Հացառատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաղամաս
Հացառատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հացառատ (Հայաստան)
Red pog.png
##Հացառատ (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Հացառատ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում (այժմ՝ Գավառ քաղաքի շրջագծում)։ Պահպանված սրբատաշ գորշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր Սուրբ Աստվածածին փոքր եկեղեցին (VII դ.) եռաբսիդ է, արտաքուստ եռանիստ խաչաթևերով (բացառությամբ արևմուտքի, որը ներսից և դրսից ուղղանկյուն է)։ Գյուղից արևելք պահպանվել են մատուռ և գերեզմանատուն՝ բազմաթիվ խաչքարերով (հնագույնը՝ 1218)։ Հացառատից 3-4 կմ արևմուտք, Ծաղկաշեն տանող ճանապարհի մոտ, կա հին գյուղատեղի։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png