Կոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոփ (այլ կիրառումներ)
Ավան
Կոփ
Կոորդինատներ: 39°5′42″ հս․ լ. 42°16′0″ ավ. ե. / 39.09500° հս․. լ. 42.26667° ավ. ե. / 39.09500; 42.26667
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԲլանուխ, Բունանըգ, Բուլանըխ, Բուլանըղ, Բուլանըղ ղարալըղ, Բուլանլուխ, Բուլանուխ, Բուլանուղ, Գոբ, Գոպ, Գոփ, Կոբ, Կոպ, Կոք, Պուլանըգ, Պուլանըխ, Պուլանըք, Պուլանուխ, Խարալըղ, Քոպ
ԲԾՄ1480 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն80 540 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունկոփեցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ49500
##Կոփ (Թուրքիա)
Red pog.png

Կոփ, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Բուլամա (Բուալն) լճի հյուսասային կողմում, համանուն լեռներից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան ստորոտում, Կոփ գետի ափին։ Հանդիսանում էր Բուլանըխ գավառակի վարչական կենտրոնը։

Ավանդապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության Տիրան թագավորի հրամանով սուրբ Դանիել ասորու դիակը սայլով տեղափոխու ժամանակ սայլի կոփն ընկնում է։ Դրա պատճառով էլ գյուղը կոչում են Կոփ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանը գտնվում էր գյուղամիջյան բանուկ խաչմերուկում, որը կապված էր Մանազկերտ և Մուշ քաղաքների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոփ գյուղի մասին առաջին հիշատակությունները եղել են X դարի ձեռագրերում։ Հնագույն ժամանակներում գյուղի մոտ Մենուա թագավորը կառուցել է ոռոգիչ ջրանցք:

1895 թ.-ին Կոփը կողոպտվել է թուրքերի կողմից։ 1915 թ.-ի հուլիսի 13-ին ռուսական զորքերը գրավեցին Կոփը, սակայն շուտով թուրքական զորքը վերագրավեց այն, և Կոփի բնակիչների մեծ մասը զոհվեց, մի մասին հաջողվեց ռուսական զորքի և հայ կամավորների հետ անցնել Արևելյան Հայաստան:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թ.-ին ուներ 450, 1909 թ.-ին ուներ 500 տուն բնակիչ, որից 340-ը՝ հայեր, մնացածը իսլամ դավանանքի, 1914 թ.-ին՝ 600 տուն հայ և 150 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին Կոփում կար երեք եկեղեցի` Ս. Աստվածածին, Ս. Թուխ Մանուկ և Ս. Գևորգ: Բացի այդ կային 3 կիսավեր մատուռ և մի մզկիթ: Ավանից մոտ 1 կմ հարավ–արևելք կար վանք՝ Ս. Դանիել անունով:

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանն ուներ վարժարան, որը 1871 թ.-ին կառուցվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով: Վարժարանում ուսանում էր 55 աշակերտ:

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոփում են ծնվել.[1]

  • Սողոմոն Տարոնցին (1905-1971) - գրող
  • Քրիստափոր Թափալցյանը (1911-1967) - գրող
  • Զարզանդ Դարյանը (1912-1984) - գրող
  • Մկրտիչ Ասլանյանը (1906-անհայտ) - գրող
  • Սահակ Մովսիսյանը` Բենսե (1867-անհայտ) - բանահավաք

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 239
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 665 CC-BY-SA-icon-80x15.png