Հայկական հնագրություն
Հայկական հնագրություն, հնագրության[1] բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է հայերեն գրերի նշանների և նրա տեսակների աստիճանական զարգացումը։ Հայկական հնագրությունը դա նաև հայ գրերի զարգացման և աստիճանական զարգացման պատմության նկարագիրն է[1]: Հայերեն այբուբենը ստեղծվել է 406 թվականին Եդեսիա և Սամոսատ քաղաքներում գիտնական, կուսակրոն քահանա Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ինչպես և համաշխարհային այլ գրերի համակարգերում, 1600 տարվա ընթացքում հայ գրերի գրաֆիկական նշանագրությունը կրել է որոշ փոփոխություն[2]: Միջին դարի հայ գրերի հիմնական 4 տեսակները[3] երկաթագիրը, բոլորգիրը, Նոտրգիրն ու Շղագիրն են[4][5]: Նրանցից առաջինը համարվում է մեծատառ, մնացած երեքը՝ փոքրատառ նշանագրությամբ տառեր։ Այդ տեսակներից յուրաքանչյուրը հնարավոր է ունենան որոշակի տարատեսակներ[6]:
Ուսումնասիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին գիտական վիճաբանությունները հայ գրերի տեսակների վերաբերյալ հայտնվել են 17-18-րդ դարերում հնագրության որպես գիտության կանոնի ի հայտ գալու ժամանակաշրջանում։ 1711 թվականին Յոհան Շրյոդերը իր «Հայոց լեզվի գանձարան» աշխատության «անգլ.՝ De Orthographia»[7] բաժնում վերանայում է հնագրությանը վերաբերող հարցեր։ Շրյոդերը կազմեց հայ գրերի տարբեր տեսակների աղյուսակ՝ մեկնաբանությունների էջերով․ 1730 թվականին անանուն հեղինակը ֆրանսերեն լեզվով պատրաստեց հայերենի ուղղագրությունը, որում նույնպես հայտնաբերվել է բաժին «ֆր.՝ De l’orthographe»՝ հայ գրերի տեսակների մասին։ Ավելի մանրամասն թեման ուսումնասիրում է Մխիթարական Ղուկաս Ինճիճյանը իր «Հայոց հողի հնագիտական նկարագրի» 3-րդ հատորում 1835 թվականին[8]:
Սակայն որպես անկախ ճյուղ հայկական հնագիտությունը ստացվել է 19-րդ դարի վերջերին[1]: Հայկական հնագրության առանձին հարցեր վերանայվել են 1892 թվականին Ի․ Հարությունյանի «Հայերեն գրեր» աշխատության մեջ[9]: Հայկական հնագրության գիտական ուսումնասիրությունը հիմնադրվել է 1898 թվականին, երբ Ա․Տաշյանի կողմից կազմվել էր Վիեննայի Մխիթարյանների գրապահոցի հայերեն ձեռագրերի ցանկը և հայկական հնագիտության[10] առաջին նպաստը[9]: Պատճառն այն գրելու համար հանդիսացավ Եգիպտոսում հայտնաբերված Հունա-Հայկական պապիրուսը[11]: Գրքում տրվում է գրերի միջնադարյան տեսակների ուսումնասիրությունը, ծանոթագրություն կրկնագրերի վերաբերյալ, հարցեր և այլն։ Հայերեն գրերի Տաշյանի դասակարգումը մինչև հիմա պահպանել է իր գիտական արժեքը։ Հայերեն տառերին և ձեռագրերի արվեստին վերաբերող հարցերը քննարկվում են Գ․ Հովսեփյանի «Հին հայերի գրերի արվեստը» գրքում (1913)[12]: Այդ ալբոմում ներկայացված են 5-18-րդ դարերի հայ գրերի 143 տեսակների պատճեններ՝ արված փափուկ նյութի, քարի կամ մետաղի վրա։ Նախասովետական ժամանակներում հրատարակվել են միայն այդ երկու աշխատանքները, որոնք նվիրված են զուտ հայկական հնագրությանը[13]:
