Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Московский государственный лингвистический университет
ՀապավումՄՊԼՀ
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումMoscow State Linguistic University
Նախկին անվանումներՄորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ
ԿարգախոսLingua facit pacem (լատ. Լեզուն խաղաղություն է ստեղծում)
Հիմնադրված է1930
ՀիմնադրիրԱլեքսանդր I
Անվանված էՄորիս Թորեզ
Տիպպետական
ՌեկտորԻրինա Արկադևնա Կրաևա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Ռուսաստան, Մոսկվա
Հասցե119034, Մոսկվա, Օստոժենկա փ․, 38
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայքlinguanet.ru
Ռուսաստան Ռուսաստան դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Ռուսաստան Ռուսաստան|տեղորոշման քարտեզներ]].
 Moscow State Linguistic University Վիքիպահեստում

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, նախկինում՝ Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, բարձրագույն ուսումնական հաստատություն Մոսկվայում, խոշորագույն ռուսական բուհ լեզվաբանության ոլորտում։ ՄՊԼՀ-ում սովորում են մոտ 7 հազար ուսանողներ և ասպիրանտներ, դասավանդվում է 38 լեզուներով։ Համալսարանն ունի շարունակական բազմամակարդակ կրթության համակարգ. «Լեզվական ճեմարան - համալսարան - առաջատար ուսուցման ինստիտուտ»; բակալավրիատի (4 տարի) և մագիստրոսի (2 տարի) նախապատրաստման մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են Բոլոնիայի հռչակագրի դրույթներին համապատասխան[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՊԼՀ-ն տարբեր տարիներին կրում էր տարբեր անուններ. Նոր լեզուների ինստիտուտ, Մոսկվայի նոր լեզուների մանկավարժական ինստիտուտ, Մոսկվայի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, Օտար լեզուների Մոսկվայի 1-ին պետական մանկավարժական ինստիտուտ, Մորիս Թորեզի անվան Մոսկվայի պետական օտար լեզուների 1-ին մանկավարժական ինստիտուտ, Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ։ 1990 թվականին ինստիտուտը վերակազմավորվեց Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (ՄՊԼՀ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր շենքը մինչև օտար լեզուների ինստիտուտի հիմնադրումը (մինչև 1930 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ժամանակակից գլխավոր մասնաշենքը, որը կառուցվել է 1764-1772 թվականներին ճարտարապետ Մատվեյ Կազակովի կողմից, ի սկզբանե եղել է Մոսկվայի նահանգապետ Պյոտր Երոպկինի առանձնատունը, ով այստեղ ապրել է մինչև 1805 թվականը։ Այստեղ նահանգապետը հաճախ պարահանդեսներ էր կազմակերպում, իսկ Ալեքսանդր Պուշկինը մանկության տարիներին այցելում էր ծնողների հետ։ Տերերի մահից հետո տունը ժառանգել են Երոպկինի հարազատները՝ Նովոսիլցևները, իսկ այնուհետև անցել են Գագարինի իշխանների տիրապետության տակ[2]։ Երոպկինի մահից անմիջապես առաջ՝ 1804 թվականին Ալեքսանդր I կայսեր կայսերական հրամանագրով, ստեղծվեց Մոսկվայի կայսերական առևտրային դպրոցը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և լատիներեն դասավանդմամբ։ 1806 թվականին որոշում կայացվեց 35 հազար ռուբլով գնել Պ. Դ. Էրոպկինի տունը Օստոժենկայի փողոցում (թիվ 38 տուն) դպրոցի կազմավորման համար։ Դասավանդումը դպրոցի նոր մասնաշենքում սկսվեց 1808 թվականին։ Այստեղ տարբեր ժամանակներում սովորում էին Եֆրեմ Բարիշևը, Նիկոլայ Վավիլովը, Սերգեյ Վավիլովը, Վլադիմիր Ռոդիոնովը, Իվան Գոնչարովը, Սերգեյ Սոլովյովը և այլ նշանավոր արվեստի և մշակույթի գործիչներ։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով դարասկզբի Մոսկվայի առևտրական ուսումնարանը դադարեցրել է իր գործունեությունը։ 20-րդ դարի սկզբի քաղաքացիական պատերազմի արդյունքում Մոսկվայի առևտրային դպրոցը դադարեցրեց իր գործունեությունը։ Հեղափոխությունից հետո, մինչ Մոսկվայի 1-ին պետական մանկավարժական ինստիտուտի մուտքը, շենքում հերթափոխով տեղավորված էին Պրեչիստենսկու աշխատանքային դասընթացները, Բուխարինի անվան աշխատանքային ֆակուլտետը, Պրեչիստենսկու գործնական ինստիտուտը, երկու դպրոց[3]։

