Բաքվի կոմունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից


Բաքվի կոմունա
 ԱԴՖՀ 1918 թվականի ապրիլի 25 - 1918 թվականի հուլիսի 31 Կենտրոնական կասպիական բռնապետություն 
Flag of the Baku Commune.svg
(Դրոշ)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաքու
Լեզու ռուսերեն
Իշխանություն
Պետության գլուխ Բաքվի ժողովրդական կոմիսարների ղեկավար
Կառավարիչ Ստեփան Շահումյան
1918 թվականի ապրիլի 251918 հուլիսի 26

Բաքվի կոմունա, 1918 թվականի գարնանն ու ամռանը բոլշևիկների ղեկավարությամբ Բաքվում և Ադրբեջանի մի շարք շրջաններում հաստատված խորհրդային իշխանությունը։ «Կոմունա» տերմինը ընդօրինակվել է 1871 թվականի Փարիզի կոմունայից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի կոմունայի պատմությունն անխզելիորեն կապված է Հոկտեմբերյան հեղափոխության հետ։ Բաքվի պրոլետարիատը բոլշևիկների գլխավորությամբ Անդրկովկասում առաջինը բարձրացրեց խորհրդային իշխանոթյան դրոշը և 1917 թվականի նոյեմբերի սկզբին հռչակեց խորհրդային իշխանություն։ 1918 թվականի մարտի վերջին Բաքվի հեղափոխական ուժերը ճնշեցին մուսավաթականների հակախորհրդային խռովությունը և ամրապնդեցին սովետական իշխանությունը։ 1918 թվականի ապրիլի 25-ին կազմվեց Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։ ժողկոմխորի կազմում էին՝ Պրոկոֆի Ջափարիձեն, Իվան Ֆիոլետովը, Յակով Զևինը, Գրիգոր Կորգանովը, Միր-Հասան Վեզիրովը, Նարիման Նարիմանովը, Արտաշես Կարինյանը, Ն․ Կոլեսնիկովան և ուրիշներ։ Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը Անդրկովկասում խորհրդային իշխանության առաջին կառավարական օրգանն էր։ Իր առաջին իսկ դեկլարացիայում այն հայտարարեց, որ ամենասերտ կերպով կապված կլինի համառուսաստանյան կենտրոնական իշխանությունների հետ և, հարմարվելով տեղական պայմաններին, կկենսագործի Ռուսաստանի բանվորա–գյուղացիական կառավարության՝ ժողովրդական կոմիսարների սովետի դեկրետներն ու կարգադրությունները։ Բաքվի ժողկոմսխորը, Վլադիմիր Լենինի անմիջական ցուցումներով, իրականացրեց սոցիալիստական մի շարք միջոցառումներ։ Զինված պայքար մղեց ամբողջ Անդրկովկասում խորհրդային իշխանության համար։ Հակահեղավւոխության դեմ միասնական ճակատ ստեղծելու համար համախմբեց ազգային–ազատագրական ուժերը։ Անդրկովկասի աշխատավորները ակտիվորեն պաշտպանում էին Բաքվի բոլշևիկների հերոսական պայքարը։ 1918-ի գարնանն ու ամռանը աշխատավոր գյուղացիությունը կոմունիստների գլխավորությամբ Բաքվի պրոլետարիատի և կարմիր բանակի զորամասերի օգնությամբ խորհրդայինն իշխանություն հաստատեց Բաքվի, Լենքորանի, Շամխորի, Ղուբայի, Մալյանի գավառներում և Ադրբեջանի մի շարք շրջաններում։ Գյուղացիությանը սովետական իշխանության շուրջը համախմբելու գործում ակտիվ դեր խաղացին գյուղացիական դեպուտատների խորհուրդների համագումարները։ Բաքվի կոմունայի սոցիալիստական վերափոխումների հիմքում դրվեցին լենինյան համապատասխան դեկրետները, Վլադիմիր Լենինի «Սովե տական իշխանության հերթական խնդիրները» ծրագրային աշխատությունը։ Վլադիմիր Լենինը իր նամակներում կոնկրետ խորհուրդներ և ցուցումներ էր տալիս նավթային տնտեսության կազմակերպման վերաբերյալ։ Սովետական Ռուսաստանը նավթային արդյունաբերության կարիքների համար բաց թողեց 100 միլիոն ռուբլի։ Հատուկ հանձնաժողով ուղարկվեց Բաքու՝ նավթի արդյունահանումն ու արտահանումը կանոնավորելու համար։ Վլադիմիր Լենինը սիստեմատիկ կերպով հետաքրքրվում էր Բաքվի նավթարդյունաբերության վիճակով, որ կենսական նշանակություն ուներ Սովետական Ռուսաստանի համար։ Շահումյանին ուղարկած 1918 թվականիի հունիսի 18-ի հեռագրում Վլադիմիր Լենինը պահանջում էր․ «Բոլոր միջոցները ձեռնարկեցեք նավթամթերքներն արագորեն Վոլգա փոխադրելու համար։ Ամեն օր Գլավկոնևթին հաղորդեցեք նավթային արդյունաբերության դրության մասին» (Երկ․, հ․ 44, էջ 79)։ Սովետական Ռուսաստանը և անձամբ Լենինը մեծ օգնություն կազմակերպեցին Բաքվի կոմունային։ Այդ օրերին բոլշևիկյան «Պրավդան» գրել է․ «Արիացեք Բաքվի ընկերներ, Սովետական Ռուսաստանը ձեզ հետ է» (1918, 28 հունիսի)։ Էսէռները, մենշևիկները անգլիական ինտերվենտների հովանավորությամբ դավադրություն կազմակերպեցին խորհրդային իշխանության դեմ։ Բաքվի խորհրդի 1918 թվականի հուլիսի 25-ի արտակարգ նիստում, չնայած բոլշևիկների ձեռնարկած վճռական միջոցառումներին, 30 ձայնի գերակշռությամբ բանաձև ընդունվեց անգլիական զավթիչներին Բաքու հրավիրելու և կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ։ Իմանալով այդ մասին, Վլադիմիր Լենինը հուլիսի 29-ի իր ելույթում մերկացրեց հակախորհրդային կուսակցությունների դավաճանական քայլը՝ այն համարելով նողկալի արկածախնդրություն և միաժամանակ հավանություն տվեց Բաքվի բոլշևիկներին իմպերիալիստներից անկախ քաղաքականությանը։ «Անգլո–ֆրանսիական իմպերիալիստների հետ որեէ համաձայնություն կնքելուց վճռականորեն հրաժարվելը,– ասում է Լենինը, – Բաքվի ընկերների միակ ճիշտ քայլն է, քանի որ չի կարելի նրանց հրավիրել, առանց ինքնուրույն սոցիալիստական իշխանությունը, թեկուզ և կտրված տերիտորիայում, վերածելու իմպերիալիստական պատերազմի ստրուկի» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 28, է2 9)։ 1918-ի հուլիսի 31-ին խորհրդային իշխանությունը Բաքվում ժամանակավորապես ընկավ։ Օգոստոսին գրավելով քաղաքը՝ անգլիական իմպերիալիստներն իրենց գործակալների հետ միասին դաժան հաշվեհարդար տեսան Բաքվի հերոսական կոմունայի և նրա պանծալի ղեկավարների հետ։ Ստեփան Շահումյանը, Պրոկոֆի Ջափարիձեն, Մեշադի Ազիզբեկովը, Իվան Ֆիոլետովը, Գրիգոր Կորգանովը և այլ կոմիսարներ ձերբակալվեցին և 1918 թվականի սեպտեմբերի 20-ին գնդակահարվեցին։ Բաքվի և Ադրբեջանի աշխատավորությունը, բոլշևիկների ղեկավարությամբ, շարունակեց պայքարը խորհրդային իշխանության համար և կարմիր բանակի օգնությամբ 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատեց խորհրդային կարգեր։ ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենին Վ․ Ի․, ճառ Համառուսաստանյան կենտգործկոմի, Մոսկվայի խորհրդի, Մոսկվայի ֆաբրիկագործարանային կոմիտեների և պրոֆեսիոնալ միությունների միացյալ նիստում 1918 թվականի հուլիսի 29-ին, Երկ․, հ․ 28։
  • Լենին Վ. Ի, [телеграмма] С․ Г․ Шаумяну, 14 мая, 1918 г․, Поли․ собр․ соч․, 5 изд․, т․ 50;
  • Շահումյան Ս., Երկ․, հ․ 3, Ե․, 1958։
  • Ջափարիձե Պ․ Ա․, Ընտիր հոդվածներ, ճառեր, նամակներ 1905–1918 թթ․, Ե․, 1970։
  • Միկոյան Ա․ Ի․, Պայքարի ուղիով, գիրք 1, Ե․, 1972։
  • Шаумян Сурен, Бакин– ская коммуна, Баку, 1927; Последние дни комиссаров Бакинской коммуны, по материалам судебных процессов, Баку, 1928; Очерки истории коммунистических организаций За– кавказья, ч․ 1, Тб․, 1967;
  • Шаумян Л․ С․, Двадцать шесть бакинских комиссаров, М․, 1968;
  • Гарибджанян Г․ Б․, В․ И․ Ленин и большевики Закавказья, М․, 1971․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 343-344 CC-BY-SA-icon-80x15.png