Ասատուր Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասատուր Մնացականյան
Ասատուր Մնացականյան.jpg
Ծնվել էհուլիսի 11, 1912(1912-07-11)
ԾննդավայրՈսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան
Վախճանվել էհունիսի 27, 1983(1983-06-27) (70 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԶավակներՄամիկոն Մնացականյան
Ասատուր Մնացականյան Վիքիդարանում

Ասատուր Շմավոնի Մնացականյան (1912, հուլիսի 11 - 1983, հունիսի 27), հայ բանաստեղծ, բանասեր, պատմական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ 1930-1947 թվականներին հանդես է եկել Ասատուր Շեմս գրական անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աշտարակի Ոսկեվազ գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է գյուղում, ապա ուսանել Վաղարշապատում։ 1939 թվականին ավարտել է Թբիլիսիի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1940-1983 թվականներին աշխատել է Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1942-1945 թվականներին նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին. Կերչի մսաղացում գերի է ընկել, որոշ ժամանակ գեհենական օրեր է անցկացրել Ռումինիայի Տիմիշոարա համակենտրոնացման ճամբարում, ու երբ խորհրդային զորքերն ազատագրել են այդ երկիրը ֆաշիզմից, վերադարձել է գործող բանակ ու կռվել «շտուրմավոյ» գնդում, որի զինվորներից կենդանի էին մնում 10-ից մեկը։ 1958 թվականին «Հայկակական միջնադարյան ժողովրդական երգեր» թեմայով պաշտպանել է դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1964 թվականին «Հայկական զարդարվեստ» թեմայով պաշտպանել է դիսերտացիա և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։

Ասատուր Մնացականյանը ձեռագրագետ էր և հայ միջնադարյան գրչագիր մատյաններում հաճախ էր հանդիպել բանահյուսական երգեր, որոնք զանազան գրիչների ձեռքով ներմուծվել էին հայկական ձեռագրեր, և դրանք հարկավոր էր դարձնել հայ բանագիտության սեփականությունը: Դրանց մի մասն իրենց տարբերակներն ունեին Գ. Շերենցի «Վանա սազում», «Էմինյան ազգագրական ժողովածուում», Հ. Ճանիկյանի «Հնութիւնք Ակնայ» գրքում, «Բիւրակնում», Ա. Տեւկանցի «Հայերգում», «Ազգագրական հանդեսում» և այլուր, սակայն չկային այդ հյուսվածքների քննական բնագրերը։ Այդ գործն իրականացրեց Ասատուր Մնացականյանը։

Մահացել և թաղվել է Երևանում։ Երկու ամիս հետո աճյունը փոխադրվել է հայրենի Ոսկեվազ գյուղ[1][2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի Արվեստների պատմության և տեսության սեկտորը հրատարակում է Ա. Մնացականյանի «Հայկական զարդարվեստ: Հիմնական մոտիվների ծագումն ու գաղափարական բովանդակությունը» աշխատությունը (659 էջ)։ Օգտագործված 1150 նկարների հիմնական մասն առնված է հայկական միջնադարյան մանրանկարչությունից: Հաշվի են առնված նաև բաբելական, ասորական, եգիպտական, խեթական, ուրարտական, պարսկական, հունական, չինական, հնդկական, սկյութական, հռովմեական, արաբական, վրացական, ռուսական, լեհական, նորզելանդական, ամերիկյան հնդկացիների և այլ ժողովուրդների զարդանկարներ։ Գիտնականը ճշտորեն բացահայտել է հայկական զարդարվեստի հնագույն արմատները։ Նա գտել է հայկական զարդարվեստի գաղտնիքները բացելու բանալիները և մատնացույց է արել հայկական զարդարվեստի ու այլ ժողովուրդների համանման արվեստի փոխկապերը, որը պայմանավորված է մարդկության անցած համընդհանուր ճանապարհի՝ նախնական աստիճանից, դիցաբանական պատկերացումներից մինչև միաստվածության գաղափարին հանգելը։

