Հիշատակարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշատակարան (տպագրված 1471 թվականին)

Հիշատակարան, ձեռագիր բնագրերի վերջում և ազատ տեղերում արված արձանագրություն։

Հիշատակարանում ներկայացված են տվյալ ձեռագրի ստեղծման հանգամանքները, հաճախ նաև՝ տվյալ ժամանակաշրջանի անցուդարձերը, կենսագրական տեղեկություններ ձեռագիրն արտագրողի, կազմողի, ծաղկողի, պատվիրատուի և այլոց մասին։ Հիշատակարան են թողել ձեռագրեր ընդօրինակող գրիչները, մանրանկարիչները, կազմողները, ստացողները և բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են տվյալ ձեռագրին։ Հիշատակարաններն ստեղծվել են վիմագիր արձանագրությունների օրինակով ու հետնությամբ և տարածվել հատկապես հնագույն քրիստոնյա ժողովուրդների՝ հույների, հայերի, ասորիների շրջանում։ Հիշատակարաններն ամենից ավելի զարգացել ու ծավալվել են հայ իրականության մեջ՝ ձեռք բերելով յուրահատուկ պատմագրական տեսակի արժեք։

Հայ ձեռագրական հիշատակարանը, սկիզբ առնելով V դարի և մեծ վերելք ապրելով XIII—XV դարերում, հարատևել է մինչև XVIII դար։ Պատմական հավաստի վավերագրեր լինելով հանդերձ՝ հայկական ձեռագրերի հիշատակարաններն արտահայտել են նաև ժամանակի գեղարվեստական ճաշակն ու մտածողությունը, անգամ՝ հարստացրել միջնադարի հայ պոեզիան ու արձակը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիշատակարան» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 413