Տոկիոյի դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկիոյի դատավարություն
Մեղադրյալ(ներ)Kōki Hirota?, Hiranuma Kiichirō?, Naoki Hoshino?, Kōichi Kido?, Toshio Shiratori?, Shigenori Tōgō?, Mamoru Shigemitsu?, Okinori Kaya?, Յոսուկե Մացուոկա, Հիդեկի Տոձիո, Sadao Araki?, Kenji Doihara?, Kingorō Hashimoto?, Shunroku Hata?, Seishirō Itagaki?, Heitarō Kimura?, Kuniaki Koiso?, Iwane Matsui?, Jirō Minami?, Akira Mutō?, Osami Nagano?, Takazumi Oka?, Hiroshi Ōshima?, Kenryō Satō?, Shigetarō Shimada?, Teiichi Suzuki?, Yoshijirō Umezu? և Shūmei Ōkawa?
ՄեղադրողJoseph B. Keenan?, Alan Mansfield?, Henry Grattan Nolan? և Xiang Zhejun?
Երկիր occupation of Japan
Վարչական շրջանIchigayadai?
Գլխավոր դատավորWilliam Flood Webb?, Edward Stuart McDougall?, Mei Ju-ao?, Radhabinod Pal?, Bernard Victor Aloysius Röling?, Erima Northcroft?, Delfin Jaranilla?, William Donald Patrick?, John Patrick Higgins?, Myron Cady Cramer? և Ivan Michyevich Zaryanov?
Դատի սկիզբապրիլի 29, 1946
Դատի վերջնոյեմբերի 12, 1948
Դատական լսումներից մեկի ժամանակ (1946)

Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական տրիբունալ, հայտնի նաև որպես՝ Տոկիոյի դատավարություն, դատավարություն, որի ժամանակ քննվել են Կայսերական Ճապոնիայի կատարած ռազմական հանցագործությունները։

Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական տրիբունալի (հիմնադրված 1946 թվականի հունվարի 19-ին՝ ԱՄՆ–ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Հնդկաստանի, Ֆիլիպինների և Խորհրդային Միության կողմից) դատին էր հանձնվել 28 անձ, այդ թվում՝ 4 նախկին վարչապետ (Տոձիո, Հիրանումա, Հիրոտա, Կոյսո), 11 նախկին նախարար (Արակի, Հաթա, Հոսինո, Իտագակի, Կայյա, Կիդո, Սիմադա, Սուձուկի, Տոգո, Սիգեմիցու, Մինամի), 2 դեսպան (Օսիմա, Աիրատորի), բարձրագույն հրամանատարության 8 ներկայացուցիչ (Դոիհարա, Կիմուրա, Մուտո, Օկա, Սատո, Ումեձու, Մացուի, Հաշիմոտո)։ Մեղադրյալներին տրամադրված էին պաշտպանության հնարավորություններ, յուրաքանչյուրն ուներ մի քանի փաստաբան։ Դատավարության ընթացքում կայացել է 818 դռնբաց դատական նիստ, հարցաքննվել 1194 վկա, ընդունվել 4356 փաստաթղթային ապացույց։ Բոլոր ամբաստանյալների մեղքը հաստատվել Է։ Տրիբունալի դատավճռով Տոձիոն, Իտագակին, Հիրոտան, Մացուին, Դոիհարան, Կիմուրան և Մուտոն դատապարտվեցին մահապատժի՝ կախաղանի միջոցով, 16 մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման (այդ թվում՝ Կոյսոն, Իփրանուման, Արակին, Ումեձուն), Տոգոն՝ 20, Աիգեմիցուն՝ 7 տարվա բանտարկության։ Դատավարության ընթացքում արտաքին գործերի նախկին նախարար Մացուոկայի և ծովակալ Նագանոյի մահվան հետևանքով գործը նրանց մասով կարճվեց, իսկ հոգեկան հիվանդություններով տառապող Օկավայի մասով՝ կասեցվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։