1966 թվականին լույս է տեսել Ասատուր Մնացականյանի «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջ» աշխատությունը, որը 1969 թվականին Մատենադարանը հրատարակում է ռուսերենով՝ «О литературе Кавказcкой Албании» խորագրով։ Բազմաթիվ փաստերով Մնացականյանն ապացուցում է, որ Աղվանք երկրի նահանգներից Ուտիքը, Արցախը, Գարդմանը արհեստականորեն պարսից պետության կողմից անջատվել են Մեծ Հայքից ու միացվել Աղվանքին, սակայն այդ նահանգներն իրենց բնիկ հայ բնակչությամբ այնքան հայկական նկարագիր ունեին, որ հայոց այբուբենը ողջ Աղվանքի համար դառնում է պետական պաշտոնական և հայերենն էլ դառնում է այդ երկրի լեզուն։

Ա. Մնացականյանը հրատարակել է հայ միջնադարի նշանավոր բանաստեղծներ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպիրի (հեղինակակից՝ Շ. Նազարյան) և Գրիգոր Տղայի գրական ժառանգության քննական բնագրերը՝ համապատասխան հետազոտությամբ և հմուտ ծանոթագրություններով։ Գրիգոր Տղային նվիրված գրքում Մնացականյանը փաստերով հիմնավորում է, որ նա Ներսես Շնորհալու օրինակով մեծապես նպաստել է Կիլիկյան Հայաստանի մատենագրության զարգացմանը։ Ներկայացված են նաև Գրիգոր Տղա կաթողիկոսի ու մատենագրի բազմազան կապերը բյուզանդական գործիչների, Հռոմի պապերի, Սալահադդինի, Մեծ Հայքի կրթական կարևոր կենտրոնների՝ Հաղպատ-Սանահինի վանքերի վարդապետների հետ։

Հայկական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար կազմել է «Քրեստոմատիա հայ գրականության» (1971), որն ընդգրկում է հայ հին և միջնադարյան գրականությունը՝ սկզբից մինչև Սայաթ-Նովա, նաև հայ նոր գրականությունը՝ Հարություն Ալամդարյանից մինչև Հակոբ Պարոնյան: Մնացականյանը դիմել է նորարարության. հայոց հին վեպի հատվածները՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ» ներկայացրել է չափածո գրաբարով, ապա չափածո աշխարհաբարով՝ սեփական թարգմանությամբ։ Նույն ձևով նա ներկայացրել է Գրիգոր Նարեկացու տաղերի իր թարգմանությունը՝ զուգահեռելով բնագրին։

1980 թվականին լույս է տեսել Ա. Մնացականյանի «Հայ միջնադարյան հանելուկներ» աշխատությունը, որն ընդգրկում է V–XVIII դարերի, այսինքն՝ ողջ միջնադարի տարբեր հեղինակների ստեղծած գրական հարուստ ժառանգությունն այդ ժանրում։ Այս գրքում ևս քննական բնագրերը կազմվել են ըստ ձեռագրական ու տպագիր աղբյուրների համեմատության։

Վերջին գիրքը, որն իր կենդանության ժամանակ Ա. Մնացականյանը լույս աշխարհ եկած տեսավ, Նաղաշ Հովնաթանի «Տաղերն» էին՝ հարստացված նոր բնագրերով։ Դա Նաղաշ Հովնաթանի տաղերի երրորդ լրացված ու լիակատար ժողովածուն էր (1983

Ասատուր Մնացականյանի մահվանից հետո լույս են տեսել երկու նոր գրքերը՝ «Հայրեններ» (1995) և «Գիրք գրված փշալարի ճանկերում» (1997

Գրել է նաև գիտական բազմաթիվ հոդվածներ, հանդես եկել միջազգային գիտաժողովներում։

Ա. Մնացականյանը նաև բանաստեղծ էր ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1940 թվականից։ Տպագրել է բանաստեղծական երկու ժողովածու՝ «Պատերազմ և հայրենիք» (1942) ու «Բանաստեղծություններ» (1947

