Զարզանդ Դարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարզանդ Դարյան
Ծննդյան անունԶարզանդ Մովսեսի Մովսիսյան
Ծնվել էփետրվարի 25, 1912(1912-02-25)[1]
ԾննդավայրԲուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1984(1984-10-28)[2] (72 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲուժական
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1939)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱվանգարդ[1] և Գրական թերթ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Զարզանդ Դարյան Վիքիդարանում

Զարզանդ Դարյան (Զարզանդ Մովսեսի Մովսիսյան, փետրվարի 25, 1912(1912-02-25)[1], Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 28, 1984(1984-10-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և մի քանի տարի ուսուցչություն արել։ 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1954 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի, «Գրական թերթի», «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրություններում։ 1970 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Հանրապետության նախագահը» պիեսը։ Թարգմանվել և առանձին գրքով ռուսերեն լույս է տեսել նրա «Իմ առավոտը» (Մոսկվա, 1952), «Սայաթ-Նովա» (Մոսկվա, 1973) գործերը։

Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում[3][4][5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1972) և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Դարյանի «Քննություն» (1953), «Մայիս» (1957), «Սայաթ-Նովա» (հ. 1-2, 1960-1963), «Արծիվ Վասպուրականի» (1965), «Այս հին աշխարհը» (1974), «Քառուղիներ» (գիրք 1-2, 1981-1982) վեպերը։ «Արծիվ Վասպուրականի» վեպը գրել է 1965 թվականին։ Վեպը պատկերում է 1915 թվականի Վանի հերոսամարը[6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքներ, Երևան, 1938, 210 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 1946, 150 էջ։
  • Գարուն (Պատմվածքներ), Երևան, 1949, 196 էջ։
  • Աղբյուր (Պատմվածքներ), Երևան, 1951, 154 էջ։
  • Իմ առավոտը, Մոսկվա 1952։
  • Քննություն (վեպ), Երևան, 1953, 324 էջ։
  • Մայիս (վեպ), Երևան, 1957, 392 էջ։
  • Գարնան աղմուկ (պիեսներ), Երևան, 1959, 276 էջ։
  • Սայաթ-Նովա (վեպ), գիրք 1-2, Երևան, 1960-1963[7]։
  • Սայաթ-Նովայ, Պէյրութ, 1960-1963։
  • Քասաղ (պատմվածքներ և ակնարկներ), Երևան, 1962, 340 էջ։
  • Արծիվ Վասպուրականի, Երևան, 1965, 844 էջ։
  • Վերջին թռիչքը (պատմվածք, կինոպատմվածք, դրամատիկ պատկեր, ակնարկ), Երևան, 1967, 260 էջ։
  • Հասմիկ (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1969, 344 էջ։
  • Հանրապետության նախագահը (դրամաներ), Երևան, 1971, 252 էջ։
  • Այս հին աշխարհը (վեպ), Երևան, 1974, 420 էջ։
  • Շուշան (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1975, 224 էջ։
  • Երկեր, գիրք 1, Երևան, 1976, 720 էջ։
  • Սայաթ–Նովա (վեպ), Երևան, 1978, 928 էջ։
  • Քառուղիներ (վեպ), գիրք 1–2, Երևան, 1981–1982:
  • Ասք Նգա (ակնարկ), Երևան, 1983, 328 էջ։
  • Մեր համր, մեր հազարալեզու հողը (վավերագրական պատում), Երևան, 1985, 392 էջ։
  • Այսպիսի սեր (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1986, 368 էջ։
  • Արծիվ Վասպուրականի, Երևան, 1988, 632 էջ[8]։
  • Արևագալ (վեպեր, դրամաներ), Երևան, 1990, 765 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1969
  3. «Զարզանդ Մովսեսի Դարյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  4. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 149.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  6. «Դարյան, Զարզանդ, ստեղծագործություններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  7. Դարյան, Զարզանդ (1960). Սայաթ-Նովա։ վեպ. Հայպետհրատ.
  8. Մովսիսյան), Զարզանդ Դարյան (is Զարզանդ Մովսեսի (1988). Արծիվ Վասպուրականի։ Հայ պատմավեպ. Սովետական գրող. ISBN 9785550000106.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարզանդ Դարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317