Ներսես Դ Կլայեցի
| Ներսես Դ Կլայեցի | |
|---|---|
| Կառավարում | |
| Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս (68-րդ) |
| Ժամանակամիջոց | 1166-1173 թթ. |
| Եկեղեցի | |
| Անձնական տվյալներ | |
| Կրթություն | Կարմիր վանք |
| Ծնվել է | 1102 թ. |
| Ծննդավայր | |
| Մահացել է | Օգոստոսի 13, 1173 թ. |
| Մահվան վայր | |
| Ձեռնադրում | 1166 թ. |
| ← Գրիգոր Գ | |
Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ Կլայեցի, Ներսես Երգեցող, հունիսի 4, 1102[1][2], Ծովք, Հայաստան[3] - օգոստոսի 13, 1173[1][2][3], Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն[3]), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166 թվականից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք (բերդ) դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Քեսունի Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։
1166 թվականին իր եղբոր`Գրիգորի կողմից ձեռնադրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և գահակալում մինչ մահ։ Վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։ Թաղվել է Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։
«Շնորհալի» պատվանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսես Դ Կլայեցի (Ներսես Շնորհալի) Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոս է, որի «Շնորհալի» պատվանունը հանդիպում է հին ձեռագրերում և հիշատակարաններում։ Պատվանունը կապվում է ճարտասանության, ուսուցչության և մեկնության կարողությունների հետ։

Հին ձեռագրերում և հիշատակարաններում հաճախ օգտագործվում է «բերան» եզրը, որը նշանակություն ունի «բերան Աստծո» կամ «բերան Քրիստոսի»՝ որպես աստվածաշնչյան մեկնության և հոգևորուսուցչության խորհրդանշան։ Այսպիսի ձևակերպումներ հանդիպում են Հովհան Ոսկեբերանի, Պողոս առաքյալի և Գրիգոր Աստվածաբանի գործերում[4]։
Ներսես Շնորհալու գործունեությունը և բառապաշարը կապված են Եկեղեցու հայրերի ավանդության հետ, որոնք նպատակ ունեին հստակեցնել և պաշտպանել «ճիշտ հավատքը»։ Նրա անունը մի քանի ձեռագրերում ու հիշատակարաններում հայտնվում է «շնորհալի բերան» արտահայտության համատեքստում, ինչը վերաբերում է նաև նրա որպես վարդապետի և մեկնիչի դերակատարությանը։
Ներսես Շնորհալիին վերագրվում է խաղաղարար գործունեություն՝ հայ և հույն եկեղեցիների միջև տևական տարաձայնությունները մեղմելու գործում։
«Շնորհալի» պատվանունն օգտագործվել է նաև որպես նահանգիչների և հոգևոր առաջնորդների համար՝ ընդգծելով նրանց ճարտարախոսությունն ու ուսուցչական ունակությունները[5]։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յիսուս որդի, Ամստերդամ, 1661, 616 էջ։
- Հաւատով խոստովանիմ, ա. տ. եւ թ., 44 էջ։
- Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 432 էջ։
- Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1746, 484 էջ։
- Յիսուս որդի, Սանկտ Պետերբուրգ, 1785, 440 էջ։
- Ընդհանրական, Սանկտ Պետերբուրգ, 1788, 336 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1815, 172 էջ։
- Գիրք, որ կոչի Յիսուս որդի, Կ. Պոլիս, 1824, 108 էջ։
- Թուղթ ընդհանրական, Կ. Պոլիս, 1825, 233 էջ։
- Մեկնութիւն սուրբ Ավետարանին, որ ըստ Մատթէոսի, Կ. Պոլիս, 1825, 658 էջ։
- Ողբ Եդեսիոյ, Փարիզ, 1827, 112 էջ։
- Ողբ Եդեսիոյ, Տփղիս, 1829, 112 էջ։
- Բանք չափաւ, Վենետիկ, 1830, 621 էջ։
- Թուղթ ընդհանրական, Վենետիկ, 1830, 84 էջ։
- Հռչակաւոր աղոթք, Մոսկուա, 1830, 112 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1833, 597 էջ։
- Նամականի, Վենետիկ, 1838, 332 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1849, 649 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1853, 452 էջ։
- Ընդհանրական թուղթք, Կ. Պոլիս, 1853, 152 էջ։
- Սրբոյն Ներսէս Շնորհալիոյ պատմութիւն վարուց, Վենետիկ, 1854, 88 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1856, 649 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Կ. Պոլիս, 1861, 652 էջ։
- Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865, 498 էջ։
- Թուղթ ընդհանրական, Երուսաղէմ, 1871, 336 էջ։
- Թուղթք, Վենետիկ, 1873, 332 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1881, 680 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Վաղարշապատ, 1892, 792 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Վենետիկ, 1923, 52 էջ։
- Բանք չափաւ, Վենետիկ, 1928, 676 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Երուսաղէմ, 1955, 736 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Հալէպ, 1961, 32 էջ։