Ասատուր Մնացականյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանցանք։ Երևան. ՀայՊետՀրատ, 1939 թ.
  2. Դիտողություններ հին տաղարաններում կատարված աղավաղումների մասին, Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1941, էջ 171-177։
  3. Անտիպ բանաստեղծություններ և վարիանտներ, Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1941, էջ 178-188։
  4. Երբ է ապրել և ստեղծագործել Հովհաննես Թլկուրանցին: Գրական թերթ, 1940 թ, № 23:
  5. Պատերազմ և հայրենիք։ Երևան. ՀայՊետՀրատ, 1942 թ.
  6. Բանաստեղծություններ։ Երևան. ՀայՊետՀրատ, 1947 թ.
  7. Ֆրիկի մի նորահայտ բանաստեղծությունը։ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1946, հ․ 2, էջ. 79-84։
  8. Հայ զինվորական մամուլը Հայրենական պատերազմում 1941-1945 թթ.։ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1947, հ․ 1, էջ. 61-76։
  9. Անտիպ էջեր (Սայաթ-Նովա, Շամչի Մելքո և Անանուն երգիչ), ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1947, հ․ 5, էջ 85-94։
  10. Մոսկվան միջնադարյան հայկական մի պոեմում, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1948, հ․ 3, էջ. 49-64։
  11. Պուշկինի «Ոսկե ձկնիկ»-ի հայերեն թարգմանությունները, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1949, հ․ 3, էջ. 31-40։
  12. Գալուստ Շիրմազանյանի «Նկարագրութիւնք ինչ-ինչ գորոց» պիեսի մասին։ Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1949 թ., հ․ 2, էջ. 99-104:
  13. Անտիպ էջեր միջնադարյան հայկական պոեզիայից։ Մատենադարանի գիտական նյութերի ժողովածու, 1949 թ., հ․ 2, էջ. 183-204:
  14. «Վիշապ» քարակոթողների և վիշապամարտի դիցաբանության մասին,- ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1952, հ․ 5, էջ 73-100։
  15. Թոնդրակյան շարժման մի քանի գլխավոր հարցերի մասին,- ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1954, հ․ 3, էջ. 63-84։
  16. Նաղաշ Հովնաթանի անտիպ տաղերը,- ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1954, հ․ 7, էջ. 71-80 (համահեղինակ՝ Նազարյան Շ.)։
  17. Հայկական զարդարվեստ։ Հիմնական մոտիվների ծագումն ու գաղափարական բովանդակությունը։ Երևան, ՀՍՍՌ ԳԱԱ, 1955 թ.
  18. Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր։ Երևան, ՀՍՍՌ ԳԱԱ, 1956 թ.
  19. 17-րդ դարի երգիչ Քոսա Երեցը և նրա երգերը։ Բանբեր Մատենադարանի, 1956 թ., հ․ 7, էջ. 265-276
  20. 18-րդ դարում գրված հայ-ռուսական դաշնագրային երկու նախագծերի գնահատման հարցի շուրջը,- «Բանբեր մատենադարանի», 1958, հ․ 4, էջ 139-160։
  21. Հայրենների և Նահապետ Քուչակի մասին,- Պատմաբանասիրական հանդես, 1958, հ․ 2, էջ 234-257։
  22. Ուսումնասիրություն հայ առաջին լուսավորիչների մասին,- ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1958, հ․ 5, էջ. 91-96։
  23. Ո՞վ է «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ ...» գրքի հեղինակը,- Պատմաբանասիրական հանդես, 1962, հ․ 2, էջ 131-142։
  24. Երգիծանքը Սայաթ-Նովայի երգերում։ Երեկոյան Երևան, 1963 թ., հ․200։
  25. Սայաթ-Նովայի երգերի գնահատման հարցի շուրջը։ Գրական թերթ, 1963 թ., 13 փետրվարի։
  26. Սայաթ-Նովա (Բանասիրական ճշգրտումներ),- Պատմաբանասիրական հանդես, 1963, հ․ 3, էջ 271-275։
  27. Սայաթ-Նովա. Կազմեց, խմբագրեց և ծանոթագրեց Մորուս Հասրաթյան, Հայպետհրատ, 1963, 346 էջ։ (Գրախոսություն),- Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱԱ հասարակական գիտությունների, 1964 թ., հ․ 5, էջ 71-80։