Մոսկվայի նոր լեզուների ինստիտուտի հիմնադրումը (1930)[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ՌՍՖՍՀ կրթության ժողովրդական կոմիսարիատի հրամանով ստեղծվեց Մոսկվայի նոր լեզուների ինստիտուտը։ Օ․Գ․Անիկստը դարձավ ինստիտուտի առաջին ռեկտորը[4]։ Նա համարվում է համալսարանի հիմնադիրը։

Մոսկվայի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ (1935-1964)[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ինստիտուտը վերանվանվել է Մոսկվայի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը (ՄՕԼՊՄԻ)։

1939 թվականին օտար լեզուների ինստիտուտը գտնվում էր Օստոժենկայա փողոցի (այն ժամանակ Մետրոստրոևսկայա փողոց) 18-րդ դարի առանձնատանը, որը կառուցվել էր մինչև 19-րդ դարի սկիզբը, և որը պատկանում էր Մոսկվայի նախկին գեներալ-նահանգապետ Պյոտր Դմիտրիևիչ Էրոպկինին և 1808-1918 թվականներին ծառայում էր որպես Մոսկվայի առևտրային դպրոցի գլխավոր մասնաշենք (այսօր Էրոպկինի տունը Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հիմնական մասնաշենքն է)[3]։

Հուշարձան Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմացի այգում

1941 թվականին ինստիտուտի շենքում ստեղծվեց ժողովրդական աշխարհազորայինների 5-րդ Ֆրունզենսկայա դիվիզիան, որի կազմում ընդգրկված էին ՄՕԼՊՄԻ շատ ուսուցիչներ և ուսանողներ[5]։ Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիների` 1960-ականներին տեղադրվել են հուշատախտակներ, իսկ ինստիտուտի շենքի դիմացի պուրակում` ի պատիվ աշխարհազորի զինվորի, տեղադրվել է աստղ[6]։ Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, համալսարանի շրջանավարտներն ու դասախոսները թարգմանիչ են աշխատում 1945 թ. Նյուրնբերգի դատավարություններում, ինչպես նաև Տոկիոյի միջազգային տրիբունալում՝ 1946 թվականին, որտեղ թարգմանիչների խումբը գլխավորում էր Ա. Վ. Կունինը։

Նշանակալի իրադարձություն էր 1957 թվականինին Մոսկվայում երիտասարդների և ուսանողների VI համաշխարհային փառատոնի անցկացումը։ ՄՕԼՊՄԻ -ն ակտիվ մասնակցություն ունեցավ երիտասարդական այս խոշոր միջոցառմանը։ Փառատոնում որպես թարգմանիչ և ուղեկցորդ աշխատելու համար մշակվել են «Նյութեր փառատոնի համար» հատուկ ձեռնարկներ` ինստիտուտի ուսանողներին օգնելու համար[7]։

