Jump to content

Հովիկ Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Մելիքյան
Ծնվել էհուլիսի 30, 1902(1902-07-30) կամ հունիսի 30, 1902(1902-06-30)[1]
ԾննդավայրԿուշչի Արմավիր, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2]
Վախճանվել էփետրվարի 8, 1953(1953-02-08)[2] (50 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, գրականագետ և համալսարանի դասախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
ԱշխատավայրՍովետական Հայաստան, ՀԿԿ[2], Գրական թերթ[2], ԱրմՖԱՆ[2], Գրականության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[2]
Հովիկ Մելիքյան Վիքիդարանում

Հովիկ Մամիկոնի Մելիքյան (հուլիսի 30, 1902(1902-07-30) կամ հունիսի 30, 1902(1902-06-30)[1], Կուշչի Արմավիր, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2] - փետրվարի 8, 1953(1953-02-08)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, գրականագետ, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խաչակապ (հետո՝ Ադրբեջանի Խանլարի շրջանի Ղուշչի) գյուղում։ 1920 թվականին տեղափոխվել է Բաքու և աշխատել նավթային ձեռնարկություններում։ 1926-1928 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում որպես բանվորական բաժնի վարիչ։ 1928-1930 թվականներին սովորել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտում։ 1934-1936 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում և Երևանի քաղկոմում։ 1937 թվականին ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար էր, 1937-1939 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1938-1941 թվականներին՝ ԱրմՖԱՆի գրականության և լեզվի ինստիտուտի տնօրենը։ 1941-1944 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944-1946 թվականներին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը։ Միաժամանակ ավագ գիտաշխատող էր ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1936-1941 թվականներին և 1945-1953 թվականներին ռուս գրականություն է դասախոսել Երևանի պետական համալսարանում։ Մահացել է 1953 թվականին[3]։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զղջում, Երևան, Պետհրատ, 1928, 118 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1930, 109 էջ։
  • Մի կին գնում է..., Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1930, 36 էջ։
  • Ճակատում (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1931, 71 էջ։
  • Աղջիկը մորու փունջը ձեռքին, Երևան, Պետհրատ, 1936, 79 էջ։
  • Լենինը և Ստալինը հայկական ֆոլկլորում, Երևան, Հայպետհրատ, 1941, 76 էջ։
  • Երբ ձևականորեն են տպագրում կլասիկ հեղինակին (գրախոսություն Շուշանիկ Կուրղինյանի «Բանաստեղծություններ» (1947) գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 4:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 389.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 372.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Մելիքյան» հոդվածին։