  28. Մի հազվագյուտ հին երգարանի մասին,- Պատմաբանասիրական հանդես, 1964, հ․ 3, էջ 195-204։
  29. Կոստանդին Երզնկացի. Տաղեր. աշխատասիրությամբ Արմենուհի Սրապյանի, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1962, 300 էջ,- Պատմաբանասիրական հանդես, 1964, հ․ 4, էջ 243-246։
  30. Մեսրոպ Մաշտոցը որպես բանաստեղծ,- «Բանբեր Մատենադարանի», հատոր Է, 1964, էջ 125-159։
  31. Բաբկեն Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում (IX-XIIIդդ.), հատ.I, Երևան, 1958, 376 էջ, հատ. II, Երևան, 1964, 320 էջ,- Պատմաբանասիրական հանդես, 1965, հ․ 4, էջ 259-265։
  32. Մնացականյան Աս. Շ., Սևակ Պարույր, По поводу книги З.Буниятова "Азербайджан в VII-IX вв.", Рецензия։ Պատմաբանասիրական հանդես, 1965 թ., հ․ 1, էջ 177-190։
  33. Շարք է մտնում սայաթնովյան ևս մի երգ։ Գրական թերթ, 1966 թ., 16 նոյեմբերի։
  34. Նամակ խմբագրությանը,- Պատմաբանասիրական հանդես, 1966, հ․ 1, էջ 309-313։
  35. Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը։ Երևան, ՀՍՍՌ ԳԱԱ, 1966 թ. (ռուս. թարգմանությունը՝ О литературе Кавказской Албании, 1969)
  36. Արժեքավոր մենագրություն,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1966 թ., հ․ 11, էջ 96-100։
  37. Միջնադարյան հայրենասիրական մի նորահայտ պոեմ․ «Տաղ տէր Ստեփանոսին՝ Սիւնեաց եպիսկոպոսին», Բանբեր Մատենադարանի, հ․ Ը, 1967, էջ 292-317։
  38. Հայ-ուրարտական առնչությունների հարցի շուրջը։ Գարուն, հ․ 9, 1969, էջ 48-58։
  39. Հայեր թե ուրարտներ։ Գրական թերթ, սեպտեմբերի 5, 1969 թ.։
  40. Մի հազվադեպ բառ 7-րդ դարի հայ մատենագրության մեջ։ Գրական թերթ, հունվարի 10, 1969 թ.։
  41. «Սասնա ծռեր» էպոսի պատմական հիքմերը և ծագման ժամանակը։ Սովետական դպրոց, մաս Ա, դեկտեմբերի 3, մաս Բ, դեկտեմբերի 10, 1969 թ.
  42. «Աղուանից» գրեր և ոչ թե «աղավնագրեր»,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1970, հ. 10, էջ 66-72։
  43. Հայ գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար։ Երևան, Լույս, 1970 թ. (Երկրորդ հրատարակությունը՝ 1976 թ.)
  44. Դիցաբանական անուններ և բառեր «ոտ» և «ուտ» վերջածանցներով,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1971, հ․ 11, էջ 52-64։
  45. Անիի բանաստեղծ Վարդան Անեցին և նրա ներբողը,- «Բանբեր Մատենադարանի», հատոր Ժ, 1971, էջ 261-294։
  46. Գրիգոր Տղա, Բանաստեղծություններ և պոեմներ, Աս. Շ. Մնացականյանի աշխատասիրությամբ։ Երևան, 1972 թ.
  47. Հայ ժողովրդի պատմություն, Հատոր դ։ Երևան, 1972 թ.
  48. Ներսես Շնորհալի (Մահվան 800-ամյակի առթիվ),- Պատմաբանասիրական հանդես, 1973, հ. 4, էջ 17-32։
  49. Հայ ծածկագիր գրականության և մի անտիպ բնագրի մասին,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1973, հ. 2, էջ 91-98։
  50. Ներսես Շնորհալի, Ողբ Եդեսիոյ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1973, 157 էջ (Գրախոսություն),- Լրաբեր հասարակական գիտությունների, 1973, հ. 2, էջ 99-103։
  51. «Դավթեան Քերթութիւն որ յաղագս Տիգրանայ» երկը և Տիգրան Երվանդյան վեպը։ Բանբեր Երևանի համալսարանի, 1973, հ. 1, էջ 17-32։
  52. Ստեփանոս Սյունեցու նորահայտ տաղերը,- «Բանբեր Մատենադարանի», հատոր ԺԱ, 1973, էջ 275-290:
  53. Երբ այլ կերպ են մեկնաբանվում փաստերը,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1974, հ․ 10, էջ 100-107:
