Բուլանըխի գավառակ
| Գավառակ | |
|---|---|
| Բուլանըխի գավառակ | |
| Բուլանըխ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
| Գավառ | Մուշի գավառ |
| Այլ անվանումներ | Բուլանըղ, Բուլանե, Բուլանեխ, Բուլանըգ, Բուլանիկ, Բուլանլուխ, Բուլանուխ, Պուլանըգ, Պուլանղը, Պուլանուխ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Բնակչություն | 23 361[1] մարդ (1891) |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, չերքեզներ[1] |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
| Տեղաբնականուն | բուլանըխցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Բուլանըխ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում` նրա հյուսիսարևելյան կողմում։ Կենտրոնը Կոփ ավանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքով հիմնականում համապատասխանում է պատմական Հարք և որոշ մասով՝ Խորխոռունիք գավառներին։ Գավառակում սերնդեսերունդ պատմվել է Սասունցի Դավիթ դյուցազներգությունը։
18-րդ դարում այստեղ ձևավորվել է քրդական հյուքումեթություն[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի հարավ-արևելքում Արածանիի հովիտն է և հարթավայրային է, իսկ հարավարևմտյան մասը լեռնային է։ Գավառի կենտրոնում է գտնվում Բլեջան լեռնաշղթան։ Ըստ լեռնաշղթայի գավառը բաժանվում է Ներքին և Վերին Բուլանըխի շրջանների։ Գավառակը ջրառատ է, առատ բերրի հողերով։ Կան աղահանքեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Մշակում էին ցորենի ընտիր հատիկներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1820 թվականին Բուլանըխն ուներ 43 գյուղ` 5476 բնակչով։ Ըստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառակն 23 361 բնակիչ, որից 10 361-ը հայեր էին, 1300-ը՝ քրդեր և չերքեզներ։
1909 թվականին գավառակն ուներ 63 գյուղ, որից 29-ը զուտ հայաբնակ էին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 749
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 782 — 992 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||