Համզաշեխ (հայաբնակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համզաշեխ (այլ կիրառումներ)
Գյուղ
Համզաշեխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԽամզաշեխ, Համզաշեյխ, Համզաշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունհամզաշեխցի
Ժամային գոտիUTC+3

Համզաշեխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում է Զերնակ լեռան լանջին՝ Խնուս և Արածանի գետերի միացման մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թ.-ին գյուղը ենթարկվեց կոտորածների և բնակիչների մի մասը գաղթեց Կարսի մարզի Կարսի օկրուգի Գյադիքլար գյուղը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվեց և ամայացավ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսին ուներ 150 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզաշեխն ուներ Թուխ Մանուկ անունով եկեղեցի:

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թ.-ին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում կառուցվել է դպրոց, ուր սովորում էր 40 աշակերտ[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 325