Ազատ Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազատ Եղիազարյան
Ծնվել է ապրիլի 6, 1943(1943-04-06) (76 տարեկան)
Ծննդավայր Հացառատ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտություն թարգմանիչ, գրականագետ, ուսուցիչ և գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների թեկնածու
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Աշխատավայր ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Գավառի պետական համալսարան, Երևանի պետական համալսարան, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, «Հրաչյա Աճառյան» համալսարան և Հայ-ռուսական համալսարան
Պարգևներ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Ազատ Եղիազարյան Վիքիդարանում

Ազատ Կոմունարի Եղիազարյան (ապրիլի 6, 1943, Հացառատ, ՀԽՍՀ), հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ Գրողների միության անդամ 1975 թվականից, ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1959-1962 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ Կամոյի շրջկոմում որպես քարտուղար, միաժամանակ, 1960 թվականից սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժնում (1962 թվականին տեղափոխվել է ստացիոնար)։ Համալսարանն ավարտել է 1965 թվականին։

1965-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1969-1972 թվականներին սովորել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1972 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ սկզբում գրականության տեսության բաժնում, 1985 թվականից հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ 2004 թվականից խմբագրում է ինստիտուտի և ՀԳՄ «Գրականագիտական հանդեսը»։ 1999-2008 թթ եղել է ինստիտուտի տնօրենը։ Դասավանդել է Գավառի պետական համալսարանում։ Դասախոսում է Երևանի պետական, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններում, դասավանդել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է։

1974 թվականին պաշտպանել է դիսերտացիա «Բանաստեղծի ստեղծագործական անհատականությունը և թարգմանությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին Մոսկվայի «Դրուժբա նարոդով» ամսագրի 10-րդ համարում տպագրված «Չափանիշը անհատականությունն է» հոդվածի համար արժանացել է ամսագրի տարվա մրցանակին։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Բանաստեղծը և թարգմանությունը» գիրքը (Երևան, 1979)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղարվեստական թարգմանությունը և ժողովուրդների մերձեցումը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1977, 144 էջ, տպ․ 3000
  • Մարդը ներսից (հոդվածներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 184 էջ, տպ․ 3000
  • Գեղարվեստական պատում, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1986, 200 էջ, տպ․ 1000

Թարգմանություններ ռուսերենից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1985, 942 էջ, տպ․ 5000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 158