  54. Ի՞նչ է ասում Արմավիրյան կրծքազարդը,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1974, հ․ 3, էջ 64-75։
  55. Դիտողություններ «Վարդգես մանկան» վիպական հատվածի վերաբերյալ,- Պատմաբանասիրական հանդես, 1975, հ․ 2, էջ 215-232։
  56. Գեղագրուհի Ալիծ Տարսոնացի,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1975, հ․ 10, էջ 95-99։
  57. ԺԶ–ԺԷ դդ. մոռացված բանաստեղծ Գրիգոր Վանեցին և նրա անտիպ տաղերը։ Էջմիածին, 1975, թիվ 10
  58. «Թուխ մանուկ» հուշարձանների մասին,- Պատմաբանասիրական հանդես, 1976, հ․ 2, էջ 189-204։
  59. Նորահայտ տողեր Դավթյան քերթությունից,- Լրաբեր, 1976, հ․ 4, էջ 97-101։
  60. Վերստին Մուսասիրի տաճարի ճակտոնի խորհրդանշանի մասին,- Պատմաբանասիրական հանդես, 1977, հ․ 4, էջ 201-213։
  61. Դիցաբանական եղջերուն միջնադարյան հայ արվեստում,- «Բանբեր Մատենադարանի», հ․ ԺԲ, 1977, էջ 7-49։
  62. Դարձյալ Մատենադարանի № 7709 ձեռագրի մասին,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1978, հ․ 1, էջ 66-76։
  63. Տիրատուր վարդապետը և նրա հանելուկները, Հայկազեան Հայագիտական հանդես, Պէյրութ, հ․ Զ, 1977-1978 թթ., էջ 175-188։
  64. Мотив вепря в армянской мифологии и искусстве, 1978, Wild-boar motif in Armenian Mythology and art, 1978, II International symposium on Armenian art. Reports; 79.
  65. Գրիգոր Մագիստրոսի «Առ հայրն Վարագայ» թուղթը,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1979, հ․ 1, էջ 62-72։
  66. Մաշտոց անվան ստուգաբանությունը,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1979, հ․ 8, էջ 81-93։
  67. Հայ միջնադարյան հանելուկներ։ (V-XVIII դդ.)։ Երևան, ՀՍՍՀ ԳԱԱ, 1980 թ.։
  68. «Հայ միջնադարյան պանդխտության տաղեր», քննական բնագրերը,- Պատմաբանասիրական հանդես, 1980, հ․ 4, էջ 278-287։
  69. Ղարիբ Մշեցու և մյուսների հետքերով։ Գարուն, 12.1980, էջ 35-37
  70. Քերականական կորած մի հին երկի և նրա հեղինակի մասին,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1980 թ., հ․ 5, էջ 66-79։
  71. «Գովանք թռչնոց» տաղաշարքը, նրա հեղինակը և ժամանակը,- «Բանբեր Մատենադարանի», հ․ ԺԳ, 1980, էջ 233-258։
  72. Армянские наместники Армении в период владычества урартов и ассирийцев по Мовсесу Хоренаци (К вопросу об автохтонности армян),- Լրաբեր հասարակական գիտությունների, 1981, № 2, էջ 74-87։
  73. Ռահ—Արաքս—RANHA,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1981, հ․ 11, էջ 86-94։
  74. Վիկտորիա Աղանուր։ Սովետական գրականություն, 1981, հ. 2, էջ 142-147։
  75. Հեթանոսական ժամանակների քանդակներ Աղթամարի սուրբ Խաչ վանքի որմնաշարվածքում,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1983 թ., հ․ 2, էջ 83-93։
  76. Նաղաշ Հովնաթան, Տաղեր, Աս. Շ. Մնացականյանի աշխատասիրությամբ։ Երևան, Սովետական գրող, 1983 թ.
  77. Նորույթներ հայ միջնադարյան ժողովրդական երգաշխարհից։ Հայկական արվեստ, 1984, հ. 2, էջ 165-182
  78. Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» պոեմը և նրա գնահատությունն՝ ըստ օգտագործված աղբյուրների,- «Բանբեր Մատենադարանի», հ․ ԺԴ, 1984, էջ 9-44։
  79. Հայրեններ, Աս. Շ. Մնացականյանի աշխատասիրությամբ։ Երևան, Նաիրի, 1995 թ.
  80. Գիրք գրված փշալարի ճանկերում։ Արձակ և չափածո էջեր (1942-1943)։ Երևան, Նաիրի, 1997 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 399-400 
  2. Ասատուր Մնացականյան, մահախոսական