1961 թվականին ՄԱԿ-ի գրասենյակներում ռուսերենի թարգմանչական բաժիններում բարձր որակավորում ունեցող թարգմանիչների մեծ անհրաժեշտության պատճառով, ՄԱԿ-ի թարգմանիչների դասընթացներ ստեղծվեցին Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի բազայի վրա։ Ինստիտուտը տարեկան ավարտում էր շուրջ 25 թարգմանիչ, ովքեր հաջողությամբ աշխատում էին ՄԱԿ-ում[8]։

Մորիս Թորեզի անվան Մոսկվայի պետական օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (1964-1990)[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտը կոչվեց միջազգային կոմունիստական շարժման հայտնի գործիչ Մորիս թորեզի անունով։ Ժամանակի ընթացքում ինստիտուտը դառնում է երկրի ամենաուժեղ համալսարաններից մեկը, որի համբավը գնալով աճում է։ «Մորիս Տորեսի անվան Մոսկովյան ինյազ» անվանումը դառնում է միջազգային ապրանքանիշ։

1971 թվականը նշանավորվեց ինստիտուտի նոր յոթ հարկանի շենքի շահագործման հանձնումով։ Բացվեցին կրթական և գիտական լաբորատորիաներ, այդ թվում՝ այդ ժամանակի ժամանակակից սարքավորումներով հագեցած բանավոր խոսքի լաբորատորիա` երկու ֆոնախցիկներով, ձայնագրչային դասարաններով, կինոթատրոններով։ Գործում էին նաև էլեկտրոնային դասասենյակներ, կրթական հեռուստատեսային կենտրոն[8]։

1980 թվականին Մորիս Թորեզի անվան Մոսկվայի պետական օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով` գիտության զարգացման, որակյալ մասնագետների պատրաստման և 50-ամյակի կապակցությամբ ձեռք բերած հաջողությունների համար։

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1990 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ՄՕԼՊՄԻ-ն փոխակերպվել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանը (ՄՊԼՀ)։

2000 թվականիին ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների որոշմամբ ՄՊԼՀ-ին տրվեց ԱՊՀ անդամ երկրների լեզուների և մշակույթի բազային կազմակերպության կարգավիճակ[9]։

2001-2004թթ. Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում բացվել են հայոց լեզվի և մշակույթի կենտրոն, ղազախական լեզվի և մշակույթի կենտրոն, ղրղզական լեզվի և մշակույթի կենտրոն, ինչպես նաև Ռուսաստանում ուկրաինական ուսումնասիրությունների առաջին կենտրոն։

1997-2005թթ. Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում բացվել են իտալական լեզվի և մշակույթի կենտրոն, գերմանական լեզվի և մշակույթի կենտրոն, Ֆրանկոֆոն հետազոտությունների կենտրոն, իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոն, Կանադայի լեզուների և մշակույթների կենտրոն։

2001 թվականից` ՄՊԼՀ- ը լեզուների եվրոպական օրվա համակարգողն է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար։

2005 թվականին ՄՊԼՀ-ում բացվեց ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը, որի գործունեությունը կենտրոնացած է ՄՊԼՀ-ում սովորող օտարերկրյա ուսանողների վրա, ովքեր հետաքրքրված են ռուսաց լեզվի և մշակույթի ոլորտում գիտելիքների ընդլայնմամբ և խորացմամբ։

2005 թվականի նոյեմբերին Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն, համալսարանում ստեղծվեց միջազգային անվտանգության տեղեկատվական կենտրոն։

Հուշատախտակ Համալսարանի շենքի արտաքին պատին

2006 թվականի ապրիլի 24-ին, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի գիտական խորհուրդը որոշում կայացրեց վերակենդանացնել համալսարանի Մորիս Թորեզի օտար լեզուների ինստիտուտը`«այս հանրաճանաչ բրենդը պահպանելու համար», որը բաղկացած է երեք ֆակուլտետներից (2019 թ. արդեն չորսն էին)[10]։

