Ալիգետիկ (Բուլանըխի գավառ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիգետիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ալիգետիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Բուլանըխի գավառակ |
Այլ անվանումներ | Ալիգեդիկ, Ալիգեդուկ, Ալիգյադիկ, Ալիգյադուկ, Ալիկետիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ալիգետիկցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ալիգետիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում, Մուշ քաղաքից մոտ 30 կմ հյուսիս, Մուշ-Էրզրում ճանապարհի մոտ, Արածանիի ձախ ափին, հացառատ հարթավայրում։
XX դարի սկզբներին ուներ 57 տուն հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ալիգետիկի բնակիչների մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մնացածները փրկվել և ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Մինչև 1914-1918 թթ.-ը գյուղն ուներ հայկական եկեղեցի և ուսումնարան[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 82
|