879, Լոդի, Լոմբարդիա - հունվարի 11, 1945, Միլան), իտալացի բանաստեղծուհի։
Ծնվել է բանվորի ընտանիքում։ Իր առաջին ժողովածուներում՝ «Ճակատագիր» (1892, հայ հրտ․ 1919) և «Մրրիկներ» (1896, հայ հրտ․ 1924), իտալական պոեզիայում առաջին անգամ Նեգրին պատկերել է գործարանային բանվորների աշխատանքը, հնչեցրել խռովության մոտիվներ։
Ամուսնանալով արդյունաբերողի հետ՝ նա կտրվել է իր հարազատ միջավայրից․ այդ պատճառով ստեղծված հոգեկան ճգնաժամն է արտահայտված «Արտաքսում» (1914) ժողովածուում։ Հետագայում Նեգրիի պոեզիան կորցնում է սոցիալական ասպեկտը, կամերային բնույթ ստանում։
Նեգրիի ստեղծագործության աշխատավորական-դեմոկրատական մոտիվները հարազատ են եղել Հակոբ Հակոբյանի և Շուշանիկ Կուրղինյանի ոգուն։ Հակոբյանը առաջինն է իր թարգմանություններով («Բանաստեղծություններ», պրակ 1, 1903, պրակ 2, 1904, «Բանաստեղծություններ», 1909) հայ ընթերցողին ծանոթացրել Նեգրիի պոեզիային։ Նեգրիի ստեղծագործություններից հայերեն են թարգմանել նաև Ա․ Ղազիկյանը («Ճակատագիր», ժողովածու) և ուրիշներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119338106 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Dizionario Biografico degli Italiani — 1960.
- ↑ 4,0 4,1 SNAC
- ↑ 5,0 5,1 International Music Score Library Project — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 Негри Ада // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://data.bnf.fr/ark:/12148/cb121457299
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բ. Լյուսիֆևր, Աշխատանքի ու աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ․ Հակոբյանի և Շ․ Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ, Նոր Նախիջևան, 1909։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |