Սամվել Մուրադյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մուրադյան (այլ կիրառումներ)
Սամվել Մուրադյան
Ծնվել էհունվարի 20, 1945(1945-01-20) (79 տարեկան)
Աղձք, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Բանբեր Երևանի համալսարանի և Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1969)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1995)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Սամվել Պարգևի Մուրադյան (հունվարի 20, 1945(1945-01-20), Աղձք, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003), Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[1]։ Հայաստանի գրողների միության անդամ (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969-1972 թվականներին եղել է ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող, 1972-1984 թվականներին՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղար, 1985 թվականից՝ ԵՊՀ դասախոս, 1992-1994 թվականներին միաժամանակ դասավանդել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում, 2001 թվականից՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ։

Լույս են տեսել Մուրադյանի «Հարություն Սուրխաթյան» (1988), «Երվանդ Օտյան։ Կյանքը և գործը» (1996)[2], «Գրական հանգրվաններ» (3 գիրք, 2004 թ., 2007 թ., 2010 թ.), «Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարան դպրոցի ավարտական և պետական բուհերի ընդունելության քննությունների համար» (3-րդ բարեփոխված և լրացված հրատարակություն, 2001-2003 թվականներ, 2005 թվական), «Մայրենի - ուղեցույց Իրանի Իսլամական Հանրապետության հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար» (2007) աշխատությունները[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Սուրխաթյան, Ե., 1988, 232 էջ։
  • Երվանդ Օտյան, կյանքը և գործը, Ե., 1996, 280 էջ։
  • Գրական հանգրվաններ, գիրք Ա, Ե., 2003, 488 էջ։
  • Գրական հանգրվաններ, գիրք Բ, Ե., 2007, 336 էջ։
  • Գրական Հանգրվաններ, գիրք Գ, Ե., 2010, 390 էջ։
  • Երվանդ Օտյան, կյանքը և գործը, լրամշակված, 2012, Ե., 452 էջ։
  • Հովհաննես Շիրազ. բանաստեղծը, մարդը, գիրք Ա, Ե., 2012, 576 էջ
  • Հովհաննես Շիրազ, բանաստեղծը , մարդը, գիրք Բ., Ե, 2015, 408 էջ։

Գիտական մամուլում հրատարակել է ավելի քան 120 հոդված և ուսումնասիրություն։

Իր առաջաբաններով, ծանոթագրություններով ու խմբագրությամբ հրատարակել է՝

  • Հովհ. Շիրազ, Երկեր, Ե., 2000:
  • Հովհ. Շիրազ, Անի, Ե. 2011:
  • Հովհ. Շիրազ, Հատընտիր, Ե., 2012:
  • Հովհ Շիրազ, Թոնդրակեցիները, 2014։
  • Հովհ. Շիրազ, Հուշարձան հայրիկիս, 2017։
  • Հովհ. Շիրազ, Անտիպ էջեր, գիրք Ա, Ե., 2018:
  • Հովհ. Շիրազ, Անտիպ էջեր գիրք Բ, Ե., 2019:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Սամվել Մուրադյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Մուրադյան (գրականագետ)» հոդվածին։