Ադիբեկ Գրիգորյան
Ադիբեկ Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1922 |
Ծննդավայր | Թթուջուր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Մահացել է | մարտի 16, 1996 (73 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1951) |
Ստեղծագործություն(ներ) | Ստեփան Շահումյանի հուշարձան և Գրիգոր Տաթևացու հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սուսաննա, Վարդան և Վահան |
![]() |
Ադիբեկ Բալաբեկի Գրիգորյան (մարտի 25, 1922, Թթուջուր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մարտի 16, 1996, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1972)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադիբեկ Բալաբեկի Գրիգորյանը ծնվել է 1922 թվականին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում։ 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է բնակվելու Երևան։ Հաճախել է մայրաքաղաքի Մաքսիմ Գորկու անվան դպրոց (1930-1938 թթ.) և զուգահեռ սկսել է հաճախել Պիոներ պալատի նկարչական խմբակ։ Հետագայում մասնագիտական կրթությունն ստացել է մայրաքաղաքի «Գեղարդ» ուսումնարանի գունանկարի բաժնում (1938-1942 թթ.)։ Այնուհետև Հայրենական պատերազմի տարիներին ծառայել է Սովետական բանակի շարքերում (1942-1945 թթ.)։ Պատերազմից հետո ուսանել է Երևանի գեղարվեստի ինստիտուտուտի (1945-1951 թթ.) քանդակի նորաբաց ամբիոնում Արա Սարգսյանի և Սուրեն Ստեփանյանի մոտ։ Ուսման տարիների ընթացքում (1946-1951 թթ.) աշխատել է նաև Երևանի Տիկնիկային թատրոնում, որպես բեմադրող նկարիչ[1]։ Ուսումը ավարտելուց հետո դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի քանդակի ամբիոնում, որպես քանդակի և կոմպոզիցիայի դասատու ընդհուպ մինչև մահվան օրը[2] (1951-1996 թթ.)։ 1972 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը։ Ստեղծագործել է կոմպոզիցիայի, դիմաքանդակի և մոնումենտալ քանդակի բնագավառներում[3]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերտել է՝
- «Թենիսիստուհի» կոմպոզիցիա[4] (1951, Հայաստանի ազգային պատկերասրահ)։ Դիպլոմային աշխատանք։
- «Երկրաբանները» երկֆիգուր քանդակային կոմպոզիցիա (1952, Հայաստանի ազգային պատկերասրահ)։
- «Սեր» երկֆիգուր քանդակային կոմպոզիցիա (1953, Հայաստանի ազգային պատկերասրահ)։ Ցուցադրվել է հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսում, այնուհետև Մոսկվայում։ Տպագրվել է նամակի բացիկների վրա (1955) և արժանացել մամուլի ուշադրությանը։
- «Առատ բերք» երկֆիգուր քանդակային կոմպոզիցիա[5] (1954, «Նաիրի» կինոթատրոնի սրահ, այժմ տեղահանվել է)։
- Խաչատուր Աբովյանի կիսանդրին (1955, բրոնզ, Երևանի համանուն մանկավարժական ինստիտուտի առջև)։
- Խորհրդային Միության հերոս Վահիկ (Հայկ) Լևոնյանի կիսանդրին (1956, բազալտ, գյուղ Գնիշիկ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ)։
- Պետրոս Դուրյանի կիսանդրին (1957, մարմար, գտնվում է Դիլիջանի Երկրագիտական թանգարան–պատկերասրահում, 2021թ.–ից )։ Ցուցադրվել է հանրապետական ցուցահանդեսում և արժանացել հասարակության և մամուլի գովասանքին[6][4]։ Տպագրվել է մամուլում, գրքերում և արտասահմանյան մամուլում։
- Ստեփան Շահումյանի հուշարձան (1957, բրոնզ, Ստեփանակերտ, Սուրեն Ստեփանյանի հետ) և կիսանդրին (1958, բրոնզ, Մեղրիի միջնակարգ դպրոցի բակում)։
