Ֆրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրիկ
Matenadaran façade.jpg
Ծնվել է 1234
Վախճանվել է 1310-ական թթ.
Գրական անուն Ֆրիկ
Մասնագիտություն Բանաստեղծ
Լեզու հայերեն
Ազգություն Հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ֆրիկ Վիքիքաղվածքում
Frik Վիքիպահեստում

Ֆրիկը (մոտ 1230-ական թթ- մոտ 1310-ական թթ) միջնադարյան հայ բանաստեղծ։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։

Բանաստեղծությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը։ [1] Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.

Aquote1.png Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ
- [2]
Aquote2.png


Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը։ [3]

Թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասունության տարիներին Ֆրիկի ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները։ [4] Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի, «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի»։ «Ընդդէմ ֆալաքին…» քերթվածում Ֆրիկը գրում է.

Aquote1.png Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր. Զրկեց զամենայն աշխարհս Ու զգողերն էդիր մեծաւոր Aquote2.png


Ազգային քաղաքական խնդիրն ավելի սուր է արծարծված «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական խնդրի հետ զուգորդված։ Առաջին բանաստեղծության մեջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնատիրության վերջնական անկումը։ «Գանգատի» մեջ հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը։ Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ։ Բայց ըստ ֆալաքի՝ այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված. «Արարչէն լինին», - պատասխանում է ճակատագիրը։ «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծու հետ։ Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսության ու սոցիալական անհավասարության մասին՝ նա լայն ընդհանրացումներ է անում։ Ֆեոդալական հասարակարգում եղած խոր հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծու կամքով («Եւ այ՞ս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի…»)։ Շարունակելով հակադրությունների շարքը՝ միջնադարյան հեղինակը աստիճանաբար բացահայտում է սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան։ [5] Այս չորս բանքերով Ֆրիկը համարվում է ոչ միայն միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը։ [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, ed։ (1986). Հայկական սովետական հանրագիտարան, հ., 12. էջ 735-736. 
  2. Բախչինյան Հ., Սարինյան Ս., Թամրազյան Հ., ed։ (2000). Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի աշակերտների համար. «Լույս». էջ 54-55. 
  3. Հովհաննիսյան Ա., ed։ (1955). , Ֆրիկը պատմաքննական լույսի տակ. 
  4. Նալբանդեան Վ.Ս., Ներսիսեան Վ.Ս., Բախչինեան Հ.Գ., ed։ (1986). Հայ միջնադարեան գրականութիւն. համառօտ պատմութիւն. «Սովետական գրող». էջ 115-117. ISBN 99930-2-263-2. 
  5. Ժամկոչյան Հ., ed։ (1958). Պատմաբանասիրական դիտողություններ Ֆրիկի և նրա տաղերի մասին. «ՊԲՀ». 
  6. ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, ed։ (1986). Հայկական սովետական հանրագիտարան հ., 12. էջ 735-736. 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են