Սերգեյ Մուրավյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Մուրավյով
Serge Mouravieff
Ծնվել էհունիսի 13, 1938(1938-06-13) (82 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունհայագետ
Հաստատություն(ներ)Փարիզ Սորբոնի համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
Ալմա մատերՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր


Սերգեյ Նիկիտիչ Մուրավյով (ֆր.՝ Serge Mouravieff (գիտական հրապարակախոսություններում՝ Mouraviev), ծնված 1938 թ. հունիսի 13-ին, Փարիզում, Ֆրանսիայում), ռուս-ֆրասնիացի դասական բանասեր, Անտիկ փիլիսոփայության և պատմության մասնագետ, թարգմանիչ, Կովկասյան գրերի պատմաբան և Մերձկասպյան ու Կովկասյան հնագույն մատենագրության ծագումնաբանության հետազոտող[1]։ 1996 թվականից՝ Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թ. հունիսի 13-ին Փարիզում, Մուրավյովների ազնվական տոհմի ներկայացուցիչ Նիկիտա Սերգեևիչ Մուրավյովի և Մարիա Միխայլովնա Ռազդենկոյի, պոետի և նկարչի ընտանիքում[2]։ Համարվում է դեկաբրիստ Ալեքսանդր Նիկոլաևիչ Մուրավյով-Կարսականի (1794-1867) կրտսեր եղբայր Սերգեյ Նիկոլաևիչ Մուրավյովի (1809-1874), ուղիղ հետնորդը[3]։

1957 թ. տեղափոխվել է Սովետական Միություն։ Սովորել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում (չի ավարտել)։ 1960-ականների կեսերին սկսել է զբաղվել ինքնակրթությամբ։ 1992 թվականից ապրում է Ֆրանսիայում։ ԽՍՀՄ-ում զբաղվում էր թարգմանություններով, Ֆրանսիայում՝ սինխրոն թարգմանություններով[4]։

1970 թվականից թողարկել է մոտ 200 աշխատանք (այդ թվում 17 գիրք) անտիկ փիլիսոփայության վերաբերյալ (Հերակլես), պատմվածքներ Կովկասի քրիստոնեական մատենագրության (Հայկական գրերի), Վրացերեն գրերի և Կովկասյան Աղվանների Աղվանական գրերի, Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից ծովի և Մ.թ.ա. 1-ին դարում Մերձկասպիայի մասին, պատմություններ Մուրավյովների տոհմի, Թուրինյան սավանի մասին և այլն[4]։

1999 թ., Գերմանիայում հրապարակում է «Heraclitea» շարքը հին հունարեն և ֆրանսերեն լեզուներով (լույս է տեսել 11 հատոր)։ 2012 թ. ստեղծում է մեկ հատորից կազմված ամբողջական ժողովածու Հերակլեսի անտիկ և նրա ռուսերեն թարգմանությունների տեղեկատվությամբ[5]։

Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլիտի և անտիկ փիլիսոփաների մասին։

  • Testimonia de vita et scripto Heracliti Ephesii - Վկայական Եփսոսյան Հերակլիտի կյանքի և ստեղծագործության մասին/Հին պատմության լրատու 130/4. 1974. էջ 195-218; 131/1. 1975. էջ. 27-48 և 229-244; 136/2, 1976. էջ. 47-72 (երկու դիմումներ տեքստերով և մեկնաբանությունների երեք հոդվածներ)։
  • Եփսոսյան Հերակլիտ. հատվածներ Լուկրեցիա Կարի «Մուսաներ» կամ «Բնության մասին» աշխատությունից, իրերի բնության մասին /Մոսկվա, Գեղարվեստական գրականություն հրատարակություն 1983. Էջ. 237-268, 361-371
  • Heraclitea. Édition critique complète des témoignages sur le vie et l’œuvre d’Héraclite d’Éphèse et des vestiges de son livre — Sankt Augustin: Academia Verlag, 1999-2011 — (հրատարակվել է 11 գիրք, հրատ. շարունակվում է)
  • Եփեսոսյան Հերակլիտ. Ողջ ժառանգությունը / Պատրաստել է Ս.Ն. Մուրավյովը, Մոսկվա, Ad Marginem, 2012 — 416 էջ, տպաքանակ՝ 2000 օրինակ։

Կովկասյան վաղ քրիստոնեական գրվածքների ստեղծման մասին։

  • Մի բացահայտման պատմությունից // Հայկական մարդասիրական լրատու։ Հ. 4. 2012. էջ. 14-66, 77-92: — Հրատարակված և չհրատարակված հոդվաքծների հավաքածու 1980-1985 թվականներ։[6]
  • Erkataguir ou Comment naquit l’alphabet arménien. — Sankt Augustin.: Academia Verlag, 1999-2011:
  • Հին վրացական Ասոմտավրուլի գրերի ծագումը (1981)
  • Երեք էտյուդ կակազա-ալբանական գրերի մասին — Իբբերական-Կովկասյան լեզվագիտության տարեգիրք։8. Թբիլիսի։ Մեցնիերեբա։ 1981 թվական Էջ 222-325:

Ըստ Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից և Արևմտյան Կենտրոնական Ասիայի.

  • Կովկասյան Ալբանիայի և Կասպից ծովի մակարդակի Պտղոմեոսյան քարտեզը / Հնագույն պատմության լրատու 1983 թվական № 1/163, էջ 117-147:
  • Արաքս-Տանաիս-Յակսարտի խնդիրը և Կասպից ծովի մակարդակը Մ.թ.ա. 6-3-րդ դարերում—Mathesis. Անտիկ գիտության և փիլիսոփայության պատմության սեմինարի աշխատություններ։ Մոսկվա. Գիտություն, 1991 թվական, էջ 115-175:

Ծագումնաբանություն

  • Մուրավյովներ 1488–1996 թվականներ։ Ազգի համառոտ նկարագիր... / Փարիզ-Մոսկվա։ Myrmekia, 1997 թվական։

Թուրինյան պատանք

  • (André Cherpillod-ի համահեղինակությամբ) Apologie pour le Suaire de Turin par deux scientifiques non croyants. — Paris-Moscou: Myrmekia. 1998 թվական, I-XIV, էջ 109-221:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայագիտության հարցերով իններորդ միջազգային համաժողովը
  2. Ս.Ն. Մուրավյով Նիկիտա Մուրավյովի հայտնությունը // Մեր ժառանգությունը, № 78 2006
  3. Տոհմագիր(http://ru.rodovid.org/wk/Запись:616729)
  4. 4,0 4,1 Ռուսական արտերկիրը Ֆրանսիայում, 3-րդ հատոր (լրացումներ), էջ 729 (հոդված 2-րդ հատորում ունի մի շարք անճշտություններ)
  5. Academia Verlag. Heraclitea