Աղբերք
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |||
---|---|---|---|
Աղբերք | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 2100-2200 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 249[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աղբերք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի պատմական անվանումը հայտնի չէ։ 19-րդ դարի սկզբներին թուրքական քոչվոր ցեղերը բնակություն են հաստատում գյուղում՝ այն անվանելով մոտակայքում գտնվող ստորջրյա աղբյուրների պատվին՝ Աղբուլախ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ աղբյուր։ 1991 թվականի ապրիլի 3-ին բնակավայրը պաշտոնապես վերանվանվել է Աղբերք[2][3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբերքը գտնվում է Արեգունի լեռների հարավարևելյան մասից դեպի Արտանիշի թերակղզի տանող ճանապարհի վրա՝ մարզկենտրոն Գավառից 68 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 2150 մ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբերքի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 806 | 1229 | 1504 | 1141 | 1563 | 688 | 298 | 209 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից հյուսիս պահպանված է հայկական հին գերեզմանոց (17-18 -րդ դդ.)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղբերք բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 49, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ 2,0 2,1 Տեղահանված խաչքարերի հավաք ծրագիր, Աղբերք գյուղ, Րաֆֆի Քորթոշյան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2019 թվական:
- ↑ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, Երևան, 2008 թվական, էջ 14:
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11
|