Միխայիլ Լերմոնտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լերմոնտովից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լերմոնտով
Միխայիլ Լերմոնտով
ռուս.՝ Михаил Юрьевич Лермонтов
Mikhail lermontov.jpg
Ծնվել է հոկտեմբերի 3 (15), 1814[1][2]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][4]
Վախճանվել է հուլիսի 15 (27), 1841[1][4][2] (26 տարեկանում)
Վախճանի վայր Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1][5][3]
Գրական անուն —въ, Ламвер, Гр. Диарбекир և Lerma
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ, արվեստների գործիչ, վիպասան, դրամատուրգ, սպա և գրող
Լեզու ռուսերեն[6]
Ազգություն ռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան և Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն
Ստեղծագործական շրջան 1828—1841
Ժանրեր բանաստեղծություն և պոեմ
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներ Մեր ժամանակի հերոսը
Ամուսին չկա
Mikhail Lermontov Signature.svg
Միխայիլ Լերմոնտով Վիքիքաղվածքում
Միխայիլ Լերմոնտով Վիքիդարանում
Mikhail Lermontov Վիքիպահեստում

Միխայիլ Յուրիի Լերմոնտով (հոկտեմբերի 3 (15), 1814[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][4] - հուլիսի 15 (27), 1841[1][4][2], Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1][5][3]), ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պաշտոնաթող կապիտանի ընտանիքում։ Երեք տարեկանում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ե. Ա. Արսենևայի մոտ։ Մանկությունն անցել է Պենզայի նահանգի Տարխանի (այժմ՝ Լերմոնտովո) գյուղում, մի քանի անգամ տատի հետ եղել է Կովկասում։

1827 թվականին տեղափոխվել է Մոսկվա, սովորել համալսարանին կից պանսիոնում, ապա՝ համալսարանում (1830-1832)։ Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ՝ Լերմոնտովը կիսատ է թողել ուսումը, փոխադրվել Պետերբուրգ, սովորել յունկերական հեծելազորային դպրոցում (1832-1834)։ 1834 թվականից մինչև կյանքի վերջը եղել է զինվորական ծառայության մեջ։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լերմոնտովը 1828 թվականից և մինչև 1832 թվականը գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ («Կովկասի գերին», «Վերջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի դրամա («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»)։

Լերմոնտովը 19-րդ դարի ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը։ «Վադիմ» (1832-1834) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տարերային ըմբոստացումը, իսկ «Դիմակահանդես» (1835) չափածո դրամայում արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը։

Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ Պուշկինի սպանության առթիվ գրված «Պոետի մահը» (1837) բանաստեղծությունը։ Նա աքսորվեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմական գործողություններին։

Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց 1840 թվականի սկզբներին։ Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը։ «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար։ Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մծիրի» (1839) և «Դև» (1829-1841) պոեմները։ Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու բալլադների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա։ 1838-1839 թվականներին Լերմոնտովը գրեց «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը։

Վերջին անգամ 1841 թվականի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա։

Հայացքների և գործունեության ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղավ Լերմոնտովի ազդեցություն նաև հարևան ժողովուրդների, այդ թվում և հայ գրականության վրա։ Նրա երկերի հայերեն թարգմանությունը սկսվել է անցյալ դարի 1840-ական թվականներից (Հ. Համազասպյանի, Մ. Նալբանյանի, Ս. Նազարյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Սադաթյանի թարգմանությունները)։ Լերմոնտովի ստեղծագործությունները թարգմանել են նաև Ալ. Ծատուրյանը, Հ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Պ. Սևակը, Վ. Հովակիմյանը և ուրիշներ։ Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծվել Հ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Գ. Բաշինջաղյանը, Մ. Սարյանը, երաժշտության մեջ՝ Ա. Սպենդարյանը («Երեք արմավենի»), Ա. Խաչատրյանը («Դիմակահանդեսի» համար գրված երաժշտությունը)։ Հայ թատրոնում, Արբենինի դերում հանդես են եկել Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Zhdanov V. Лермонтов // Краткая литературная энциклопедияMoscow: Советская энциклопедия, 1962. — Vol. 4. — P. 143–154.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Дм. Абрамович Лермонтов, Михаил Юрьевич // Русский биографический словарь / под ред. Н. Д. Чечулин, М. Г. КурдюмовСПб.: 1914. — Т. 10. — С. 265–315.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Лермонтов Михаил Юрьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ив. Иванов Лермонтов, Михаил Юрьевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз—Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 579–586.
  5. 5,0 5,1 5,2 Лермонтов // Литературная энциклопедияКоммунистическая академия, Большая российская энциклопедия, Художественная литература (издательство), 1929. — Т. 6.
  6. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]