Սարգիս Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1928(1928-09-22)
ԾննդավայրՂազանչի, Շիրակի մարզ, Հայաստան
Մահացել էհունվարի 28, 2019(2019-01-28) (90 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանասեր-բանագետ։
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Գավառի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ և Մովսես Խորենացու մեդալ

Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյան (սեպտեմբերի 22, 1928(1928-09-22), Ղազանչի, Շիրակի մարզ, Հայաստան - հունվարի 28, 2019(2019-01-28)), հայ բանասեր-բանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1971), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։ 1962 թվականից աշխատել է ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանը ծնվել է Հայաստանի այժմյան Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում 1928 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մինչև 5-րդ դասարանը սովորել է հայրենի գյուղում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Թբիլիսի, որտեղ և ավարտել է միջնակարգ կրթությունը։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելյան լեզուների և գրականության բաժինը։ Գերազանց առաջադիմության համար արժանացել է Ստ. Մալխասյանցի և Ավ. Իսահակյանի անվան կրթաթոշակների։ 1952-1956 թվականներին եղել է Հայպոլիգրաֆհրատի տեսուչ, 1957-1958 թվականներին՝ ավագ խմբագիր, 1959-1960 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1960-1962 թվականներին՝ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր, 1962-1972 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1992-2006 թվականներին՝ փոխտնօրեն։ 1973 թվականից սկսած՝ նա գլխավորել է «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի նոր պատումներ հայտնաբերելու ու գրառելու արշավախումբը, որի պրպտումների շնորհիվ հայտնաբերվել են էպոսի 81 նոր պատումներ և դրանցից շուրջ 24-ն արդեն հրատարակվել են։

1994 թվականից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, 1972 թվականից՝ բաժնի վարիչ, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։ 1975 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, 1998 թվականից՝ Գավառի պետական համալսարանում:

Երկար տարիներ Սարգիս Հարությունյանը Հանրապետության տարբեր բուհերում դասախոսել է «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Հայ առասպելաբանություն» և «Հայ հին գրականություն» առարկաները։ Տարիներ շարունակ եղել է գիտական տարբեր խորհուրդների անդամ, ղեկավարել է թեկնածուական ատենախոսություններ, եղել դոկտորական ատենախոսությունների գիտական խորհրդատու, ընդդիմախոսել դոկտորական ու թեկնածուական բազմաթիվ ատենախոսություններ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել է հայ ժողովրդական բանահյուսության ժանրերը («Հայ ժողովրդական հանելուկներ», 1960 թ., կազմել և հրատարակել է հանելուկների գիտական համահավաք ժողովածուն՝ «Հայ ժողովրդական հանելուկներ», 1965 թվական, «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ», 1975 թ. և այլն)։ Հավաքել, ուսումնասիրել և հրատարակել է հայկական էպոսի նոր պատումներ («Սասնա ծռեր», 1977 թվական, «Սասնա ծռեր», հ. 3, 1979 թ., Ա. Սահակյանի աշխատակցությամբ), զգալի աշխատանք է կատարել հայ առասպելաբանության ուսումնասիրության, հայ ժողովրդական խաղիկների գիտական համահավաքի և հայ բանահյուսության արխիվի գլխավոր կատալոգի կազմման գործում[1]։

Գրել է «Մանուկ Աբեղյանի կյանքը և գործը» (1970) մենագրությունը։

2000 թվականին Բեյրութում լույս է տեսել «Հայ առասպելաբանություն» մենագրությունը։

Սարգիս Հարությունյանը գրախոսել է Զարզանդ Դարյանի «Սայաթ-Նովա» վեպը և Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» մենագրությունը, քանի որ Ս. Հարությունյանի համալսարանի դիպլոմային ավարտաճառն է եղել «Պարսկերենի տարրերը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում»:

Սարգիս Հարությունյանի գրչին են պատկանում «Հայկական Սովետական հանրագիտարանի» 12 հատորների բանահյուսությանը վերաբերող բոլոր հոդվածները, «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի բանագիտական հոդվածները, ՀՀ ԳԱԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի «Հայ գրականությունն ու ժողովրդական բանահյուսությունը V–VIII դդ.» 7հատվածը։ Ս. Հարությունյանի գրչին են պատկանում նաև ”Мифы народов мира” (М., 1980, 1982) հանրագիտարանի, ինչպես նաև ”Мифологический словарь” -ում (M., 1990) զետեղված ”Статьи по армянской мифологии” հոդվածները։ Դրանց մի մասը թարգմանվել է գերմաներեն և հունգարերեն։

1989 թվակլանին Սարգիս Հարությունյանը ընտրվել է Հելսինկիում գտնվող զրուցագիտության միջազգային ընկերության անդամ, մտերմացել Վիլյամ Սարոյանի հետ և հանդես եկել «Ութ օր Սարոյանի հետ» էսսեով։

Սարգիս Հարությունյանը մշակել է հայ առասպելաբանության ու վիպասքի մեջ եղած նյութերը և դրանք հրատարակել «Հայ հին վիպաշխարհը» խորագրով։ Գրել է նաև «Ասողին լսող է պետք» առած-ասացվածքների, «Էն ի՞նչն է, ի՛նչը» հանելուկային ժողովածուները, «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» ուսումնասիրությունը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աելիտա Դոլուխանյան «Սարգիս Հարությունյան» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2008, էջ 259-264

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 322 CC-BY-SA-icon-80x15.png