Աելիտա Դոլուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աելիտա Դոլուխանյան
Ծնվել էփետրվարի 14, 1942 (77 տարեկան)
ԾննդավայրՎայք
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատանքԽաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալ
ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
«Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի
«Խաչատուր Աբովյան» մեդալ
«Մովսես Խորենացի» մեդալ
ԱնդամությունՀայաստանի գրողների միություն

Աելիտա Գուրգենի Դուլուխանյան (1942, փետրվարի 14, Ազիզբեկով (այժմ՝ Վայք, ՀՀ Վայոց ձորի մարզ)), գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012Հայաստանի գրողների միության անդամ (2001

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աելիտա Դոլուխանյանը ծնվել է 1942 թվականին Ազիզբեկովում: 1959 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1964 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, սովորել է նաև ասպիրանտուրայում։ 1969-1990 թվականներին եղել է ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, 1990 թվականից պրոֆեսոր, հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ է, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամ, ՀՀ նախագահի մրցանակի հանձնախմբի անդամ։

Դոլուխանյանի հեղինակած գրականագիտական հոդվածները լույս են տեսել ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն, անգլերեն: Հրատարակել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի վեց հատորները։ Թարգմանություններ է կատարել ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից։ Մասնակցել է միջազգային գիտաժողովների Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր[1][2][3]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.)[4]
  • ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալ (2012 թ.)
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012 թ.)
  • «Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի (2008 թ.)
  • «Խաչատուր Աբովյան» մեդալ (2008 թ.)
  • Մովսես Խորենացու մեդալ (2003 թ.)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրեդերիկ Մակլերը հայագետ, Երևան, 2011 թ.։
  • Ներսես Մոկացի (կյանքը, գործունեությունը), Ս. Էջմիածին, 2009 թ.։
  • Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ («Եվրոպացի հայագետներ») 5-րդ, Երևան, 2008 թ.։
  • Հայ ժողովրդական բանահյուսություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2008 թ.։
  • Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից, Ե., «Զանգակ 97», հրատ., 2009 թ., 223 էջ[5]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]