Մարտունի (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Մարտունի | |||
| Մարտունի | |||
Մարտունու համայնապատկերը հարավային կողմից | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Գեղարքունիքի մարզ | ||
| Քաղաքապետ | Հովիկ Հովեյան | ||
| Հիմնադրված է | 1830 թ. | ||
| Մակերես | 10կմ² կմ² | ||
| ԲԾՄ | 1510±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 11 453[1] մարդ (2023) | ||
| Խտություն | 1145 (2023) մարդ/կմ² | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (262) | ||
| Փոստային դասիչ | 1401, 1402 | ||
| Պաշտոնական կայք | martuni.am Կաղապար:Ref-Հայերեն, անգլերեն, ռուսերեն | ||
|
| |||
Մարտունի, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա։ Իր անունն ստացել է հայ հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին, ում ծածկանունը Մարտունի էր[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմուտքում՝ Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Հյուսիսում՝ լճի և քաղաքի միջև տարածվում է սոսիների, ուռենիների և եղևնիների անտառը։ Հարավում՝ Վարդենյաց լեռնանցքի ուղղությամբ, գտնվում է Վարդենիսի լեռնաշղթան։ Ամառվա երեք ամիսներն արևոտ են, գարունն ու աշունը՝ մեղմ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության՝ Մարտունու տեղում աղբյուր է եղել, և բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը, և մինչև լույս աղբյուրի ջուրը հոսելով՝ լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին, և հարսը քարե արձան է դառնում։ Այդպես ստեղծվում են լիճը և փոքրիկ գյուղը լճի ափին[2]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտունու պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտունու պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, որտեղ ներկայացված են սոցիալական ռեալիզմին վերաբերող կտավներ, ինչպես նաև տեղի նկարիչների աշխատանքներ։ Այս պատկերասրահում կարելի է տեսնել մի ծառի կոճղի՝ խաչքարով, որը գտել են ծառի մեջից։ Տեղի բնակիչների պնդմամբ՝ այդտեղից դուրս հորդող էներգիայի շնորհիվ խաչքարը կարող է երազանքներ իրականացնել[2]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարտունու կենտրոնական հրապարակ
-
Քաղաքային մարզադաշտ

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||
| |||||||||||||