Հայկական հնարգությանն է նվիրված Հրաչյա Աճառյանի «Հայերեն գրեր»-ը (1928), որոնցում մանրամասն վերլուծվում են հայերեն տառերի ծագման պատմությունը և նրանց գրաֆիկական զարգացումը։ Իր գրքում Աճառյանը օգտագործում է Տաշյանի և Հովսեփյանի աշխատությունները[14]: Որոշակի գիտական արժեք է իրենից ներկայացնում Կ․ Կաֆադարյանի «Հայ գրերի սկզբնական տեսքը» աշխատությունը (1939)։ Հայերեն գրերի ծագման և նրանց Արամյան գրերի հետ կապի թեմային է նվիրված Ա․ Պերիխանյանի «Հայերեն գրերի ծագման մասին հարցը» հոդվածը[15]: Հայերեն գրերի պատմության և գրաֆիկայի էվոլյուցիայի ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի Ա․Աբրամյանը[16][17]: Վերջինս վերանայում է հապավումները, գաղափարագրերը (ռուս.՝ Идеограмма), կրիպտոգրամմաները և այլն։ Հայկական հնագրության հարցերով զբաղվել են նաև Գ․ Լևոնյանը, Լ․Խաչերյանը, Է․ Աղայանը և այլք։ Հարցի ուսումնասիրման մեջ կարևորագույն ներդրում դարձավ 1960-1973 թվականներին «Հայերեն արձանագրությունների կանոններ»-ի հրապարակումը՝ կազմված չորս հատորից։
2002 թվականին Մ․ Սթոունի, Դ․ Կույումջյանի և Խ․ Լեխմանի հեղինակությամբ հրապարակվեց «Հայկական հնագրության ալբոմ»-ը[18]:
Հայերեն գրերով հնագիտական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն գրերի նկարագրման մեթոդոլոգիայի մշակման համար կարևոր նշանակություն ունեն համեմատաբար ավելի վաղ պահպանված հուշարձանները։ Որպես հայկական վիմագրերի հնագույն օրինակ համարվում է Կարսի Տեկոր գյուղի տաճարին՝ փորագրությունը՝ արված ամենաուշը 490 թվականին[19]: Այսինքն ընդամենը Մեսրոպ Մաշտոցի մահից 50 տարի անց[20]: Փորագրությունը չունի հստակ ժամանակագրություն[21], բայց երկրորդ տողում, որպես տաճարի հիմնադիր, հիշատակվում է կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունու անունը, որը եղել է այդ պաշտոնում 478-490 թվականներին[22]: Վաղ հայկական փորագրություններում գիտնականները առանձնացնում են նաև 6-րդ դարում Դվինի Սուրբ Հռիփսիմեի վանքի փորագրությունը 618 թվականին[23]: Նմանապես Սուրբ Երկրումպահպանվել են 5-րդ դարի չթվագրված հայերեն փորագրություն և 5-րդ կամ 6-րդ դարերի խճանկար[24]:
մագաղաթի վրա առաջին ընդհատումներով ձեռագրերը պատկանում են 5-6-րդ դարերին[25]: 640 տարուց ոչ ավելի ուշ թվարկվում է Հունա-Հայկական պապիրուսը՝ գտնված Եգիպտոսում 19-րդ դարի ավարտին։ Պապիրուսը պարունակում է հունարեն տեքստ՝ գրված հայերեն տառերով։ Հայերենով գրված ամենավաղ պահպանված հստակ թվագրված ձեռագիրը գրվել է 862 թվականին[26]: Հայկական հնագրության համար կարևոր նշանակություն[27] ունի նաև Լազարյան ավետարանը, որը վերագրվել է 887 թվականին։ Հնագույն հայերեն ձեռագիրը թղթի վրա վերաբերում է 981 թվականին[28]: Այն գրված է Երկաթագիր և Բոլորգիր գրատեսակներով։ Ձեռագիրը հատկանշական է նաև նրանով, որ ներկայացնում է բոլորգիրի ամենավաղ (առաջին) օրինակը։