2007 թվականին Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում Թուրքիայի դեսպանության աջակցությամբ ստեղծվեց թուրքերեն լեզվի և մշակույթի կենտրոն։ 2007 թվականին Համալսարանների Եվրասիական ասոցիացիայի (EAU) X համագումարի որոշմամբ, ՄՊԼՀ-ն հաստատվեց որպես ասոցիացիայի գործող անդամ[11][12]։ Նույն թվականին ՄՊLՀ-ում օծվեց Մոսկվայի առևտրային ուսումնարանի (1817 թ.) և Մոսկվայի մշակութային ժառանգության վարչության աջակցությամբ՝ համալսարանի վարչակազմի ուժերով վերականգնված Սուրբ Մարիամ Մագդաղենացու տաճարը (1817 թ.)[13]։

2009 թվականին Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, ՄՊԼՀ-ում բացվեց ադրբեջանական լեզվի և մշակույթի կենտրոն։

2010 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ՝ ՄՊԼՀ-ում բացվեց իրանական լեզվի և մշակույթի կենտրոն։

2011 թվականին Մոսկվայի Խամովնիչիի միջտարածաշրջանային դատախազությունը անօրինական հեռացված ուսանողի դիմումի հիման վրա՝ ստուգման ժամանակ հայտնաբերել է համալսարանում ՌԴ Դաշնային օրենսդրության մի շարք խախտումներ, մասնավորապես, ՄՊԼՀ-ի կանոնադրության անհամապատասխանությունը նման փաստաթղթերի նկատմամբ օրենքով ներկայացվող պահանջներին[14]։

2013 թվականին Տաջիկստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ՝ ՄՊԼՀ-ում բացվեց տաջիկերեն լեզվի և մշակույթի կենտրոն[15]։

2014 թվականին «Էքսպերտ» վարկանիշային գործակալությունը համալսարանին շնորհեց «C» գնահատական դաս, ինչը նշանակում է շրջանավարտների վերապատրաստման «բարձր մակարդակ»[16]։ Նախկինում անարդյունավետ ճանաչված Իրկուտսկի պետական լեզվաբանական համալսարանը դարձավ ՄՊԼՀ կառուցվածքի մասնաճյուղ[17]։

2016 թվականին աշխատանքից հեռացվեց ռեկտոր Իրինա Խալեևան։ Անհաջող քննությունից հետո, աշխատանքից հեռացնելուց անմիջապես առաջ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի մի քանի ֆակուլտետներ (աստվածաբանություն, տնտեսագիտություն և կառավարում, սպասարկում և տուրիզմ և իրավաբանական ասպիրանտուրա) չեն ստացել հավատարմագրման վկայագիր, որի մասին ուսանողները ծանուցվել են միայն մարտի վերջին[18]։

2018 թվականի մարտի 14-ին Իրինա Արկադևնա Կրաևան հաստատվել է որպես Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր մինչև 2023 թվականի մարտի 14-ը[19]։ Այդ նույն տարում ՄՊԼՀ-ն Forbes-ի վարկածով ընդգրկվել է ռուսական բուհերի առաջին վարկանիշում և գտնվել է 45-րդ հորիզոնականում[20]։

ՄՊԼՀ-ն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր համալսարանում դասավանդվում է 38 օտար լեզու, կան ուսումնասիրված լեզուների և մշակույթի բազմաթիվ կենտրոններ։ ՄՊԼՀ-ի դասախոսների ավելի քան 75%-ն ունի գիտական կոչում։ Համալսարանը տարեկան հրատարակում է ավելի քան 200 գիտական մենագրություն, դասագրքեր և ուսումնական նյութեր Ռուսաստանի Դաշնության դպրոցների և համալսարանների համար։ ՄՊԼՀ-ն երկրում օտար լեզուների ուսուցման հիմնական մեթոդաբանական կենտրոնն է։ Համալսարանը համագործակցում է աշխարհի 32 երկրների 91 առաջատար համալսարանների հետ, ուսանողները ստաժավորում անցնելու լայն ընտրանի ունեն, այդ թվում՝ ՄՊԼՀ-ի գործընկեր բուհերի երկրորդ դիպլոմ ստանալու հնարավորություն[21]։

ՄՊԼՀ-ն մասնակցում է միջազգային կրթական նախագծերի[6]

ՄՊԼՀ-ն մտնում է հետևյալ կազմակերպությունների կազմի մեջ․

  • Ժամանակակից լեզուների դասավանդողների միջազգային ֆեդերացիա (FIPLV)
  • Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիա
  • Գերմաներեն դասավանդողների միջազգային ասոցիացիա (IDV)
  • Իսպաներեն դասավանդողների միջազգային ֆեդերացիա (FIAPE)
  • Միջազգային համալսարանների ասոցիացիա (IAU)
  • Եվրոպական համալսարանների ասոցիացիա (EUA)
  • Թարգմանիչների միջազգային ֆեդերացիա (FIT)
  • Ռուսական միջազգային հարցերով խորհուրդ
  • Համալսարանի Շանհայի համագործակցության կազմակերպության
  • Համալսարանական լիգայի

Կառուցվածքային ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՊԼՀ գործում են 11 ֆակուլտետներ[22]

  • Թարգմանչական ֆակուլտետ[23]
  • Անգլերեն լեզվի ֆակուլտետ[24]
  • Գերմաներեն լեզվի ֆակուլտետ[25]
  • Ֆրանսերեն լեզվի ֆակուլտետ[26]
  • Հեռակա ուսուցման ֆակուլտետ[27]
  • Միջազգային հարաբերությունների և հասարակական-քաղաքական գիտությունների ինստիտուտ (պրոֆեսորադասախոսական կազմ)[28]
  • Միջազգային իրավունքի և արդարադատության ինստիտուտ[29]
  • Տեղեկատվական գիտությունների ինստիտուտ[30]
  • Միջազգային կրթական ծրագրերի ինստիտուտ[31]
  • Շարունակական կրթության ֆակուլտետ[32]
  • Հումանիտար և կիրառական գիտությունների ֆակուլտետ[33]

ՄՊԼՀ ուսումնական հաստատություններ․

  • Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտ, որը միավորում է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուների և հեռակա ուսուցման ֆակուլտետները[34]
  • Կիրառական և մաթեմատիկական լեզվաբանության ինստիտուտ[35]

Համահամալսարանական ամբիոններ[36]

  • Ֆիզիկական դաստիարակության ամբիոն[37]
  • Ռազմական ուսումնական կենտրոն[38]

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանը ակտիվորեն համագործակցում է արտերկրի տարբեր բուհերի և միջազգային կազմակերպությունների հետ[39]։ Նման համագործակցության կարևոր բաղադրիչը ՄՊԼՀ-ում գործող լեզվական կենտրոններն են[40]

  • ԱՊՀ մասնակից պետությունների լեզուների և մշակույթների կենտրոններ
  • Իբերոամերիկյան ծրագրերի կենտրոն
  • Իտալերեն լեզվի և մշակույթի կենտրոն
  • Իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոն
  • Գերմաներեն լեզվի և մշակույթի կենտրոն
  • Անգլերեն լեզվի և մշակույթի կենտրոն
  • Նիդեռլանդական լեզվի և մշակույթի կենտրոն
  • Կանադայի լեզուների, մշակույթների և կրթության ուսումնասիրության կենտրոն
  • Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոն[41]
  • Կորեական լեզվի և մշակույթի կենտրոն[42]
  • Թուրքերեն լեզվի և մշակույթի կենտրոն[43]
  • Իրանական լեզվի և մշակույթի կնետրոն[44]
  • Բուլղարական լեզվի և մշակույթի կենտրոն
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն[45]
  • Կոնֆուցիոսի Ինստիտուտ
  • Ֆրանկոֆոն հետազոտությունների միջազգային կենտրոն
  • Ավստրիական գրադարան
  • Միջազգային անվտանգության հարցերի տեղեկատվական կենտրոն

