Jump to content

Բոստանքանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բոստանքանդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԲոսթաքյան, Բոստանքենդ, Բոսանքյանդ, Բոստաքենդ, Բոստաքենդ, Բոստաքինտ, Բոստաքյանդ, Պոստաքյանդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1528 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբոստանքանդցի
Ժամային գոտիUTC+3
Ավտոմոբիլային կոդ49
Բոստանքանդ (Աշխարհ)##
Բոստանքանդ (Աշխարհ)

Բոստանքանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում[2]։ Գտնվում էր Մուշից 36 կմ հյուսիս-արևելք։

Ըստ Հ. Մանանդյանի Բոստաքանդում է գտնվել Պևտինգյան քարտեզի Տիգրանակերտ-Արտաշատ ուղեգծում գտնվող Վաստաունա կամ Բաստվենա ճանապարհային կայանը։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել և կոտորվել է 1915-1916 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թթ.-ին ուներ 50 տուն, 1880 թ.-ին՝ 120 տուն՝ 1200 հայ, 1909 թ.-ին՝ 80 տուն, իսկ 1915 թ.-ին 135 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

1870 թ.-ին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով Բոստանքանդում բացվել է վարժարան։ Վարժարանում ուսանում էին 15 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 731
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 523