Հայկական հնագրությունն ուսումնասիրելու համար կարևոր են նաև այլ գտածոները, օրինակ Սասանյան դարաշրջանի հին հայերենով փորագրված գեմաքարով ոսկե մատանին։ Մակագրությունը փորագրված է կլորավուն Երկաթագրով և ունի 5-7-րդ դարերի թվագրություն[29]:
Ի սկզբանե որպես գրանյութ ծառայել է մագաղաթը, պապիրուսը Հայաստանում չէր կիրառվում[28]: 20-րդ դարի կեսին հաշվառվում էր մոտ 24000[1], ըստ արդի տվյալների՝ 30000[30]-ից ավելի հայերեն ձեռագրեր։ Նրանց մեծ մասը թվագրված են[13]:
Հայերեն գրերի աստիճանական զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագրության կարևոր խնդիրներից է համարվում այն հարցը, թե տառերի հատկապես ո՞ր տեսակն է օգտագործել Մեսրոպ Մաշտոցը: Գիտնականների մեծամասնությունը համարում են, որ Մաշտոցը հորինել և օգտագործել է մի տառատեսակ, որը ներկայումս անվանվում է Մեսրոպյան երկաթագիր[31]: Հենց այդ մեծ, ուղղահայաց և կլորավուն լրիվ մեծատառ տառատեսակն է հանդիպում հին ձեռագրերում։ Համարվում է, որ Երկաթագրի այդ սկզբնական ձևից է հետագայում ստացվել ուղղագիծ Երկաթագիրը և նրա տարատեսակները։ Վերջին հաշվով, այդ տառատեսակը զարգանալով վերածվեց բոլորգիրի, իսկ այնուհետև Նոտրգիրի և Շղագրի[31][32]: Վ․Կալզոլարին և Մ․Սթոունը ենթադրում են, որ Երկաթագրի սկզբնական ձևը պետք է որ եղած լիներ ավելի սղագիր (ռուս.՝ Скоропись) և Շղագիր, ինչպես այն ժամանակների հունական և սիրիական գրերը։ Քիչ հավանական է համարվում այն, որ Ավետարանի թարգմանության համար, ինչը տասնամյակներ է տևել, Մաշտոցն ու իր աշակերտները գործածել են Երկաթագրի աշխատատար ձևը[11]: Գիր տերմինը հանդիպում է հայերեն գրերի բոլոր 4 անունների մեջ։
Երկաթագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթագիրը[5] հին հայերեն տառատեսակ է[34], հայտնի 5-րդ դարից։ «Հայոց լեզվի նոր բառարան»-ը (1836-1837) տալիս է նրան « Գրված երկաթե ստիլոսով » նշանակությունը։ Հայերեն գրերի պատմության մեջ այն համանման է հին լատիներեն Ունցիալ գրին և Կիրիլիկ տառատեսակին: Ինքը տերմինը, առաջին անգամ հանդիպում է Ավետարանի հիշատակարանում (ռուս.՝ Колофон (часть книги))՝ թվագրված 10-րդ դարի սկզբին[5]: Ըստ գրերի տեսության մեջ ընդունված որակավորման, երկաթագիրը և նրա տարատեսակները դասվում են տառերի Մեծատառերի (ռուս.՝ Maюскул)խմբին։ Հին Հայերենի Մայուսկուլային գրերի երկու հիմնական ձևերը՝ դրանք կլորաձև և ուղղագիծ երկաթագրերն են[35][36][29]:
