Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծաղկաշեն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Մակերես | 13,2 կմ² | ||
ԲԾՄ | 2160 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 666[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների արևելյան փեշերին, Գելոյիձոր գետի ափին, մարզկենտրոնից 8.6 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2160 մ բարձրության վրա։ Նախկինում անվանվել է Վերին Գանձակ։ 1873 թվականին ուներ 289, 1897 թվականին՝ 526, 1926 թվականին՝ 785, 1939 թվականին՝ 787, 1959 թվականին՝ 424, 1970 թվականին՝ 448, 1979 թվականին՝ 384, 1989 թվականին՝ 453, 2001 թվականին՝ 551, 2004 թվականին՝ 575 բնակիչ, որոնց նախնիների մեծ մասը գաղթել է Ալաշկերտի Արծափ գյուղից, մնացածները՝ Գանձակից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Ծաղկաշենի արևմտյան մասում կա Սուրբ Հովհաննես եկեղեցի (9-10 րդ դդ.), 9-16-րդ դդ. խաչքարերով գերեզմանոց։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում են «Ուխտավեր» գյուղատեղին (13-17-րդ դդ.) և համանուն մատուռը (13-14 րդ դդ.)[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013-06-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
|