Մուրադյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադյան վարժարան
Տեսակ դպրոց
Հիմնադրված է 1832
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Տեղագրություն Փարիզ

Մուրադյան վարժարան, սփյուռքում գործող հայկական վարժարան։ Վարժարանը որոշակի դեր է կատարում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում։ Սերտ կապի մեջ է Հայաստանի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1832 թվականին, Իտալիայի Պադուա քաղաքում, եվդոկացի մեծահարուստ Սամուել Մուրադյանի կտակով, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ (կոչվում է նաև Սամվել Մուրադյանի վարժարան

1846 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1870 թվականին միացել է Վենետիկի Ռափայելյան վարժարանին՝ Մուրադ-Ռափայելյան ընդհանուր անունով։ 1929 թվականին նորից բացվել է Փարիզում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1946 թվականին։

1848-1970 թվականներին այստեղ կիրառվել է ֆրանսիական միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տեողությունը 6 փարի), ընդունվել են նախակրթարանն ավարտողները։ Այժմ Մուրադյան վարժարանում գործում է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով։ Շրջանավարտներն ստանում են բակալավրի աստիճան և իրավունք՝ առանց քննության ընդունվելու համալսարան։ Վարժարանը որոշակի դեր է կատարում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png