Ռազմական ուսումնական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ռազմական ուսուցումն անցկացվում է «ռազմական օրվա» մեթոդով՝ 6 ժամ գործնական պարապմունքների և 2 ժամ ինքնուրույն պատրաստության միջոցով։ Ամբիոնի պետն է գնդապետ Դիդիկ Բորիս Վասիլևիչը[46]։

Ռազմական ուսուցումը ՄՊԼՀ-ում լրացուցիչ կրթություն է, որը կարող են ձեռք բերել համալսարանի բոլոր լրիվ դրույքով ուսանողները` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր առողջական նկատառումներով պիտանի են զինվորական ծառայության։ Ռազմական ամբիոն են ընդունվում բակալավրիատի 1-ին կուրսի պատանիներն ու աղջիկները և միայն բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի պատանիները։

Ռազմական բաժանմունքի մասնագիտությունները հիմնված են համալսարանի հիմնական մասնագիտությունների վրա։ Բաժնի շրջանավարտների նպատակն է ծառայել ստորաբաժանումներում, կազմավորումներում և նրանց շտաբներում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տարբեր տեսակների և ճյուղերի հրամանատարական կետերում։ Բաժինը վերապատրաստում է բարձր որակավորում ունեցող ռազմական թարգմանիչների՝ տասը օտար լեզուներով։ Բոլոր մասնագիտությունների գծով ռազմական գերատեսչության ուսումնական պլանները խորացնում են վերապատրաստումը քաղաքացիական մասնագիտության մեջ։

Ուսանողները ուսումնասիրում են զինված ուժերի պատմությունը, նրանց դերը ժամանակակից հասարակության մեջ, ռազմական և ռազմատեխնիկական տերմինաբանությունը՝ հատուկ մարտավարական, ընդհանուր ռազմական և ռազմական հատուկ պատրաստության համար։

Դասընթացն ավարտելուց հետո, զորքերի ուսումնական ճամբար անցնելուց և պետական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարի հրամանով ռազմական ամբիոնի շրջանավարտներին տրվում է պահեստային լեյտենանտի զինվորական կոչում[47]։

2019 թվականին ռազմական գերատեսչության հիման վրա ստեղծվեց ռազմական ուսումնական կենտրոն[48]։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին համալսարանը «Համալսարանների երեք առաքելություն» միջազգային վարկանիշում զբաղեցրել է 801-900 տեղերը[49] իսկ 2020 թվականին՝ ռուսական համալսարանների վարկանիշում 32-րդ տեղը` ըստ RAEKS-ի[50]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Խամովնիչեսկի միջտարածաշրջանային դատախազությունը սկսել է իրականացնել ստուգումներ ՄՊԼՀ-ում՝ նախկինում հեռացված ուսանողի դիմումի հիման վրա, որը հրաժարվել էր անցնել ՄՊԼՀ-ի վարչակազմի առաջարկած «տարվա վճարովի կրկնություն», որպես հեռացման այլընտրանք։ Ստուգման ընթացքում «բուհում հայտնաբերվել են դաշնային օրենքի մի շարք խախտումներ՝ սահմանված չեն դիմորդների ընդունելության կանոնները, առանց հիմնավոր պատճառով հեռացված ուսանողների վերականգնման կարգը, ինչպես նաև վճարովի գործողությունների իրականացումը»[51]։ Հետագայում, Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանի որոշմամբ, ուսանողը վերականգնվեց Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում, և նրա հեռացման հրամանը հայտարարվեց անօրինական և անհիմն[52]։ Չի հաստատվել նաև ուսանողների իրավունքները, բացի ակադեմիական, համալսարանում դասավանդվող ցանկացած այլ առարկայից, վճարովի կրթությունից անվճար անցնելու իրավունքը, ուսանողների բարոյական և նյութական խրախուսման կարգը ակադեմիական հաջողության և հետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար։ Աուդիտի արդյունքների հիման վրա դատախազությունը ՄՊԼՀ ռեկտորին է ներկայացրել օրենքի խախտումները վերացնելու վերաբերյալ ներկայացրած դիմում[53]։

