Հովսեփ Ճանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Ճանիկյան
Ծնվել էհուլիսի 12, 1840(1840-07-12)
Ակն
Մահացել էփետրվարի 14, 1902(1902-02-14)[1] (61 տարեկան)
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Բնակության վայր(եր)Թբիլիսի
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանահավաք, ազգագրագետ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Ալմա մատերՆերսիսյան դպրոց
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ճանիկյան Հովսեփ (հուլիսի 12, 1840(1840-07-12), Ակն - փետրվարի 14, 1902(1902-02-14)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ բանահավաք-ազգագրագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել Ներսիսյան դպրոցը։ Այնուհետև ծննդավայրում զբաղվել է մանկավարժությամբ ու բանահավաքությամբ։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Երկարամյա հավաքչական գործունեության արդյունք է 1895 թվականին լույս տեսած «Տնությունք Ակնա» ժողովածուն, որը հարուստ նյութ է պարունակում Ակնա ազգագրության (գաղթականության պատմություն, տեղագրություն, վիճակագրություն, տնտեսական և հասարակական կենցաղ, սովորույթներ, հավատք), բանահյուսության (երգ, առած-ասացվածք, զրույց) և բարբառի վերաբերյալ։ Ժողովածուին կցված է Կոմիտասի ձայնագրած և հայկական ձայնանիշերով նոտագրած Ակնա 25 ժողովրդական երգ (օրոր, անտունի, հարսանեկան, համբարձման, պանդխտության, թաղման մեղեդիներ ու պարեղանակներ)։ Ճանիկյանը հրատարակել է նաև «Դժոխք» (1897, 1900) խորագրով երկհատոր մի գիրք, որտեղ Միլթոնի «Դրախտ կորուսյալ»-ի և Դանթեի «Դժոխք»-ի հետևությամբ իրապատում և բանահյուսական խառը դրվագներով այլաբանորեն ներկայացրել է հայ ժողովրդի կյանքը, արտահայտել բարոյախոսական գաղափարներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեմյան Ս., Ազգային դէմքեր։ Գրագէտ հայեր (երկրորդ շարք), Վնտ., 1913, էջ 179-219։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Ճանիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 66