Վիեննայի Մխիթարյան վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի Մխիթարեան վանք

Վիեննայի Մխիթարեան վանք, Հայկական կաթոլիկ եկեղեցու Մխիթարյան միաբանության վանքը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու Նոյբաու շրջանում, վանքի անունով կոչված, Մխիթարիստների փողոցում (Mechitaristengasse

Պատմությունը[խմբագրել]

1773 թ մխիթարիստ հայրերի մի մասը Սուրբ Ղազարի հանրությունից անջատվեց, վերաբնակվեց Տրիեստում և նոր վանք հիմնեց։ .

Տրիեստի (1797-1805) ֆրանսիական օկուպացիայի ընթացքում, հայր մխիթարիստները որպես Հաբսբուրգյան միապետության հպատակներ, թաքնվեցին Վիենայում։

Վանքը հիմնվել է 1810 թ և տեղավորվել էր կապուցիների կարգին պատկանող շինություններում.

1837 թ վանքը վերակառուցվել է, իսկ եկեղեցին իր ճարտարապետական համալիրով կառուցվել է 1874 թ։ Ժամանակի ընթացքում Վիենայի մխիթարեանների վանքը Սուրբ Ղազարի վանքի հետ աշխարհում հայկական մշակույթի նշանակալից տարր դարձան։ Վանքի ֆոնդերում պահվում են դրամագիտական հավաքածու (10 000 հայկական և 20 000 այլ երկրների մետաղադրամներ), կերամիկա, խալիներ և այլ իրեր, հիմնականում հայկական արտադրության։ Պատկերասրահում պահվում են հայ նկարիչների արժեքավոր նկարներ, որոնց թվում նաև Այվազովսկու գործերից։

Վանքի գրադարանում ավելի քան 2800 հայկական ձեռագրեր և ավելի քան 170 000 հնագույն ու ժամանակակից հայկական տպագիր գործեր են պահպանվում։ Գրադարանը կարող է հպարտանալ արևմտյան աշխարհում պահվող հայկական թերթերի և ամսագրերի ամենամեծ հավաքածուով։

1889 թ-ից Վիենա Մխիթարեանների վանքում լիկյոր է արտադրվում, որի բաղադրատոմսը կարգի հիմնադիր Մխիթար Սեբաստացին բերել է Կոստանդնուպոլիսից։