Դասախոսներ և շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Об университете» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  2. «Коммерческое училище — здание в стиле классицизм». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  3. 3,0 3,1 «Об университете» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Истоки: от курсов до института» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Институт в годы Великой Отечественной войны» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  6. 6,0 6,1 «Об университете» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Послевоенные преобразования, 1950-е годы» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  8. 8,0 8,1 «1960-1970-е годы». linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Положение о базовой организации по языкам и культуре государств-участников СНГ(չաշխատող հղում)
  10. «Московский Иняз имени Мориса Тореза». linguanet.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Х съезд Евразийской ассоциации университетов
  12. «Диплом-утверждение МГЛУ в качестве члена EAU». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 12-ին.
  13. «Храм святой равноапостольной Марии Магдалины». linguanet.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  14. «РИА Новости, Центральный Округ. Прокуратура внесла представление ректору МГЛУ за нарушения при отчислении студента от 20.01.2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  15. Ховар. Национальное информационное агентство Таджикистана. На базе МГЛУ создан центр Таджикского языка.(չաշխատող հղում) 2-05-2013, 13:03
  16. Рейтинг высших учебных заведений стран СНГ
  17. «Неэффективный лингвистический вуз из Иркутска стал филиалом МГЛУ» (ռուսերեն). Interfax-Russia.ru. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  18. «Диплом о низшем образовании» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. 2016 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  19. «Ректор МГЛУ» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  20. «Институт элиты. Первый рейтинг вузов по версии Forbes. Фото | Карьера и свой бизнес | Forbes.ru» (անգլերեն). www.forbes.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  21. «Зарубежные вузы - партнёры МГЛУ» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «Факультеты и учебные институты МГЛУ» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  23. «Переводческий факультет». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  24. «Факультет английского языка». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  25. «Факультет немецкого языка». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  26. «Факультет французского языка». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  27. «Факультет заочного обучения». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  28. «Институт международных отношений и социально-политических наук (факультет)». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  29. «Институт международного права и правосудия». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  30. «Институт информационных наук». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  31. «Дирекция института». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  32. «Институт непрерывного образования». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  33. «Институт гуманитарных и прикладных наук» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  34. «Институт иностранных языков имени Мориса Тореза - Об Институте» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  35. «Институт прикладной и математической лингвистики». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  36. «Общеуниверситетские кафедры». linguanet.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  37. «Кафедра физического воспитания». linguanet.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  38. «Военный учебный центр». linguanet.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  39. «Зарубежные вузы - партнёры МГЛУ» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  40. «Языковые центры и институты при МГЛУ» (ռուսերեն). linguanet.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  41. «Центр японского языка и культуры». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  42. «Центр корейского языка и культуры». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  43. «Центр турецкого языка и культуры». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  44. «Центр языка и культуры Ирана». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  45. «Кафедра ЮНЕСКО». linguanet.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  46. «Военная кафедра» (ռուսերեն). linguanet.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  47. «Военная кафедра» (ռուսերեն). linguanet.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  48. «Историческая справка. Военный учебный центр». linguanet.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  49. «Рейтинг Три Миссии Университетов, 2019». mosiur.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  50. «Рейтинг лучших вузов России RAEX-100». raex-rr.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  51. «На второй год — за деньги» (ռուսերեն). Московский комсомолец. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  52. «Хамовнический районный суд города Москвы». hamovnichesky--msk.sudrf.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  53. «Прокуратура внесла представление ректору МГЛУ за нарушения при отчислении студента». ՌԻԱ Նովոստի. 2011 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան» հոդվածին։