- Յաղագս երկնի եւ զարդուց նորա (Հանելուկներ։ Ողբ Եդեսիոյ), Երևան, 1968, 112 էջ։
- Ընդհանրական թուղթք, Իսթանպուլ, 1973, 93 էջ։
- Ողբ Եդեսիոյ, Երեւան, 1973, 168 էջ։
- Յիսուս որդի, ա. տ., 1974, 80 էջ։
- Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977, 132 էջ։
- Հոդվածների ժողովածու, Երևան, 1977, 228 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Պէյրութ, 1979, 32 էջ։
- Վիպասանութիւն (պոեմ), Երեւան, 1981, 164 էջ։
- Եդեսիայի ողբը։ Տաղեր, Երևան, 1982, 216 էջ։
- Առաւօտ լուսոյ, Նիւ Եորք, 1983, 92 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Թորոնթօ, 1985, 48 էջ։
- Ժամագիրք Հայաստանեայց եկեղեցիոյ, Նիւ Եորք, 1986, 736 էջ։
- Տաղեր և գանձեր, Երևան, 1987, 448 էջ։
- Թուղթ ընդհանրական, Երևան, 1991, 126 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Նիւ Եորք, 1991, 24 էջ։
- Հիսուս որդի, Երևան, 1991, 224 էջ։
- Թուղթ ընդհանրական, Երեւան, 1995, 176 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Թեհրան, 2000, 33 էջ։
- Հավատով խոստովանում եմ, Երևան, 2003, 32 էջ։
- Տաղեր և շարականներ, Երևան, 2003, 44 էջ։
- Առավոտ լուսո (շարականներ), Երևան, 2007, 74 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Ստամպուլ, 2008, 144 էջ։
- Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Էջմիածին, 2008, 300 էջ։
- Թուղթ ընդհանրական, Երեւան, 2009, 224 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2009, 550 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2009, 56 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Բրբանք, 2011, 64 էջ։
- Նամականի, Էջմիածին, 2011, 320 էջ։
- Ժամերգեր, Երևան, 2012, 252 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Անթիլիաս, 2012, 24 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2012, 32 էջ։
- Հավատով խոստովանում եմ, Երևան, 2012, 608 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Երեւան, 2013, 598 էջ։
- Հիսուս որդի, Երևան, 2013, 220 էջ։
- Հաւատով խոստովանիմ, Էջմիածին, 2015, 55 էջ։
Գրականություն Ներսես Շնորհալու և նրա գործունեության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղևոնդ Ալիշան, Շնորհալի և պարագայ իւր, Վենետիկ, 1873։
- Գրիգոր Հակոբյան, Ներսես Շնորհալի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 298 էջ։
- Գրիգոր Հակոբյան, Ներսես Շնորհալի (բնագրեր), Երևան, «Հայաստան», 1969, 220 էջ։
- Նիկոլ Թահմիզյան, Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Երևան, 1973։
- «Ներսես Շնորհալի», հոդվածների ժողովածու, Երևան, 1977։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- 1 2 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 254—255.
- ↑ McLarney, G. (2008). “St. Paul and the Golden mouth: St. John Chrysostom’s interpretation of the Day of the Lord in 1 and 2 Thessalonians,” Fellowship of Catholic Scholars Quarterly (Canada) Summer-Fall. էջ 90.
{{cite book}}: line feed character in|title=at position 76 (օգնություն) - ↑ ՇԻՐԻՆՅԱՆ, ԷՌՆԱ ՄԱՆԵԱ (2023-21-06). ՆԵՐՍԵՍ Դ ԿԼԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՇՆՈՐՀԱԼԻ» ՊԱՏՎԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ. Երևան: Մատենադարան. էջեր 98–114. ISBN 1829-054X.
{{cite book}}: Check|isbn=value: length (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներսես Շնորհալու ստեղծագործությունների աուդիոտարբերակը(չաշխատող հղում)
- Ներսէս Շնորհալու տաղերն անգլերէն
- Ներսես Շնորհալու կենսագրությունը, հանելուկները և անգլերեն թարգմանություններ
- Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Դ Կլայեցի» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Դ Կլայեցի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Դ Կլայեցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 254)։ |
| Նախորդող՝ Գրիգոր Գ Պահլավունի |
Կաթողիկոս 1166–1173 |
Հաջորդող՝ Գրիգոր Դ Տղա |
| ||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Հունիսի 4 ծնունդներ
- 1102 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Օգոստոսի 13 մահեր
- 1173 մահեր
- Ամենայն Հայոց Կաթողիկոսներ
- Հայկական գիր և գրականություն
- Հայ աստվածաբաններ
- Հայ երաժշտագետներ
- Հայ երգահաններ
- Հայ մատենագիրներ
- Հայ պատմիչներ
- Միջնադարյան հայ բանաստեղծներ
- 12-րդ դարի հայ կաթողիկոսներ
- Պահլավունիներ
- Հայ առաքելական եկեղեցու սրբեր
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ պատմաբաններ
- Հայ առաքելական քրիստոնյաներ