Մամիկոն Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամիկոն Մնացականյան
Ծնվել էապրիլի 17, 1942(1942-04-17)[1] (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1969) և Երևանի պետական համալսարան (1965)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984)
ՀայրԱսատուր Մնացականյան

Մամիկոն Ասատուրի Մնացականյան (ապրիլի 17, 1942(1942-04-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աստղաֆիզիկոս և մաթեմատիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1989)։

Ասատուր Շմավոնի Մնացականյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամիկոն Մնացականյանը ծնվել է 1942 թվականի ապրիլի 17-ին, Երևան քաղաքում։ 1962-1965 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1969 թվականին պաշտպանել է «Ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսություն» թեմայով թեկնածուական թեզ։ 1984 թվականին պաշտպանելով «Ճառագայթման տեղափոխման տեսության նոր ապարատ» թեմայով թեզը, արժանացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 1975-1985 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գիտքարտուղար։ Դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1985-1991 թվականներին՝ տեսական աստղաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1989 թվականից պրոֆեսոր է։ Եղել է ԲԱ գիտական քարտուղարը, ապա ԲԱ կից մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի տնօրենը։ Այնուհետև 1991 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և 1997 թվականից աշխատում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Փասադենա, ԱՄՆ), որպես «Մաթեմատիկա» ծրագրի աշխատակից։

Աշխատանքները վերաբերում են Էյնշտեյնի ընդհանրացված գրավիտացիայի տեսության կիրառությանը տիեզերագիտության մեջ տեսական ֆիզիկային և աստղաֆիզիկային, մասնավորապես՝ փոփոխական գրավիտացիոն հաստատունով ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսությանը, աստղային վիճակագրությանը և դինամիկային (բաբախիչներ, բռնկվող աստղեր, աստղասփյուռներ և աստղային ագրեգատներ), ճառագայթման տեղափոխման տեսության մեջ նոր եղանակների մշակմանը և կիրառմանը։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[2][3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային աստղագիտության միության անդամ (1978)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անուների նույնացուցիչ — 2012.
  2. Мнацаканян, Мамикон Асатурович
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 155։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]