Կլորաձև Երկաթագիրը ձևավորվում է ուղղահայաց առանցքների և մի քանի հորիզոնական էլէմենտներն իրար կապող ուղղանկյունների համադրությունից։ Տառերի միջև կապ չկա, բառամեջը բացակայում է։ Կլորաձև երկաթագիրը գործածվել է մինչև 13-րդ դարը, հետագայում օգտագործվել է վերնագրերի[34] համար։ Աճառյանը գտնում էր, որ այն երկու տեսակներից ավելի հինն էր[35]: Այն անվանում են նաև «Բուն իմաստով Մեսրոպյան»[37]:
Այս տառատեսակի մյուս ձևը Ուղղագիծ երկաթագիրն է։ Ինչպես և կլորաձևը, այն պահպանվել է մինչև 13-րդ դարը։ Համեմատաբար ավելի վաղ թվագրված հուշարձանները պատկանում են 10-րդ հարյուրամյակին։ Այն անվանվում է նաև «Միջինմեսրոպյան»[35] կամ կիսաունցիալ։ Երկաթագրի այդ տեսակը դուրս է բերվում ուղղահայաց կամ դեպի աջ թեքությամբ[38]:
Մեծատառ տեսակի երկու հիմնական գրերի շարքում երբեմն առանձնացնում են «փոքրատառ երկաթագիրը»: Իրականում այն փոքրացված չափերով ուղղագիծ Երկաթագրն է։ Քանի որ այն չի պարունակում կառուցվածքային տարբերություն, նպատակահարմարությունը սահմանել այն որպես գրերի ինքնուրույն տեսակ՝ վիճարկվում է[38]: 13-րդ դարից երկաթագիրը կիրառվում է միայն խորագրեր, վերնագրային տողեր գրելիս[36]:
Թամազ Գամղրելիձեն գտնում էր, որ այդ հնագույն հայերեն գրի գծագրությունը համարվում է նրա ստեղծողի ինքնատիպ աշխատանքի արդյունք և հիմնովին անկախ է հունարենից[39]:
Բոլորգիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի այս տառատեսակի պատմության քննարկման երկու մեկնաբանություն․ ի սկզբանե Երկաթագրի հետ 5-րդ դարից ի վեր գոյություն ունենալու տարբերակը և վերջինիս էվոլյուցիայի արդյունքում Բոլորգրի ստացումը։ Այն միտքը, որ երկաթագիրն ու Բոլորգիրը գոյություն են ունեցել միաժամանակ, առաջարկել է դեռ անցած դարի սկզբում հայկական հնագրության առաջին ուսումնասիրողներից մեկը՝ Հովսեփյանը[3]: Սանջյանը նույնպես ենթադրում է[4], որ այդ տառատեսակը գոյություն ուներ արդեն 5-րդ հարյուրամյակում։ Կույումջյանի կարծիքով տվյալ հարցը համարվում է վիճելի[11]: Սերգեյ Մուրավյովը չի բացառում սովորական սղագիր Երկաթագրի հետ միաժամանակ գոյություն ունենալու հնարավորությունը, բայց ելնելով տեսական նկատառումներից՝ համարում է այն քիչ հավանական[20]: Ընդունված է համարել, որ Բոլորգիրը աստիճանաբար ստացվել է Երկաթագրի էվոլյուցիայի արդյունքում՝ գրիչների ժամանակի և մագաղաթի տնտեսման նկատառումներից ելնելով[40]:
Նրանով արված ամենահին ձեռագիրը հանդիպում է 10-րդ դարում[41], թեև 887 թվականին «Լազարյան Ավետարանում» արդեն նկատվում են Բոլորգրի օրինակներ[42]: Հավանաբար գրի այդ ձևը հայտնվել է ավելի վաղ. այդ տեսակի մի քանի տառեր հանդիպում են 6-7-րդ դարերի Հունա-հայկական պապիրուսի վրա, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի վաղ քիրստոնեկան ձեռագրերում[41]: Եվ այսպես՝ պապիրուսը դառնում է Երկաթագիրը Բոլորգրի վերածվելու էվոլյուցիայի ուսումնասիրման կարևոր օղակ[43]: Ինքը՝ տերմինը առաջին անգամ արձանագրվել է 12-րդ դարի ավարտին հիշատակարանում (ռուս.