Արամ Քալանթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Քալանթարյան
Ծնվել է1937
Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 30, 2010(2010-03-30)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունհնագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1959)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1990)

Արամ Աշոտի Քալանթարյան (1937, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 30, 2010(2010-03-30)), հայ հնագետ-պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1990)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականին Սուխումի քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում (1955-1959 թթ.)։ Արդեն ասպիրանտական ուսումնառության տարիներին ձևավորվեց նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը, այն է՝ միջնադարյան Հայաստանի նյութական մշակույթի ուսումնասիրությունն իր բազմակողմ դրսևորումներով, իսկ նշանավոր մայրաքաղաք Դվինը դարձավ նրա հնագիտական ուսումնասիրությունների գլխավոր ու հիմնական օբյեկտը, մինչև 1977 թ. լինելով արշավախմբի անդամ, պետի տեղակալ, իսկ այնուհետև, իր ուսուցիչ, հնագետ-պատմաբան, պրոֆեսոր Կարո Ղաֆադարյանի մահից հետո՝ արշավախմբի պետ։ Նրա թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները («Դվինի նյութական մշակույթը V-VIII դարերում» - 1966 թվական, «Միջնադարյան Դվին քաղաքը» - 1990 թ.), մի շարք մենագրություններ՝ «Դվին I, Կենտրոնական թաղամասի պեղումները 1964-1970 թթ. հաշվետվություն-ուսումնասիրությունը (1976), «Դվինի վաղմիջնադարյան կնքադրոշմները» (ռուսերեն) մենագրությունը (1982), Փարիզում ֆրանսերեն լեզվով «Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունը» մատենաշարով լույս տեսած Դվինի պատմությանն ու հնագիտությանը նվիրված «Dvin. Historie et archéologie de la ville médiévale» ստվարածավալ մենագրությունը (1996), նվիրված են այդ վարչաքաղաքական ու մշակութային կենտրոնի համակողմանի հետազոտությանը։

Պաշտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Արամ Քալանթարյանը ղեկավարել է համալսարանի նորակառույցների հնագիտության բաժինը, որը մեծ աշխատանքներ է տարել Հայաստանի տարբեր շրջաններում՝՝ հուշարձաններն ավերումից փրկելու և բազմակողմանի գիտական ուսումնասիրություն կատարելու ուղղությամբ։ Նրա գործուն մասնակցությամբ հանրապետության նորակառույցներում պայմանագրային եղանակով կազմակերպվել և աշխատել է 40 արշավախումբ։ 1993-2006 թվականներին Արամ Քալանթարյանը վարել է համալսարանի (?) տնօրենի պաշտոնը և իր կազմակերպչական հմուտ ղեկավարման շնորհիվ, հատկապես երկրի համար դժվարին տարիներին, համալսարանը կարողացավ պահպանել գիտական ու կադրային-հիմնական ներուժը, նույնիսկ արձանագրեց որոշակի հաջողություններ։ Առանձնակի ձեռքբերումներ համալսարանն արձանագրեց նրա տնօրինության վերջին տարիներին։ Արամ Քալանթարյանը եղել է համալսարանի գիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների նախագահ։ Անդամ էր նաև մի քանի այլ համալսարանների և բուհերի գիտական խորհուրդների, ղեկավարում էր հայագիտության գծով թեմաների փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները։

Արամ Քալանթարյանը մահացել է 2010 թվականի մարտի 30-ին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դվինի նյութական մշակույթը IV-VIII դարեր, Երևան, 1970։
  • Դվին 2, Երևան, 2002 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «asj-oa.am կայքում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.