Աշոտ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Գաբրիելյան 
Աշոտ Գաբրիելյան
Աշոտ Հրանտի Գաբրիելյան
Ծնվել է դեկտեմբերի 13, 1979 (36 տարեկան)
Ծննդավայր Սուրենավան, Արարատի մարզ
Ազգություն հայ
Մասնագիտություն խմբագիր և բանաստեղծ

Աշոտ Հրանտի Գաբրիելյան (ծ. 1979, դեկտեմբեր 13), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ, Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1997-1999 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, նույն թվականին էլ ընդունվել է ՀԳՄ շարքերը։ Ուսմանը զուգահեռ 2001-2002 թվականներին «Հայ ժողովրդական բանահյուսություն» և «Արտասահմանյան գրականություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում[1]: Բացի բանաստեղծություններից, մամուլում հանդես է եկել հարյուրավոր մշակութային հոդվածներով և ակնարկներով։ Մասնակցել է Հայաստանի գրողների միության «Գրեթերթ» երիտասարդական ամսաթերթի ստեղծմանը։ Միաժամանակ թղթակցել է ավելի քան մեկ տասնյակ պարբերականների։ 2010 թվականի փետրվարից մինչև հունիսը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում[2]: 2011 թվականի փետրվարից հայոց լեզու է դասավանդում Հայաստանի Մխիթարյան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը (2011 փետրվար-հունիս)։

2011 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012 թվականի ապրիլից 2013 թվականը աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում։ Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ 2016 թվականին ստանձնել է «Գարուն» ամսագրի խմբագրի պաշտոնը[3]: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, սերբերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն։

Հրատարակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ), Երևան, Տոներ, 2001։
  • Հավատացեք, քանի որ չեք հավատալու (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2004։ [4]
  • Գրպանի բանաստեղծություններ, Ե., Անտարես, 2012[5]։

Աշոտ Գաբրիելյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդի հայ քնարերգություն, հատ. Ա. Երևան, 2008, 520 էջ։
  • Արմատ և լույս (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, ԵԳԵԱ հրատ., 2008, 88 էջ։
  • Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն (գրքի «Ձայն երիտասարդաց. գանձասարյան ղողանջներ» բաժնում զետեղված է Ա. Գաբրիելյանի բանաստեղծություններից), Ստեփանակերտ, 2008, Արցախի գրողների միության հրատ., 192 էջ։
  • Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ, Ե., Գրական էտալոն, 2011, 120 էջ։

Ա. Գաբրիելյանի գրական ստեղծագործությունները մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Գաբրիելյանի կատարած թարգմանությունները մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարի-Լուիզ Վեր, Փոքրիկ ծաղիկը, «Կանչ», 2006, թիվ 4։
  • Մարի-Լուիզ Վեր, Թի-Հուն և օձը, «Ծիծեռնակ», 2006, թիվ 9-10։
  • Անրի Պուրրա, Երեք աղբյուրի հեքիաթը, «Ծիծեռնակ», 2008, թիվ 1-2։
  • Ռուբոկո Սյո, Թանկաներ, «Գրեթերթ», 2010, թիվ 2։
  • Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Եղիցի Լույս», 2010, թիվ 12։
  • Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Գրանիշ», 2011, թիվ 1։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի։ Նույն մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին է արժանացել 1997-ին։
  • 2006 - Երևանի պետական համալսարանի երտասարդ ստեղծագործողների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
  • 2006 - «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում անցկացված բանաստեղծությունների մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
  • 2006 - Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակին։
  • 2009 - Արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակին։ [6]
  • 2009-ի «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակ։
  • 2010-ի «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակ, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար։ [7]
  • 2011, Թբիլիսի - Վաժա Փշավելայի անվան երիտասարդ բանաստեղծների համակովկասյան առաջին կարգի մրցանակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]