՝ Колофон (часть книги))[41]: Բոլորգիրը համարվում է 13-16-րդ դարերի գրերում գերիշխող տեսակ[44] (համաձայն Կարճ Գրական Հանրագիտարանի (ռուս.՝ КЛЭ) մինչև 15-րդ դարը[1])։ 16-րդ դարից[4] սկսած Բոլորգիրը նույնպես ընկած է հայերեն տպագրական տառատեսակի հիմքում[44][38]: 17-րդ դարի Արևմուտքի ուսումնասիրողներ Ֆ. Ռիվոլան և Կ. Գալանուսը՝ orbicularis, Ի. Շրյոդերը՝ rotunda[41], առաջարկում էին այդ գրի լատիներեն համարժեքները։
Մասնագետների մի մասը տերմինը թարգմանում են որպես «Կլոր գիր»[38], թեև Բոլորգիրը կազմվում է գրեթե բացառապես ուղղագիծ էլէմենտների համադրությամբ։ Հայերեն լեզվով «բոլոր» նշանակում է ոչ միայն «կլոր» կամ «կլորավուն», այլ ունի նաև «լրիվ» կամ «ամբողջ» իմաստ, այսինքն՝ «ամբողջական»[41]: Որպես կանոն, տառերը գրվում էին դեպի աջ թեքությամբ, թեև երբեմն հանդիպում են ուղղաձիգ առանցքով գրեր[38]: Արդեն այդ տառատեսակում հայտնվում է որոշակի պարզության միտում, իսկ բառերի խնբերի միջև, իսկ ավելի ուշ նաև բառերի միջև՝ հայտնվում է տարածություն[38]: Ի տարբերություն առաջներում գերիշխող Երկաթագրի, Բոլորգիրը գրվում էր, այլ ոչ թե նկարվում[45]:
Շղագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շղագիր՝ սղագիր[6]: Գրերի այս ձևը հայտնի է արդեն 10-11-րդ դարերից[38]: Նրա ավելի վաղ օրինակը թվագրվում է 999 թվականից[33]: Համեմաատաբար լայն տարածում այն գտավ միայն 17-18-րդ դարերից սկսած։ Հատկապես Շղագիրն է ընկած ժամանակակից սղագրության հիմքում[4]: Այն ձևավորվում է ուղղագիծ, բեկված և կլորաձև տարրերի համադրությունից։ Տառատեսակի գրաֆիկական տարբերություններից մեկը նա է, որ տառի բոլոր էլէմենտները գրվում էին նույն հաստությամբ[46]: Ինքը տերմինը, Կույումջյանի ենթադրությամբ, հայտնվել է 19-րդ դարում[3]: Ավելի վաղ «Կարճ Գրական Հանրագիտարանը» (КЛЭ) նրա ծագումը նույնպես թվագրել էր 4-րդ դարով[1]:
Նոտրգիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոտրգիրը թարգմանվում է ինչպես «նոտարական գիր»[38]: Համարվում է, որ Նոտրգիր տեսակը ձևավորվել է 13-րդ հարյուրամյակում[4], պահպանված ամենահին օրինակները վերաբերում են 14-րդ դարին[38]: «Կարճ Գրական Հանրագիտարանի» (КЛЭ) համաձայն՝ օգտագործվել է 16-18-րդ դարերում[1]: Այն ավելի մեծ գործածություն է ստացել հայկական սփյուռքում, ինչի հետևանքով դարձել է հայտնի տառատեսակ տպագրության մեջ[47]: Այս տառատեսակը Բոլորգրից մանր է և ձևավորվում է ուղղագիծ, կլորաձև և ալիքաձև տարրերի համադրությունից։ Ըստ Մաթևոսյանի՝ այն ներառում է ինչպես Բոլորգրի, այնպես էլ Շղագրի տարրեր[48]: Նոտրգրով էին գրվում հիմնականում ոչ պաշտոնական տեքստերը. ձեռագրերի հիշատակարաններ (Колофон), գրասենյակային փաստաթղթեր և այլն[49]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 КЛЭ, 1968, էջ 545-551
