Սամվել Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Պարգևի Մուրադյան
Ծնվել է 1945, հունվարի 20
Ծննդավայր Ձորափ, Արագածոտնի մարզ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն գրականագետ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ
Անդամություն Հայաստանի գրողների միություն

Սամվել Պարգևի Մուրադյան (1945, հունվարի 20, Ձորափ, Արագածոտնի մարզ), գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003), Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[1]: Հայաստանի գրողների միության անդամ (2001):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1969-1972 թթ. եղել է ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող, 1972-1984 թթ.՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղար, 1985 թվականից՝ ԵՊՀ դասախոս, 1992-1994 թթ. միաժամանակ դասավանդել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում, 2001 թվականից՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ։

Լույս են տեսել Մուրադյանի «Հարություն Սուրխաթյան» (1988), «Երվանդ Օտյան: Կյանքը և գործը» (1996)[2], «Գրական հանգրվաններ» (3 գիրք, 2004 թ., 2007 թ., 2010 թ.), «Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարան դպրոցի ավարտական և պետական բուհերի ընդունելության քննությունների համար» (3-րդ բարեփոխված և լրացված հրատարակություն, 2001-2003 թթ., 2005 թ.), «Մայրենի - ուղեցույց Իրանի Իսլամական Հանրապետության հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար» (2007 թ.) աշխատությունները[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական հանգրվաններ, գիրք 1, Ե., 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Սամվել Մուրադյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-02-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]