Լավրենտի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լավրենտի Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 12, 1944(1944-02-12) (75 տարեկան)
Նոր Շեն, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1995) և պրոֆեսոր

Լավրենտի Շահենի Հովհաննիսյան (փետրվարի 12, 1944(1944-02-12), Նոր Շեն, Ադրբեջան), հայ լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1995 թ.), պրոֆեսոր (2008 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավրենտի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թվականին Նորշեն գյուղում (այժմ՝ Արցախի Մարտունու շրջան)[1]: 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, 1971-1977 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1977-1986 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1986-1991 թվականներին՝ Հայկական համաբարբառի բաժնի վարիչ, 1991-1995 թվականներին՝ խմբի ղեկավար, 1996 թվականից առաջատար գիտաշխատող, 1995-2005 թվականներին՝ ինստիտուտի փոխտնօրեն, 2000-2005 թվականներին թեմայի ղեկավար, 2005-2006 թվականներին՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, 2006-2012 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են լեզվի պատմությանը, բարբառագիտությանը և ստուգաբանությանը [«Դասական գրաբարի բայական ժամանակների կիրառությունը», «XVII դարի գրաբարը» (երկուսն էլ՝ «Լեզվի և ոճի հարցեր» ժողովածուում, № 3, 1975 թ., № 7, 1983 թ.), «Հայերենի իրանական փոխառությունները»[3], 1990 թ., «Բառային տարբերակներ V դարի գրաբարում» («Հայոց լեզվի պատմության հարցեր» ժողովածուում, № 3, 1991 թ.), «Նյութեր պատմական բառարանագրության», 2001 թ.)]:

  • Հայ-իրանական նոր ստուգաբանություններ, Երևան: Վան-Արյան, 2005:
  • Գրաբարի բառապաշարը: (V դար), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2006, 309 էջ[4]:
  • Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն, Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2008:
  • Հայ թարգմանական գրականութեան բառապաշարը: (Ե դար): Վիեննա-Երևան: Մխիթարեան հրատարակչություն, 2009:
  • Словарь древнеармянского языка, Эдит Принт, 2010, 293 էջ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-02-11 
  3. Հովհաննիսյան Լավրենտի Շահենի (1990)։ Հայերենի իրանական փոխառությունները։ Լեզվի ինստիտուտ Հր. Աճառյանի անվան. ՀԽՍՀ։ Երևան: ԳԱԱ հրատ 
  4. Հովհաննիսյան Լավրենտի Շահենի (2006)։ Գրաբարի բառապաշարը: (V դար) (հայերեն)։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.։ ISBN 9785808006447 
  5. Hovhannisyan Lavrenti Shaheni (2010)։ Словарь древнеармянского языка: nor haykazyan baṛaranum chʻvkayvats baṛer (հայերեն)։ Êdit Print։ ISBN 9789939521923