- ↑ Туманян, 1990
- ↑ 3,0 3,1 3,2 Kouymjian, 1997, էջ 180
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Sanjian, 1999, էջ ix
- ↑ 5,0 5,1 5,2 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 11
- ↑ 6,0 6,1 Юзбашян, 2005, էջ 14
- ↑ Schröder, 1711, էջ 1-8
- ↑ Kouymjian, 1997, էջեր 178-179
- ↑ 9,0 9,1 АСЭ, 1980, էջ 462
- ↑ Ташян, 1898
- ↑ 11,0 11,1 11,2 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 15
- ↑ Овсепян, 1913
- ↑ 13,0 13,1 Юзбашян, 1959, էջ 115
- ↑ Kouymjian, 1997
- ↑ Периханян, 1966
- ↑ Абрамян, 1948
- ↑ Абрамян, 1959
- ↑ Album of Armenian Paleography, 2002
- ↑ Album of Armenian Paleography, 2002, էջ 14
- ↑ 20,0 20,1 Муравьёв, 1980, էջ 222
- ↑ Кафадарян, 1962, էջ 43
- ↑ Кафадарян, 1962, էջ 45
- ↑ Кафадарян, 1962, էջ 52-53
- ↑ Kouymjian, 2013, էջ 22
- ↑ Муравьёв, 1980, էջ 221-222
- ↑ Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 6
- ↑ Матевосян, 1973, էջ 123
- ↑ 28,0 28,1 Акимушкин, 1987, էջ 151
- ↑ 29,0 29,1 Хуршудян, Акопян, 1999, էջ 185-186
- ↑ Kouymjian, 2012, էջ 19
- ↑ 31,0 31,1 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 14
- ↑ Kouymjian, 2013, էջ 26
- ↑ 33,0 33,1 Матевосян, 1973, էջ 125
- ↑ 34,0 34,1 34,2 Акимушкин, 1987, էջ 153
- ↑ 35,0 35,1 35,2 Ачарян, 1952, էջ 70
- ↑ 36,0 36,1 Юзбашян, 2005, էջ 13
- ↑ Юзбашян, 1959, էջ 119
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 38,6 38,7 38,8 Акимушкин, 1987, էջ 154
- ↑ Гамкрелидзе, 1988, էջ 29
- ↑ Kouymjian, 1997, էջ 182
- ↑ 41,0 41,1 41,2 41,3 41,4 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 13
- ↑ Матевосян, 1973, էջ 125, 132
- ↑ Kouymjian, 1997, էջ 186
- ↑ 44,0 44,1 Valentina Calzolari, Michael E. Stone, 2014, էջ 12
- ↑ КЛЭ, 1968, էջ 545-5 51
- ↑ Матевосян, 1982, էջ 523
- ↑ Peter T. Daniels, William Bright, 1996, էջ 357
- ↑ Матевосян, 1982, էջ 348
- ↑ Kouymjian, 1997, էջ 187
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայոց լեզվով
- Ա.Ս. մաթևոսյան. Լազարյան ճեմարանի հնագույն ձեռագիր // Պատմա-բանասիրական ամսագիր. — 1973.
- Հրաչյա Աճառյան. V դարի հայկական ձեռագիր // Հասարակագիտական գիտությունների լրատու. — 1952.
- Գ.Կ. Կաֆադարյան V դարի Տեկորյան վանքի ձեռագիր և հայերեն այբուբենը մեսրոպյան գրերով // Պատմա-բանասիրական ամսագիր. — 1962.
- Գ.Պետրոսյան, Վ.Ալեքսանյան Հնագրություն // Հայկական սովետական հանրագիտարան. —Եր., 1980. — Т. 6. — С. 462.
- Ա. Մաթևոսյան Շղագիր // Հայկական սովետական հանրագիտարան. —Եր., 1982. — Т. 8. — С. 523.
