Լիզ
Լիզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում է Նազիկ լճից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան արևմտյան ափին՝ Լիզ գետի ափին, ընդարձակ բլրի վրա։ Հանդիսանում էի Ներքին Բուլանըխի կենտրոնը։
Լիզը ուներ առողջարար կլիմա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ տարհանվել են 1915-1916 թվականներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թ.-ին Լիզն ուներ 300 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Վերջինս պայմանավորված էր նրանով, որ գյուղն ուներ արգավանդ հողեր։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզն ուներ քարհանքներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր որձաքարով։ Գյուղի մոտակայքում գտնվում են Լիզ բերդի ավերակները։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականներին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում կառուցվել է նախակրթարան, որտեղ սովորում էին 70 աշակերտ։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզում է ծնվել գրող Կորյուն Ազրոյանը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 558
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 612)։ ![]() |
|