Jump to content

Վազգեն Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Գևորգյան
Ծնվել էմարտի 31, 1923(1923-03-31)[1]
ԾննդավայրՀրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 15, 2002(2002-05-15)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ և պրոֆեսոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Վազգեն Գևորգյան Վիքիդարանում

Վազգեն Ասքանազի Գևորգյան (մարտի 31, 1923(1923-03-31)[1], Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 15, 2002(2002-05-15)[1], Երևան, Հայաստան[2][3]), հայ գրականագետ, թարգմանիչ, դոցենտ, պրոֆեսոր[3], Ստեփան Զորյանի անվան մրցանակի 1980 թվականի դափնեկիր (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1944 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1946—1950 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում[2]։ 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մինչև 1984 թ. գրաբար է դասավանդել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում, իսկ 1985 թվականից մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզվի պատմության ամբիոնում։

1994-1995 ուսումնական տարում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հրավերով Վ. Գևորգյանը գրաբար է դասավանդել Երուսաղեմի Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում։

Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով[3]։

Նրա անունով է կոչվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը։

  • Լերմոնտով (ողբերգություն 5 գործողությամբ), Ե., 1956, 183 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից և գրաբարից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գրիգոր Նարեկացի։ Մատյան ողբերգության (ծաղկաքաղ)․- Ե.։ «Հայաստան», 1970․- 128 էջ։
  • Արիստակես Լաստիվերցի։ Պատմություն․- Ե.։ «Հայաստան», 1971․- 156 էջ։
  • Գրիգրր Նարեկացի։ Մատյան ողբերգության․- Ե., 1979։
  • Միխայիլ Լերմոնտով։ Ընտիր երկեր․- Ե.։ «Սովետական գրող», 1982․- 576 էջ․- Ռուս դասականների գրադարան (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը և «Փախստականը» պոեմը թարգմանել է Վ. Գևորգյանը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 http://am.hayazg.info/index.php?curid=6953
  2. 1 2 Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 116։
  3. 1 2 3 Վազգեն Գևորգյանի մասին ԵՊՀ կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Գևորգյան» հոդվածին։