Հովհաննես Հովհաննիսյան (բանաստեղծ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովհաննիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 14 (26), 1864 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1929 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գերեզման Հովհաննես Հովհաննիսյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Հովհաննես Հովհաննիսյան Վիքիքաղվածքում | |
Հովհաննես Հովհաննիսյան Վիքիդարանում | |
![]() |
Հովհաննես Մկրտիչի Հովաննիսյան (ապրիլի 14 (26), 1864, Վաղարշապատ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական կրթությունը ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884 թվականին՝ համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888 թվականին։ 1889 թվականին ճանապարհորդել է Եվրոպայում (Կոստանդնուպոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912 թվականին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918 թվական) եղել է նրա լուսբաժնի վարիչը։ Ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, նվիրվել երկրի վերաշինության ու լուսավորության գործին։ Եղել է Վաղարշապատի գավառի լուս-բաժնի վարիչ։ 1922 թվականին աշխատել է ՀՄՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում։
Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918) եղել է նրա լուսաբաժնի վարիչը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին «Աղբյուր»-ում լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887 թվականին հրատարակվեց «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում բերեց հեղինակին։ 1908 և 1912 թվականներին լույս տեսած ժողովածուներն ամրապնդեցին նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։ Հովհաննիսյանը ստեղծեց արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ։ Հովհանիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ («Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», 1884)։ Սիրային բանաստեղծությունները («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», 1885, «Կուզեի լինել կարկաչուն վտակ», 1888) աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Նրա պոեզիան դեմոկրատական է, ժողովրդային։ Հովհաննիսյանը ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները («Երկու ճանապարհ», 1883 թվական, «Մնաք բարով, արև, գարուն», 1887, «Աշուղ», 1887)։ Հայ պոեզիայում Հովհաննիսյանն առաջինն է, որ ռեալիստական ճշմարտացիությամբ ներկայացրել է գյուղական կյանքի ներքին հակասությունները («Գյուղի ժամը», 1886, «Հատիկ», 1886)։ Հովհաննիսյանի քնարերգության որոշ նմուշներ ձևով ու բովանդակությամբ առնչվում են ժողովրդական պոեզիայի հետ («Արազն եկավ լափին տալով», 1887, «Ալագյազ բարձր սարին», 1901)։ Դրանց մեջ արտահայտված են ժողովրդի պանդուխտ զավակների ապրումները, պատկերված է հայկական բնաշխարհը։ Հովհաննիսյանը մեծ հայրենասեր է։ Այդ սերը սկզբում ռոմանտիկական էր («Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները», 1880)։ Հետագայում նա գրեց «Մայրս» (1896), «Տղմուտ» (1887), «Նոր գարուն» (1897) ռեալիստական գործերը, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի կրած տառապանքները։ Հովհաննիսյանի հայրենասիրական ստեղծագործությանը հատուկ են քաղաքացիականությունը, հերոսականությունն ու լավատեսությունը։ Հայրենիքի անձնվեր զինվորը («Մարն ի վեր», 1896), բանաստեղծի համոզմամբ, չպետք է հանձնվի հուսահատության ու լքման տրամադրություններին։ Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակակիցներին։ «Մյունյաց իշխանը» (1887) պատմահոգեբանական պոեմում Հովհաննիսյանը նորովի է մոտեցել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը։ Հովհաննիսյանը անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Արտավազդ», 1887, «Վահագնի ծնունդը», 1904, «Լուսավորչի կանթեղը», 1904)։ Հովհաննիսյանը բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների՝ Հոմերոսի, Գյոթեի, Շիլլերի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Հայնեի, Պետեֆիի, Ուլանդի և այլոց երկերը։ Դրանցից մի քանիսը (Վ. Միրակոմլյա, «Անգրագետ», 1886, Ուլանդ, «Երգչի անեծքը», 1888 և այլն) ինքնուրույնի արժեք ունեն։ Հովհաննիսյանը բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն։
1913 թվականին նշվեց բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակը, իսկ 1965 թվականին պետականորեն տոնվեց Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը։ 1948 թվականից ծննդավայրում գործում է Հովհաննիսյանի տուն-թանգարանը։
Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որպես հաղթանդամ մի ծերուկ հսկա...
- Ավերակ
- Տըխուր երգիչը քնարը ձեռին...
- Ինձ մի՛ սիրիր, անբախտ օրիս...
- Քեզ մոտեցա սեր հուսալով...
- Մընա՛ք բարով, արև, գարուն...
- Նոր գարուն...
- Գարնան կարկաչուն վտակի ափին...
- Արծիվն ու արտույտը
- Արտավազդ
- Մայրս
- Տղմուտ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծութիւններ, Մոսկուա, 1887, 118 էջ։
- Բանաստեղծութիւններ, Վաղարշապատ, 1908, 240 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1, Յերևան, 1937, 484 էջ։
- Հատընտիր, Յերևան, 1939, 72 էջ։
- Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1945, 174 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 1949, 356 էջ։
- Հատընտիր, Երևան, 1953, 200 էջ։
- Երկեր, Երևան, 1959, 389 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1964, 424 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Բանաստեղծություններ, Երևան, 1964, 320 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Հոդվածներ, Երևան, 1965, 592 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Նամակներ, Երևան, 1968, 368 էջ։
- Հատընտիր, Երևան, 1971, 268 էջ։
- Ընտիրը, Երևան, 1976, 64 էջ։
- Հովհաննիսյան Հովհաննես, Ծատուրյան Ալեքսանդր, Միրաքյան Վահան, Շահազիզ Սմբատ, Երկեր, Երևան, 1980, էջ 193–314:
- Հովհաննիսյան Հովհաննես, Ծատուրյան Ալեքսանդր, Երկեր, Երևան, 1983, 240 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 2014, 152 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 2015, 168 էջ։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նշան Մուրադյան, Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 198 էջ։
- Արսեն Տերտերյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սիրո և կարեկցության երգիչը (երեսնամյա հոբելյանի առթիվ), Երևան, տպարան «Լույս», 1912, 104 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 2, Հ. Հովհաննիսյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 80 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 4, երևան, 1972, էջ 594-626։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննես Հովհաննիսյանը դասարան․ամ կայքում Archived 2018-07-12 at the Wayback Machine.
![]() |
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հովհաննես Հովհաննիսյան (բանաստեղծ) կատեգորիայում։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 571)։ ![]() |
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 1929 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 19-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ լեզվաբաններ
- 19-րդ դարի հայ գրողներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Հայ ուսուցիչներ
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ լրագրողներ