Պատմաբանասիրական հանդես
| Պատմաբանասիրական հանդես | |
|---|---|
| Տեսակ | պատմության ամսագիր |
| Լեզու | հայերեն, ռուսերեն և բազմալեզու[1] |
| Գլխավոր խմբագիր | Անուշավան Զաքարյան |
| Հիմնադրվել է | 1958 |
| Հրատարակիչ | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի "Գիտություն" հրատարակչություն |
| Երկիր | Հայաստան |
| Հրատարակության պատմություն | 1958 թվականից |
| Հաճախականություն | 3 |
| Գրախոսվող | ոչ |
| Հոդվածներ | 30 |
| Տպաքանակ | 350 |
| Հայկական ԱԳ | 0.05 |
| ISSN | 0135 - 0536 |
| ISI | 0 |
| SCOPUS | 0 |
| ԲՈՀ ցանկ | 1 |
| OCLC | 470223840 |
| DOI | 10.52853/01350536 |
| Կայք | flib.sci.am/journal/HP.J/Frame.html |
Պատմաբանասիրական հանդես (անգլ.՝ Historical-Philological Journal), ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակվող գիտական հանդես։ Լուսաբանում է հայ ժողովրդի պատմության, գրականության, փիլիսոփայության, լեզվի, արվեստի և մշակույթի հարցերը, ընդհանուր բանասիրության և հայագիտության տեսական խնդիրները, հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայագիտական այս հանդեսը հիմնադրվել 1958 թվականին, հիմնադիր խմբագիրն է եղել ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, որի մահից հետո 1999 թվականին նրան փոխարինել է ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը։ 2006 թվականից հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Հարությունյանը
Տպագրվելիք հոդվածները, եթե հարկ է զգացվում, ուղարկվում են մասնագետներին գրախոսության։ Տպագրվող բոլոր հոդվածները վերջնականապես քննարկվում են խմբագրական խորհրդի նիստում և հանձնվում տպագրության։ Հանդեսում տպագրված հոդվածները եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Հանդեսը սկզբնական տարիներին տպագրվում էր տարեկան չորս համար, յուրաքանչյուրը ավելի քան 300 մեծադիր տպագրական էջ, իսկ 1999 թվականից ի վեր տպագրվում է տարեկան 3 համար։
Աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր խմբագրի ներկա տեղակալ և պատասխանատու քարտուղարն է բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանը։
Խմբագրական խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբագրական խորհուրդը բաղկացած է հետևյալ անդամներից՝
- ակադեմիկոս Սուրեն Արևշատյան,
- ակադեմիկոս Հրաչ Բարթիկյան,
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյան,
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյան,
- բ.գ.դ. Աելիտա Դոլուխանյան,
- բ.գ.դ. Լավրենտի Հովհաննիսյան,
- բ.գ.դ. Սամվել Մուրադյան,
- բ.գ.դ. Ազատ Եղիազարյան,
- պ.գ.դ. Պավել Չոբանյան։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0135-0536
- ↑ «Պատմաբանասիրական հանդես». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 158)։ |