Գեմմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշնու աստծո կամեո

Գեմմա (լատին․՝ gemma), գեմաքար, փորագրված պատկերով ազնիվ քար։ Խորը փորագրված պատկերներով գեմմաները կոչվում են ինտալիա, ուռուցիկ պատկերներովը՝ կամեյոններ։ Հնում կիրառվել են որպես կնիքներ (գլխավորապես ինտալիաները), սեփականության նշաններ, հմայիլներ, զարդեր, հետագայում՝ կրծքազարդեր, մատանիներ։

Գեմմաների պատրաստման արվեստը կոչվում է գլիպտիկա։ Քարի վրա փորագրելու այդ արվեստը հայտնի է հին ժամանակներից։ Հին Միջագետքում գեմմաներ պաստրաստվելեն դեռևս մ․թ․ առաջ չորրորդ հազարամյակում։ Մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում գեմմաները պոպուլյար են դառնում Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Անտիկ շրջանի գեմմաները կրում էին իբրև հագուստի ճարմանդներ, ինչպես նաև ՝ որպես մեդալիոններ ՝ թանկարժեք քարերից պատրաստված շրջանակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 7