- Ստեփան Շահումյանի մոնումենտալ հուշարձան (1960, բազալտ, Գյումրի)։
- «Աշխատանք» և «Գիտություն» դեկորատիվ կոմպոզիցիաներ (1961, բրոնզ, Գյումրի)։
- Խորհրդային Միության հերոս Ջահան Կարախանյանի կիսանդրին (1963, բազալտ, գյուղ Կողբ՝ ՀՀ Տավուշի մարզ)։
- «Քրդուհի» կոմպոզիցիա (1963, հղկված բազալտ)։
- «Սերմնացան» կոմպոզիցիա (1966, հղկված վանակատ, Բելառուսի ազգային արվեստի թանգարան)։
- Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձան (1966, գրանիտ, Արմավիր)։
- Գրիգոր Տաթևացու հուշարձանը (1967, բազալտ, Մատենադարանի առջև)։
- «Կոլտնտեսուհի» կոմպոզիցիա (1967, հղկված բազալտ, Երևանի Կայարան, այժմ տեղահանվել է)։
- Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձան (1967, բազալտ, գյուղ Կոռնիձոր՝ Սյունիքի մարզ)։
- Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Գյումրիում համանուն դպրոցի բակում։
- «Ծովինար» կոմպոզիցիա։
- «Մայր Հայաստան» (Արևիկ) հուշարձանն Այգեհովիտ գյուղի Կայան թաղամասի մոտակայքում, դեպի սահման տանող ճանապարհի եզրին[7]։ Երիզող շրջանակը 2014 թվականի հոկտեմբերին քանդվել է ուժեղ քամուց[7][8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Շահումյանի հուշարձանը Գյումրիում։
Խաչատուր Աբովյանի կիսանդրին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առջեւ։
Անհայտ զինվորի հուշարձան Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում։
Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Գյումրիում։
Ջահան Կարախանյանի կիսանդրին Կողբի իր անվան դպրոցի բակում։
Պետրոս Դուրյանի կիսանդրին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի առջևում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մարտիրոսյան Դերենիկ (1986)։ Տիկնիկների աշխարհում։ Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն 50 / В мире кукол Ереванский государственный кукольный театр имени Ов.Туманяна։ Երևան: Հայկական թատերական ընկերություն
- ↑ Erevani Pʻanos Tʻerlemezyani anvan gegharvesti petakan kʻolej : (Hushagirkʻ albom)։ Erevanskiĭ gosudarstvennyĭ khudozhestvennyĭ kolledzh imeni Fanosa Terlemezi︠a︡na, Ереванский государственный художественный колледж имени Фаноса Терлемезяна.։ Erevan։ 2014։ ISBN 978-9939-9077-2-7։ OCLC 964569666
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ 4,0 4,1 Коммунист : Орган ЦК. ЭК КП(в) и ЦИК ССР Армении = Կոմունիստ ։ Որգան ՀԿ(բ)Կ ԿԿ.ՅԵՐ յեվ ՀՍԽՀ ԿԳԿ / ЦК КП Армении ; Верховный Совет и Совет Министров Арм. ССР.
- ↑ Պիոներ կանչ ։ Խմբ. կոլլ. ; Որգան Հ.Լ.Կ.ՅԵ.Մ. Կենտկոմին կից պատանի պիոներների կենտ. բյուրոյի.
- ↑ Բաշինջաղյան Զաքար Գևորգի, Արտասահմանի հետ կուլտուրական կապի հայկական ընկերություն, eds. (1945)։ Սովետական Հայաստան։ Հասարակական - քաղաքական և գրական - գեղարվեստական պատկերազարդ ամսագիր։ Երևան: տպ. Հայպետհրատի(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 ««Արևիկին» հեռվից պետք է նայես, կկրակեն, եթե շատ մոտենաս»»։ archive3.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-16
- ↑ «r/armenia - Statue of "Arevik" stuck in the neutral zone between Armenia and Azerbaijan. She used to greet visitors coming to Tavush, Armenia from Azerbaijan.»։ reddit (en-US)։ Վերցված է 2020-08-16