Քեքառլու
Արտաքին տեսք
Քեքառլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ գյուղաքաղաքից 24 կմ հարավ-արևմուտք Խաչվա լճից հարավ-արևմուտք՝ սարահարթի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղեը թուրքերի կողմից ավերվել է, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 80-90 տուն հայ բնակիչ։ 1909 թ.-ին ուներ 100 տուն հայ և 35 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեքառլուն ուներ հայկական եկեղեցի։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեգին Սրվանձտյանի ջանքերով 1870 թ.-ին գյուղում բացվել էր դպրոց, որտեղ սովորում էին 36 աշակերտ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 364
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|