- Ա. Մաթևոսյան Նոտրգիր // Հայկական սովետական հանրագիտարան. —Եր., 1982. — Т. 8. — С. 348-349.
- Յ. Տաշյան Հայկական հնագրության ակնարկ = Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ. — Վիենա: Մխիթարյանների հրատ., 1898. — С. 203.
- Գ. Հովսեփյան Հին հայերի գրերի արվեստը. — Վաղարշապատ, 1913.
- Ա. Աբրահամյան Հայկական հնագրություն. — Եր., 1948.
- Ա. Աբրահամյան Հայերեն գրերի և մատենագրության պատմություն. — Եր., 1959.
- Կ. Ն. Յուզբաշյան Ա. Գ. Աբրահամյան, «Հայերեն գրերի և մատենագրության պատմություն», Երևան, Հայպետհրատ, 1959, էջ 415 // Հասարակագիտական գիտությունների լրատու. — 1959. — С. 115-124.
- Մ. Սթոուն Նորահայտ հայկական ձեռագրեր Երուսաղեմից // Պատմա-բանասիրական ամսագիր. — 1993. — С. 15-26.
- ռուսաց լեզվով
- О. А. Князевская, М. В. Крюков. Палеография / Гл. ред. А. А. Сурков. — Краткая литературная энциклопедия. — М.: Сов. энцикл., 1968. — Т. 5. — С. 545-551.
- А. Периханян. К вопросу о происхождении армянской письменности // Переднеазиатский сборник: II. Дешифровка и интерпретация письменности Древнего Востока.. —М., 1966.
- О. Ф. Акимушкин. Рукописная книга в культуре народов Востока: очерки. — Наука, 1987. — (Культура народов Востока).
- К. Н. Юзбашян. Армянские рукописи в петербургских собраниях. Каталог // Православный Палестинский сборник. — СПб.: Дмитрий Буланин, 2005. — В. 41 (104).
- С. Н. Муравьёв. О протосистеме армянского алфавита. // Историко-филологический журнал. — 1980. — № 2.
- Э. Хуршудян, Н. Акопян. Сасанидский золотой перстень с геммой на древнеармянском (V-VII вв.) // Страны и народы Ближнего Среднего Востока. — Зангак-97, 1999. — Т. 18. — С. 182-187.
- Т. В. Гамкрелидзе. Происхождение и типология алфавитной системы письма (Письменные системы раннехристианской эпохи) // Вопросы языкознания. —М., 1988. — № 6. — С. 5-33.
- Э. Г. Туманян. Армянское письмо // Лингвистический энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1990.
- անգլերեն
- Michael E. Stone, Dickran Kouymjian, Henning Lehmann Album of Armenian Paleography. — Aarhus University Press, 2002.
- Michael E. Stone Armenian Apocrypha Relating to Abraham. — Society of Biblical Lit, 2012. — (Early Judaism and its literature, 37).
- Valentina Calzolari, Michael E. Stone. Armenian Philology in the Modern Era: From Manuscript to Digital Text. — BRILL, 2014.
- Peter T. Daniels, William Bright. The World's Writing Systems. — Oxford University Press, 1996.
- A. K. Sanjian. Medieval Armenian Manuscripts at the University of California, Los Angeles. — University of California Press, 1999.
- D. Kouymjian Notes on Armenian Codicology. Part 1: Statistics Based on Surveys of Armenian Manuscripts // Comparative Oriental Manuscript Studies Newsletter no. 4. — 2012. — С. 18-23.
- D. Kouymjian Notes on Armenian Codicology. Part 2: Statistics Based on Surveys of Armenian Manuscripts // Comparative Oriental Manuscript Studies Newsletter no. 6. — 2013. — С. 22-28.
- D. Kouymjian. Armenian paleography: a reassessment // Scribes et manuscrits du Moyen-Orient. —Paris, 1997. — С. 177-188.
- լատիներեն
- Johann Joachim Schröder Thesaurus linguae Armenicae, antiquae et hodiernae. — Amsterdam, 1711.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |