Հրազդան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հրազդան (այլ կիրառումներ)
Քաղաք
Հրազդան
0Andranik street Hrazdan2.jpg
Հրազդան քաղաքը
40°30′00″ հս. լ. 44°46′00″ ավ. ե. / 40.5° հս. լ. 44.766667° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի
Քաղաքապետ Արամ Դանիելյան
Հիմնադրված է 1959
Այլ անվանումներ Ներքին Ախտա
Մակերես 21 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից 1,750 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 52,900 մարդ (2009)
Խտություն 2519 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն հրազդանցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (223)
Փոստային ինդեքսներ 2301-2309
Պաշտոնական կայք www.hrazdan.am
##Հրազդան (քաղաք) (Հայաստան)
Red pog.png
##Հրազդան (քաղաք) (Կոտայքի մարզ)
Red pog.png

Հրազդան (մինչև 1959-ը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Հանրապետությունում, Կոտայքի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 40 կմ հյուսիս-արևելք։

Մինչև 1959 թ. քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ 1959 թ. քաղաքը շրջանային, 1962 թ.-ից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95-ին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995-ից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերերը։ Տարածքը՝ 20 կմ²։

Պատմություն[խմբագրել]

Հրազդանը եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։ Տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. II-I հազարամյակների դամբարաններ։ Պահպանվել է XIII դ. քարավանատուն։

Բնակչություն[խմբագրել]

Հրազդանի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1959 1976 1989 1991 2001 2004
Բնակիչ 7630 35137 23903 25600 52808 52700

Տնտեսություն[խմբագրել]

Արդյունաբերության կենտրոն, էներգետիկայի կարևոր հանգույց է, գործում են Հրազդանի պշէկը, Աթարբեկյանի հէկը։ Արդյունաբերական կարևոր ձեռնարկություններն են «Հրազդանմեքենա» ՓԲԸ, «Հաց» արտադրա-առևտրական միավորումը, տնաշինական, ցեմենտի գործարանները ևն։

Մշակույթ[խմբագրել]

Հրազդանում գործում են միջնակարգ, երաժշտական, մարզային, գեղարվեստական դպրոցներ, տեխնիկում, գիմնազիա, մսուր-մանկապարտեզներ, գրադարանային կենտրոնացած համակարգ, 3 կապի հանգույց՝ բաժիններով, մշակույթի, շախմատիստի, տեխնիկայի տներ, ակումբ, թատրոն, մարզահամալիր, հիվանդանոց, նարկոլոգիական դիսպանսեր, պոլիկլինիկա, դեղատուն։ Կա պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, զբոսայգի, արհեստական լիճ (ՀԷԿ-ը կարգավորող)։

Ճարտարապետություն[խմբագրել]

Հրազդանի առաջին գլխավոր հատակագիծը, որն ընդգրկել է Ներքին Ախտա և Ալափարս գյուղերը, մշակվել է 1927-1928 թթ.-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Հաջորդը, որն ընդգրկել է նաև Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը, Գյումուշի ՀԷԿ-ի արհեստական լճի շրջակա հարթավայրերն ու բարձրությունները՝ 1961-1963 թթ.-ին (ճարտարապետներ՝ Մ. Գրիգորյան, Է. Ալթունյան)։

1978-1980 թթ.-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (120 հազար բնակչի համար, 2010-ի հաշվարկային ժամկետով, ճարտարապետներ՝ Ս. Մանուկյան, Է. Ալթունյան, Վ. Տոնիկյան, Թ. Բալայան, Է. Հարությունյան, ինժեներ Գ. Պողոսյան և ուրիշներ)։

Քաղաքը կազմված է 3 հիմնական զանգվածներից՝ հարավային, կենտրոնական և հյուսիսային։ Հիմնական արդյունաբերական շինությունները կենտրոնացված են հյուսիսային արդյունաբերական հանգույցում (ճարտարապետներներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Ժ. Հովսեփյան, Բ. Պատրիկյան)։ 1969 թ.-ին կազմվել է Հրազդանի վարչահամշակութային կենտրոնի նախագիծը (ճարտարապետներ՝ Մ. Գրիգորյան, Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Թ. Բալայան), վերակազմվել 1977-1985 թթ.-ին (ճարտարապետներ՝ Մ. Միքայելյան, Գ. Գրիգորյան)։

Հյուսիսային զանգվածի միկրոշրջանների կառուցապատման նախագծերը կազմվել են 1964-1988 թթ.-ին (ճարտարապետներ՝ Մ. Հայրապետյան, Լ. Մելքոնյան, Է. Ալթունյան, Լ. Հովհաննիսյան, Ն. և Գ. Պատրիկյաններ)։ Հրազդանում կառուցվել են ՀԷԿ և ակումբ (1958, ճարտարապետ՝ Տ. Մարության), «Ծովինար» ռեստորանը (1960, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան), հյուրանոց (1967 թ., ճարտ. Հ. Աչյան), մարզպետարանի, քաղխորհրդի միացյալ շենքը (1976 թ., ճարտարապետ՝ Գ. Գրիգորյան), ավտոկայանը (1978 թ., ճարտարապետ՝ Հ. Առաքելյան), դպրոցականների պալատը (1978 թ., ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան), էներգետիկների պալատը (1979 թ., ճարտարապետ՝ Լ. Հովհաննիսյան), ավտոհանգրվանը (1980 թ., ճարտարապետ՝ Ռ. Հովսեփյան) և այլն։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png